«Նար-Դոս»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 12 բայտ ,  10 ամիս առաջ
չ
Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
 
*Ա՜խ, ինչքան քաղցր է ստեղծագործելը։ [[Աշխարհ]]իս երեսին ոչ մի քաղցրություն դրան չի հասնիլ։ Կյանքիս մեջ միակ բարոյական, առողջացնող, ազնվացնող ու քնքշացնող զվարճությունն ու [[երջանկություն]]ը, որ զգացել եմ ես ու զգում եմ, այդ այն ժամանակ է միայն, երբ եռանդ կա և գրում եմ<ref>{{cite book |title=Մտերիմ Խոսքեր|editor=Փառանձեմ Վարդունի|publisher=«Հայաստան» Հրատարակչություն|year=1974|page=152}}</ref>։
*[[Հայոց լեզու]]ն. որքան աւելի կը զբաղիմ իրմով, ինձ կը թուի ճոխութեան հրաշք եւ ոսկիի հանք. որքան կը մշակես՝ այնքան կե զտուի եւ կը շողշողայ. որքա՛ն գոյներ ունի եւ արտահայտչական հնարաւորութիւններ...<ref>{{cite book |title=Ներբող Մայրենիին|editor=Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք|publisher=Հեղինակային հրատարակութիւն|ISBN=978-99930-4-9203-3|year=2007}}</ref>
* Գեղարվեստական գրականությունը ահագին դեր ունի կատարելու հայերիս մեջ<ref name="Գնահատ63">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 63:63։</ref>։
* Հայոց վիպասանությունը պետք է տենդենցիզոզ (միտումնավոր) լինի. հայ վիպասանը պետք է իդեալներ տա, որովհետև քաղաքական ու սոցիալական հայտնի անբարեպաստիկ պայմանների մեջ հոգին ու զգացմունքները բթացած հայը ավելի, քան մի ուրիշ ազգի մարդ, [[կարոտ]] է [[իդեալ]]ների...<ref name="Գնահատ63" />
* [[Գեղեցկություն]]ը կուտակված պաճուճանքի մեջ չէ, գեղեցկությունը պարզության մեջ է<ref name="Գնահատ63" />։
:* [[Ավետիք Իսահակյան]]
* Նար-Դոսը մեր իրապաշտ վեպի մեծ գիտակից վարպետներից մեկն էր։ Նա... ուշադիր հետազոտում էր, մանրազնին դիտում, իրականության լույսի տակ, մարդկային ալեկոծվող, ծովածավալ կյանքը՝ կրքերի բախում, շահերի կռիվ, վիշտ, կեղեքում, տանջանքներ... հաղթողներ և պարտվածներ՝ հասարակական թոհուբոհը։
:Իր ոճը իրեն պես էր:էր։ Իրեն պես անկեղծ, պարզ, լուրջ, զուսպ, ճշգրիտ:ճշգրիտ։
:Նար-Դոսը մեր խոսքի լուրջ վարպետներից էր և մեր գրականության հարատև փառքերից մեկը<ref name="Գնահատ62">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 62:</ref>:։
:* [[Ավետիք Իսահակյան]]
* Ամենանուրբ արվեստագետի վարպետությամբ կարողանում էր նա իր համակրանքն ու հակակրանքն այս կամ այն տիպարի կամ երևույթի հանդեպ գաղտնաբար ներարկել ընթերցողի մեջ։ Եվ ընթերցողը հեղինակի հետ միասին սիրում է նրա սիրած տիպարը և ատում նրա ատած կերպարը։ Նա կատարում էր հասարակական կրթիչի դեր, որը, վերջին հաշվով, ամեն գրողի և՛ թաքուն նպատակն է, և՛ գրականության իմաստը<ref name="Գնահատ61"/>։
:* [[Ավետիք Իսահակյան]]
 
* Նար-Դոսն իր անվան մկրտությունն ստանում է «Նոր-Դար»-ի խմբագրատանը։ Թերթի քարտուղար Դանգյուզյանը (Մուշե վարդապետ), Մ.Հ. անունը համարելով վիպասանի համար ոչ հարմար է և, չգիտեմ ինչու, գտնելով, որ վիպասանը պետք է կեղծ անուն ունենա, ինչպես Րաֆֆի, Ծերենց, Մուրացան, «Առձեռն բառարանից» ընտրում է նրա համար «Նար-Դոս» բառը, որ նշանակում է բուրավետ ծաղիկ<ref name="Գնահատ61">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 61:61։</ref>։
::''[[Ստեփան Զորյան]]''
* Նա ինձ հիշեցնում էր մեր հին գրիչներին, որ հանձն առած [[գործ]]ը կատարում են անձնուրաց և դրա համար նրան, հների լեզվով ասած, կարելի է կոչել իսկապես... հայ լեզվի, հայ խոսքի աշխատավոր...<ref name="Գնահատ61" /> :
:''[[Ստեփան Զորյան]]''
* Կան հեղինակներ, որոնք գրական ընդհանուր թոհուբոհի մեջ մնում են կարծես աննկատելի, անգամ արհամարհված ու մոռացության մատնված, բայց իրենց ուժերին ու գործերին վստահ՝ աշխատում են համառ ու անաղմուկ՝ չմտածելով բնավ փառքի մասին։
:Եվ [[փառք]]ը, սակայն, ստվերի նման հետևում է նրանց և [[մահ]]ից հետո անձեռագործ արձան «կանգնում»<ref name="Գնահատ61" />:։
::''[[Ստեփան Զորյան]]''
* Ժամանակակիցների համեմատ՝ նա ծայրահեղորեն համեստ էր, սակավախոս, ինքնամփոփ։ Երբեք չէր խոսի իր անձի մասին, երբեք զգալ չէր տա, որ ինքը վիպասան է կամ գրականությամբ զբաղվող մարդ։
:Չեմ հանդիպել և չեմ հիշում նման ճշտապահ մարդ ու բարեխիղճ աշխատող:աշխատող։ Խմբագրատուն էր գալիս բոլորից շուտ և հեռանում ամենից ուշ:ուշ։
:Համեստ էր, բայց դա սովորական համեստություն չէր, այլ անօրինակ մի երևույթ:երևույթ։ Ամաչում էր անգամ նոր զգեստը և նոր կոշիկը հագնել անմիջապես, նախ տալիս էր եղբորը կամ եղբոր որդուն, որ հագնեն միառժամանակ, մինչև որ կանցներ փայլն ու ճռճռոցը<ref name="Գնահատ61" />:։
::''[[Ստեփան Զորյան]]''
 
* Նա լռակյաց և ինքնամփոփ անձնավորություն էր։ Նրա մոտ նստած, նրա հետ զրուցելիս չէիր իմանա նրա դեմքից, շարժումներից նրա հոգու տրամադրությունը. ուրա՞խ է, թե տխուր, բարկացե՞լ է, թե արհամարհանք է տածում։ Չեմ հիշում մի դեպք, երբ նա բարձրաձայն ծիծաղեր... մի թեթև ժպիտ էր երևում նրա աչքերի մեջ, ուրիշ ոչինչ։
:Իր ծնված օրից մինչև մեռնելը Թիֆլիսից դուրս չի գնացել... Նրա առաջ բերած տիպերը համարյա միևնույն միջավայրից են՝ Նար-Դոսի տեսած աշխարհից, կամ իր լեզվով ասենք՝ «Մեր թաղից»:։ Բայց այդ «Մեր թաղի» տիպերը լավ ուսումնասիրված, չափազանց ռեալ գույներով նկարագրված<ref name="Գնահատ6162">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 61-62:</ref>:։
::''[[Պողոս Հովվյան]]''