«Հուդա Իսկարիովտացի (պատմվածք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ ««'''Հուդա Իսկարիովտացի'''», ռուս էքսպրեսիոնիստ գրող Լեոնիդ Անդրեևի պատմվածքը, որն առաջին անգամ հ...»:
 
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
 
Տող 1.
«'''Հուդա Իսկարիովտացի'''», ռուս էքսպրեսիոնիստ գրող [[Լեոնիդ Անդրեև]]ի պատմվածքը, որն առաջին անգամ հրատարակվել է «Հուդա Իսկարիովտացին և ուրիշներ» խորագրի ներքո:ներքո։
 
== Քաղվածքներ ==
* Հուդայի պատմածներից դուրս էր գալիս, թե իբր ինքը գիտի բոլոր [[մարդ]]կանց, և իր իմացած ամեն ոք կյանքում ինչ֊որ վատ արարք, անգամ հանցանք է գործել։ Իսկ ահա, ըստ նրա, լավ մարդիկ են կոչվում նրանք, որոնք իրենց գործերն ու [[Միտք|մտքերը]] թաքցնել գիտեն. բայց եթե նման մեկին գրկես, գուրգուրես ու մի լավ հարցուփորձ անես, նրանից, ինչպես թարախը ծակված վերքից, ամեն տեսակ խաբեություն, կեղտ ու սուտ կհոսի։
* Մինչև վերջ չլսելով՝ Հուդան կտրուկ շրջվեց ու նրբանցքով սլացավ ներքև՝ հեռացող ամբոխի հետևից:հետևից։ Բայց շուտով քայլերը դանդաղացրեց ու գնաց անշտապ՝ մտածելով, որ շատվորը դանդաղաշարժ է, և մենակ գնացողն անպայման կհասնի:կհասնի։
* Համբերատար մարդը լավ է հզորից, իր բարկությունը զսպողը՝ մեծազոր քաղաք գրավողից։
* Բայց ժամանակին ի՞նչ է պատահել:պատահել։ Մերթ գրեթե կանգ է առնում, այնպես որ ուզում ես ձեռքերով բոթել, ոտքով խփել, մտրակել, ինչպես ծույլ ավանակին, մերթ էլ կարծես լեռան կատարից խելագարի պես շնչակտուր սլանում է վար, և ձեռքերդ իզուր կառչելու տեղ են փնտրում:փնտրում։
* Այդ պահին, դուռն ուժգին շրխկացնելով, ներս մտավ Հուդա Իսկարիովտացին։ Բոլորը զարհուրած ոտքի ցատկեցին և սկզբում նույնիսկ գլխի չընկան, թե եկողն ով է, իսկ երբ նկատեցին ատելի դեմքն ու շեկ խուլավոր գլուխը, աղմկեցին։ Իսկ Պետրոսը, ձեռքերը բարձրացնելով, գոչեց.
:-Հեռացի՛ր։ Մատնի՛չ։ Հեռացի՛ր, թե չէ կսպանեմ։ Բայց ուշադիր նայելով Մատնիչի դեմքին ու աչքերին՝ կարկամեցին՝ վախեցած փսփսալով.
Տող 17.
:-Դո՞ւ ես, Թովմաս։ Էդպե՜ս, էդպե՜ս,-գլուխը թեքեց կարիովտացի Հուդան և հանկարծ ցասումով վրա տվեց,-սիրող մարդն իր անելիքը ուրիշից չի հարցնում։ Նա անում է ձեռքի եկածը. լաց է լինում, կծոտում է, խեղդում է թշնամուն ու նրա ողերն է ջարդում։ Երբ սիրո՛ւմ է։ Երբ որդիդ խեղդվում է, մի՞թե ջուրը նետվելու և որդուդ հետ խեղդվելու փոխարեն գնում ես քաղաք ու անցորդներին հարցնում՝ Որդիս խեղդվում է, ի՞նչ անեմ։
* Պետրոսը Հուդայի բուռն ճառին խոժոռ պատասխանեց.
:-Ես սուրը մերկացրի, բայց նա ինքն ասաց՝ հարկավոր չէ:չէ։
:-Հարկավոր չէ՞: Եվ դու ենթարկվեցի՞ր,-ծիծաղեց Իսկարիովտացին:-Պետրոս, Պետրոս, մի՞թե նրան կարելի է լսել:լսել։ Մի՞թե նա մարդկանցից, պայքարից բան է հասկանում:հասկանում։
:-Նրա խոսքը չպահողը գեհենի կրակի բաժին կդառնա:կդառնա։
:-Բա էլ ինչո՞ւ չդարձար:չդարձար։ Ինչո՞ւ, Պետրոս:Պետրոս։ Հրեղեն գեհե՜ն. գեհենն ի՞նչ է:է։ Թող որ գեհենի բաժին դառնայիր. ինչի՞դ է պետք հոգին, եթե չես համարձակվում ուզածդ ժամանակ նետել կրակը:կրակը։
:-Լռի՛ր,-ճչաց Հովհաննեսը՝ ոտքի կանգնելով,-նա ի՛նքն էր կամենում այդ զոհը:զոհը։ Եվ այդ ինքնազոհաբերումը սքանչելի է:է։
:-Մի՞թե զոհը կարող է սքանչելի լինել, ի՞նչ ես խոսում, սիրելի՛ աշակերտ:աշակերտ։ Որտեղ զոհը, այնտեղ էլ՝ դահիճը, և մատնիչներն են այնտեղ:այնտեղ։ Ինքնազոհաբերումը մեկի տառապանքն է, իսկ մյուսների՝ խայտառակությունը:խայտառակությունը։ Դավաճաններ, դավաճաններ, ի՞նչ բերիք դուք երկրի գլխին:գլխին։
 
== Աղբյուրներ ==