«Դանիել Վարուժան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 5.
==Քաղվածքներ==
*Փառք հայ տառերուն, որոնք անիմանալի խնամիութեամբ մոգական գրիչներու տակ հաւաքուած՝ [[Եղիշե|Եղիշէին]] լեզուն ոսկի ըրին, Բագրատունիինը՝ ադամանդ, եւ [[w:Ղևոնդ Ալիշան|Ալիշանինն]] ու [[Խրիմյան Հայրիկ|Հայրիկինը]]՝ մեղր քաղցրահոս։ Հայ լեզուն այդ տառերու սանդխտամատերուն վրայ ոտն առ ոտն բարձրացաւ ամէն դարու ճակատին վրայ՝ հոն փորագրելու համար անմահութիւնը մեր ժողովուրդին<ref>{{cite book |title=Ներբող Մայրենիին|editor=Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք|publisher=Հեղինակային հրատարակութիւն|ISBN=978-99930-4-9203-3|year=2007}}</ref>։
* Միակ նպատակս է հայրենիքիս օգտակար դառնալ. ահա գաղափարականը, որ զիս կոգևորե և կկանգնե. արդ միայն իրմով կապրիմ, իրմով եմ հաղթական...<ref name="Գնահատ51">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 51:51։</ref>
* Իսկ բաղձանքս, - եթե կուզեք, - բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած մը ծնած ըլլալու գոնե չզղջա<ref name="Գնահատ51" />։
* Կուզեմ համբուրել այն բոլոր տեղերը, ուր նահատակ մը ինկավ կամ հերոս մը կոխեց։ Մենք այնքան մեծ ենք, որքան որ հողեն կխմենք մեր զգացումները։ Ամեն ինչ հոդ է։ Դեպի մեր պապերուն<ref name="Գնահատ51" />։
Տող 12.
* Մայր ըլլալ և բանաստեղծ ըլլալ նույն բանն է. երկուքն ալ կը բաժնվին և կ'անմահանան ուրիշ էակներու մեջ - մին կ'ապրի տասնի մեջ, իսկ մյուսը կ'ապրի միլիոններու մեջ<ref name="Գնահատ51" />։
* Ըղեղներ կան, որոնք ադամանդներ են. առանց ուրիշե մը լույս ծծելու՝ լույս կ'արտաբերեն...։
:Անոնք բանաստեղծներու ըղեղներն են<ref name="Գնահատ51" />:։
 
* Ըստ իս՝ գեղեցիկը դպրոց չունի. գեղեցկությունը բազմանկյուն հատվածակող մըն է. մեծ արվեստագետին հոգին վերեն ուղղահայաց նայող արևու պես այդ բյուրեղե հատվածակողմին ամեն անկյուններեն շողեր կ'արձակե<ref name="Գնահատ52">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 52:52։</ref>։
* Ժայռին զարնել քնարը, երբ ան մեծ չէ<ref name="Գնահատ52" />։
* Ճշմարիտ բանաստեղծությունը մարտիրոսություն մ' է. ամեն բառի մեջ սրտի կաթիլ-կաթիլ արյունումն է ստեղծելը<ref name="Գնահատ52" />։
Տող 24.
== Քաղվածքներ Դանիել Վարուժանի մասին==
* ...Դանիել Վարուժանը պսակը եղավ մեր հայրենանվեր քերթողության։ Միամիտ, բայց համակրանքին անկեղծությամբ մեծ ու արդար նկարիչը մեր օրերու ընկերային տառապանքին։ Երգեց մեր գյուղը, մոր կարոտները, երբեն զգալու աստիճան ընդերքին մեջ խորհրդասքող ուժերը մեզ պաշտպանող ու լսեց մեր երկինքին խոր, դժվարահաս ձայները, շողակնափայլ անձրևի մը մեջեն պատկերներու, փոխաբերությանց, գյուտերու, որոնք միս մինակնին կփրկեն որևէ բանաստեղծի անուն։
:...Չեմ վախնար գրելու. «Դանիել Վարուժան մեծագույն փառքերեն մեկն է մեր քնարերգության, եթե ոչ մեծագույնը»<ref name="Գնահատ49">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 49:</ref>:։
::''[[Հակոբ Օշական]]''
 
Տող 31.
 
* Դանիել Վարուժանի պոեզիան արդեն մեծ դեր է խաղացել ժողովրդի ազգային զարթոնքի գործում։ Նրա անդրանիկ՝ «Ցեղին սիրտը» ժողովածուն աղոթագիրք էր ամեն մի ապստամբի համար այնտեղ՝ Թուրքահայաստանում, ուր գոյության իրավունքը թաթախված էր արյան մեջ Եվրոպայի բարեմաղթությամբ։
:Նրա հերոսները բազում հերոսներ արարեցին, նրա խոսքը գործի վերածվեց:վերածվեց։ Հենց միայն այսքանը բավական էր, որ Վարուժանի անունը թանկ ու հարազատ դառնար ամեն մի հայի<ref name="Գնահատ49"/>:։
::''[[Սերգեյ Գորոդեցկի]]''
 
Տող 37.
::''[[Պարույր Սևակ]]''
 
* Վարուժանը հայ ժողովրդի վիշտը ընկալում էր որպես «համաշխարհային վշտի» անբաժանելի մասը, իսկ աշխարհի վիշտը համարում էր իրենը։ Այստեղից էլ՝ նրա լայնախոհ, մեծ հոգիներին վայել սերն ու սրտակցությունը՝ հանդեպ սիրակարոտ ու տառապող էակները, նրա վսեմ հումանիզմն ու ժողովրդասիրությունը<ref name="Գնահատ50">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 50:50։</ref>։
::''[[Սիլվա Կապուտիկյան]]''