«Հավատամք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
 
Տող 1.
[[Պատկեր:Գարեգին Նժդեհ, Հավատամք, 1991.JPG|մինի|Գրքի առաջին էջը]]
'''«Հավատամք»''', [[Գարեգին Նժդեհ]]ի մասին գիրք։ Հրատարակվել է «Հայ Դատ»ի կողմից [[1991]] թվականին՝ Երևանում:Երևանում։ Այն Նժդեհի գրած նյութերի հավաքածու է:է։ Հավաքածուի կազմողը և նախաբանի հեղինակը Հովիկ Վասիլյանն է:է։ Բաղկացած է հետևյալ բաժիններից.
*Որպես նախաբան (էջեր՝ 5-6),
*Կյանքը (էջեր՝ 7-35)
Տող 27.
=== Բաց նամակներ հայ մտավորականությանը (բաժին) ===
*Ապագան վտանգված ժողովուրդների վերջին և միակ խաղաթուղթը՝ վերադաստիարակությունն է։
:Դաստիարակություն, որ հեղաշրջեր մինչայժմյան թույլի մեր հասկացությունը իրավունքի և քաղաքական բարոյականի, [[քրիստոնեություն|քրիստոնեության]], ուժի և թուլության, [[պատերազմ]]ի և [[խաղաղություն|խաղաղության]] մասին<ref name="Հ" />:։
*[[Մուրացկան]]ի եսամոլությունն ու հաշմանդամի պահանջկոտությունը դարձել են մեր [[հոգեբանություն]]ը<ref name="Հ" />։
*[[Ստորություն]]ը մնում է ստորություն անգամ այն դեպքում, երբ նա կատարվում է հանուն ամենանվիրական շահերի. դա նախ բարոյազրկում է և տկարացնում իրենից օգտվողին<ref name="Հ" />։
Տող 35.
=== Էջեր իմ օրագրեն (բաժին) ===
*Ես ճշմարտություններ գիտեմ, որոնցից մեկն ասում է՝ ուզու՞մ ես գուշակել, տեսնել ժողովրդի ապագան՝ նայիր նրա երիտասարդությանը։
:Նայելով քեզ, [[հայ]] երիտասարդությանը, վարդագույն լավատեսությամբ չեմ լցվում ես<ref name="Հ" />:։
*Պատերազմներն են օրորել մարդկության պատմությունը, ոչ թե խաղաղությունը, որը բնական վիճակ չի եղել, այլ պատերազմների կարճատև դադար միայն։
:Աշխարհը կառավարում է հակամարտության օրենքը<ref name="Հ" />:։
*Պատերազմի համար են աշխատում [[եվրոպա]]կան իմպերիալիզմը, [[անգլիա]]կան ծովատիրությունը, [[ԱՄՆ|ամերիկյան]] դոլարապաշտությունը, համ[[իսլամ]]ականությունը, դեղին վտանգը, պանսլավիզմը և այլն<ref name="Հ" />։
*«Ոչ, - ասել է [[Վիկտոր Հյուգո|Հյուգոն]], - [[կյանք]]ը չի կարող աշխատել [[մահ]]վան համար:համար։ Սպանությունը մնում է սպանություն, միևնույն է թե ինչ ես կրում՝ ոճրագործի գլխա՞րկ, թե՞ [[ֆրանսիա]]կան կայսեր թագ»<ref name="Հ" />։
*[[Ժողովուրդ]]ը առանց հայրենասիրության նույնն է, ինչ մարմին առանց հոգու<ref name="Հ" />։
*Պատճա՞ռը։ - Կույր և բարբարոս կուսակցամոլությունը, - մի զարհուրելի ախտ, որ պիտի թուլանա, եթե ուզում ենք ուժեղանալ ազգովին<ref name="Հ" />։
Տող 45.
*Այսպես է կատարյալ ղեկավարը։ Նա միաժամանակ և դաստիարակն է, և ռազմարվեստագետը, և կախարդը, և ընկերը, - նա [[Աստված]]ն է իր բանակի<ref name="Հ" />։
*Ժողովրդի համար [[անեծքներ|անեծք]] է, երբ առաջնորդը [[տգետ]] է, եսամոլ, [[նախանձ]]։
:Չկա, չի եղել ավելի զարհուրելի թույն, քան առաջնորդի վատ օրինակը<ref name="Հ" />:։
 
=== Ցեղակրոնություն ===
*Տիտանական [[ցավ]]ից ծնունդ է առնում մի նոր կրոն՝ հպարտության [[կրոն]]ը<ref name="Հ" />։
*Չէ, այլևս չի կարելի այսպես ապրել, քանզի աննախընթացորեն սպանիչ է մեր նվաստությունը։ Այս ցնցող գիտակցությունից ծնունդ առած՝ աշխարհ է գալիս ցեղային բարոյականով մեռոնված հայը։ Նա, որ ներուժ կերպով ապրել է մեր ժողովրդին վիճարկված ողբերգությունն ու [[ամոթ]]անքը. նոր հայը, որի դրոշակից վաղը պիտի կախվի մեր ցեղի հաղթանակը<ref name="Հ" />։
*«Հայերը հպարտ զգալու որչափ իրավունք ունեն, եթե մի անգամ իմանան թե իրենք փառապանծ անցյալ են ունեցել:ունեցել։ Բայց չգիտեն, դժբախտաբար»։
:Անգլիական արդին մեծագույն մարդաբաններից պրոֆեսոր [[:en:w:John Henry Hutton|Հետտոնի]] այս խոսքին որպես պատասխան, նորահաս սերունդը հայտարարում է՝ «Ես ճանաչում եմ իմ ցեղը, ես հավատում եմ իմ ցեղին, ես պաշտում եմ իմ ցեղը, ես ցեղակրոն եմ»<ref name="Հ" />:։
 
=== Ցեղակրոն հավատամք ===
Ստացված է «https://hy.wikiquote.org/wiki/Հավատամք» էջից