== Քաղվածքներ ==
* Մարդու գլխավոր կենսական խնդիրն ինքն իրեն [[կյանք]] տալն է, դառնալ այն մարդը, որի պոտենցիալն ինքն ունի:ունի։ Նրա ջանքերի ամենակարևոր պտուղն իր սեփական անձն է<ref name="հարյուր">{{cite web | url=https://168.am/2018/01/16/893459.html | title=«Մարդկանց դժբախտ ճակատագիրն իրենց չկատարած ընտրության արդյունքն է». Էրիխ Ֆրոմ | publisher=168.am | date=16.01.2018 | accessdate=6 Մարտ 2018 | author=Սոֆա Պետրոսյան}}</ref>:։
* Մենք պարտավոր չենք ոչ ոքի բացատրություններ ու հաշվետվություններ տալ, քանի դեռ մեր գործողությունները ցավ չեն պատճառում, կամ ոտնձգություն չեն համարվում այլոց նկատմամբ:նկատմամբ։ Որքան կյանքեր են կործանվել բացատրվելու այդ անհրաժեշտությամբ, որը սովորաբար ենթադրում է, որ ձեզ հասկանան, այսինքն՝ արդարացնեն:արդարացնեն։ Թող մարդիկ ձեր մասին դատեն ձեր արարքներով, իսկ դրանց միջոցով էլ՝ ձեր իրական մտադրությունները հասկանան, բայց իմացեք, որ ազատ մարդն ինչ-որ բան պետք է բացատրի միայն ինքն իրեն, իր մտքին, խելքին, գիտակցությանը ու այն քչերին, ովքեր բացատրություններ պահանջելու իրավունք ունեն<ref name="հարյուր"/>:։
* Եթե ես սիրում եմ, ես հոգ եմ տանում, այսինքն՝ ակտիվորեն մասնակցում եմ այլ մարդու [[Երջանկություն|երջանկության]] ու զարգացման գործին, ապա ես սոսկ հանդիսատես չեմ<ref name="հարյուր"/>:։
* Մարդու [[նպատակ]]ն է՝ մնալ այնպիսին, ինչպիսին որ կա, իսկ այդ նպատակին հասնելու պայմանը սեփական անձի համար [[մարդ]] մնալն է:է։ Ոչ թե ինքնամեկուսացումը, ոչ թե ինքն իր անձը չսիրելը, այլ [[սեր]]ը սեփական անձի նկատմամբ, ոչ թե անհատականությունից հեռանալը, այլ սեփական մարդկային ես-ի հաստատումը:հաստատումը։ Ահա հումանիստական էթիկայի իսկական բարձրագույն արժեքները<ref name="հարյուր"/>:։
* Կյանքն այլ իմաստ չունի, քան այն, ինչը մարդը տալիս է նրան՝ բացահայտելով իր ողջ ուժերը, ապրելով արդյունավետ, բեղմնավոր կյանքով<ref name="հարյուր"/>:։
* Եթե մարդը կարող է ապրել ոչ պարտադրված, ոչ ավտոմատիկորեն, այլ սպոնտան, վայրկյանից բխող որոշումներով, ապա նա գիտակցում է իրեն՝ որպես ակտիվ արվեստագետ, ու հասկանում է, որ կյանքում միայն մեկ իմաստ կա, և դա հենց կյանքն է<ref name="հարյուր"/>:։
* Մենք այն ենք, ինչ մեր մասին ներշնչել ենք մենք, և այն, ինչ մեր մասին ներշնչել են ուրիշները<ref name="հարյուր"/>:։
* Երջանկությունն ինչ-որ աստվածային շնորհ չէ, այլ ձեռքբերում, որին մարդը հասնում է իր ներքին արդյունավետությամբ<ref name="հարյուր"/>:։
* Մարդու համար ամեն ինչ կարևոր է, բացառությամբ իր սեփական կյանքի և ապրելու արվեստի<ref name="հարյուր"/>:։
* Ամեն բան խորը ընկալող մարդն ի վիճակի չէ ձեռնպահ մնալ կյանքի անդառնալի ողբերգությունների պատճառով ունեցած խորը [[տխրություն]]ից:ից։ Ե՛վ [[ուրախություն]]ը, և՛ տխրությունը կյանքով լեցուն, զգայուն մարդու անխուսափելի ապրումներն են<ref name="հարյուր"/>:։
* Շատ մարդկանց դժբախտ [[ճակատագիր]]ն իրենց չկատարած ընտրության արդյունքն է:է։ Նրանք ոչ կենդանի են, ոչ մեռած:մեռած։ Կյանքը բեռ է դառնում, անարժեք զբաղմունք, իսկ գործերը՝ սոսկ կենցաղի տառապանքից ստվերների թագավորությունում պաշտպանվելու միջոց<ref name="հարյուր"/>:։
* Կենդանի լինել հասկացությունը ոչ թե ստատիկ, այլ դինամիկ հասկացություն է:է։ Գոյություն ունենալը նույն բանն է, ինչ օրգանիզմի յուրահատուկ ուժերի բացահայտումը:բացահայտումը։ Պոտենցիալ ուժերի արդիականացումը բոլոր օրգանիզմներին ի ծնե տրված հատկությունն է:է։ Այդ պատճառով էլ մարդու պոտենցիալի բացահայտումն իր բնույթի օրենքներին համապատասխան հարկ է դիտարկել՝ որպես մարդկային կյանքի նպատակ<ref name="հարյուր"/>:։
* Ես վստահ եմ, որ ոչ ոք չի կարող փրկել իր մերձավորին՝ նրա փոխարեն ընտրություն կատարելով:կատարելով։ Այն ամենը, ինչով մի մարդը կարող է օգնել մյուսին, նրան ճշմարիտ կերպով ու սիրով, բայց առանց սենտիմենտի ու պատրանքների՝ այլընտրանքի գոյության մասին տեղեկացնելն է<ref name="հարյուր"/>:։
* Կյանքը մարդու առջև պարադոքսային խնդիրներ է դնում:դնում։ Մի կողմից՝ իրականացնել սեփական անհատականությունը, մյուս կողմից՝ գերազանցել այն և անցնել ունիվերսալության աստիճանին:աստիճանին։ Միայն բազմակողմանիորեն զարգացած մարդը կարող է վեր կանգնել իր սեփական ես-ից<ref name="հարյուր"/>:։
* Եթե մանկական սերը ելնում է «ես սիրում եմ, որովհետև սիրված եմ» սկզբունքից, ապա հասուն սերը ելնում է «ես սիրում եմ, որովհետև սիրում եմ» սկզբունքից:սկզբունքից։ Ոչ հասուն սերը գոռում է՝ «ես քեզ սիրում եմ, որովհետև քո կարիքն ունեմ», իսկ հասուն սերը՝ «ես քո կարիքն ունեմ, որովհետև սիրում եմ քեզ»<ref name="հարյուր"/>:։
* Միմյանց հանդեպ ինքնամոռաց խանգարումը սիրո ուժի ապացույց չէ, այլ սոսկ դրան նախորդած անչափելի [[միայնություն|միայնության]] վկայություն<ref name="հարյուր"/>:։
* Եթե մարդը սեր է զգում տիրելու սկզբունքով, դա նշանակում է, որ նա ձգտում է իր սիրո առարկային զրկել [[ազատություն]]ից և վերահսկողության տակ պահել:պահել։ Այդպիսի սերը կյանք չի պարգևում, այլ ճնշում է, կործանում, խեղդում, սպանում այն<ref name="հարյուր"/>:։
* Մարդկանց մեծ մասը վստահ է, որ սերը կախված է սիրո առարկայից, այլ ոչ թե՝ սիրելու իր սեփական ունակությունից:ունակությունից։ Նրանք նույնիսկ վստահ են, որ, եթե իրենք, բացի սիրելիից, ուրիշ ոչ ոքի չեն սիրում, ուրեմն իրենց սերն այդ մարդու նկատմամբ այդքան ուժեղ է:է։ Սա մոլորություն է:է։ Սա նման է այն մարդու վիճակին, ով ուզում է նկարել, բայց փոխանակ նկարել սովորի՝ պնդում է, որ պարզապես հարմար բնապատկեր է պետք գտնել, ու, երբ այն գտնվի, ինքը հիանալի կնկարի, ընդ որում, դա տեղի կունենա ինքնաբերաբար:ինքնաբերաբար։ Բայց եթե ես իսկապես սիրում եմ ինչ-որ մեկի, ես սիրում եմ բոլորին, սիրում եմ աշխարհը, կյանքը<ref name="հարյուր"/>:։
* Եթե ես ինչ-որ մեկի ասում եմ, որ սիրում եմ, ապա պետք է ի վիճակի լինեմ ասել, որ սիրում եմ նրա մեջ ամեն ինչ, որ նրա շնորհիվ ես սիրում եմ ողջ աշխարհն ու ինքս ինձ<ref name="հարյուր"/>:։
* Երեխայի [[բնավորություն]]ը ծնողների բնավորությունների քանդակն է:է։ Այն զարգանում է՝ որպես նրանց բնավորությունների պատասխան<ref name="հարյուր"/>:։
* Եթե մարդն ունակ է սիրել լիարժեք կերպով, նա կարող է սիրել նաև ինքն իրեն, իսկ եթե նա ունակ է սիրել միայն ուրիշներին, նա չի կարող սիրել ընդհանրապես<ref name="հարյուր"/>:։
* Ընդունված է համարել, որ սիրահարվածությունն արդեն սիրո գագաթնակետն է՝ այն դեպքում, երբ իրականում դա սիրո սկիզբն է:է։ Ընդունված է համարել, որ սերը 2 մարդու կախարդական տարվածությունն է միմյանցով, ինչ-որ ինքնաբերաբար կատարվող մի բան<ref name="հարյուր"/>:։
* Այո, միայնությունն ու սեքսուալ ցանկությունները սիրահարվածությունն ավելի թեթև մի բան են դարձնում, և այստեղ կախարդական ոչինչ չկա, սակայն սա այն հաջողությունն է, որն անցնում է նույնքան արագ, որքան որ եկել է:է։ Պատահաբար սիրելիներ չեն դառնում:դառնում։ Սիրելու քո սեփական ունակությունը սեր է հարուցում՝ այնպես, ինչպես հետաքրքրվածությունն է մարդուն հետաքրքիր դարձնում<ref name="հարյուր"/>:։
* Արարել չկարողացող մարդն ուզում է քանդել<ref name="հարյուր"/>:։
* Որքան էլ որ տարօրինակ է, սակայն միայնակ լինելու կարողությունը սիրել կարողանալու պայմաններից է<ref name="հարյուր"/>:։
* Որքան որ կարևոր է խուսափել դատարկ խոսակցություններից, այնքան էլ կարևոր է խուսափել վատ շրջապատից:շրջապատից։ Ես նկատի չունեմ միայն արատավոր մարդկանց, այլ նաև զոմբի հասարակությանը, ում հոգին մեռած է, չնայած, որ մարմինը կենդանի է:է։ Նրանք դատարկ մտքեր ունեցող ու փուչ բառեր արտաբերող մարդիկ են, մարդիկ, որոնք չեն խոսում, այլ շաղակրատում են, չեն մտածում, այլ տարատեսակ կարծիքներ են արտահայտում<ref name="հարյուր"/>:։
* Ցանկացած մարդու մեջ պետք է գտնես ինքդ քեզ, այլ ոչ թե քեզ կորցնես նրա մեջ<ref name="հարյուր"/>:։
* Եթե ուրիշները չեն հասկանում մեր վարքագիծը, հետո՞ ինչ:ինչ։ Նրանց՝ մեր՝ ամեն բան իրենց ուզածով անելու ցանկությունը մեզ թելադրելու փորձ է:է։ Եթե նրանց աչքերում մենք այդպիսով ապասոցիալական անձինք ենք թվում, թող որ այդպես լինի:լինի։ Դա մեզ չպետք է անհանգստացնի:անհանգստացնի։ Ամենից շատ նրանց վիրավորում է մեր ազատությունն ու մեր [[խիզախություն]]ը՝ լինել այնպիսին, ինչպիսին որ կանք<ref name="հարյուր"/>:։
* Մեր բարոյական խնդիրը մարդու [[անտարբերություն]]ն է սեփական անձի նկատմամբ<ref name="հարյուր"/>:։
* Մարդն իր սեփական կյանքի կենտրոնն ու նպատակն է:է։ Սեփական անձի զարգացումը, ողջ ներքին պոտենցիալի իրացումը բարձրագույն նպատակ է, որը պարզապես չի կարող փոխվել կամ կախված լինել այլ՝ իբրև թե, ավելի բարձր նպատակներից<ref name="հարյուր"/>:։
== Ծանոթագրություններ ==
|