«Ռուդոլֆ Շտայներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 47672 խմբագրումը, որի հեղինակն է՝ 109.75.44.235 (քննարկում) մասնակիցը
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
 
Տող 13.
* Ազատ լինել նշանակում է գործողության հիմքում ընկած պատկերացումները (դրդապատճառները) բարոյական երևակայությամբ սեփական անձից ելնելով որոշարկել կարողանալ։ Ազատությունն անհնար է, եթե ինձանից դուրս գտնվող ինչ-որ բան (մեխանիկական պրոցես կամ սոսկ եզրահանգված արտաշխարհային աստված) է որոշարկում իմ բարոյական պատկերացումները։ Այսպիսով, ես միայն այն դեպքում եմ ազատ, երբ ''ես'' ինքս եմ այդ պատկերացումների հեղինակը, ոչ թե երբ ''կարող եմ'' իրագործել մեկ ուրիշ էակի կողմից իմ մեջ դրած դրդապատճառները։ Ազատ էակ է նա, ով կարող է ''կամենալ'', ինչ ինքն է ճշմարիտ համարում։ Ով այլ բան է անում, քան ինքն է ուզում, նրան այդ այլ բանին մղում են մոտիվներ, որ իր մեջ չեն։ Նման մեկը գործում է անազատորեն<ref name="freedom" />։
* Որոշ հանգամանքներում կարելի է մարդուն դրդել հրաժարվելու այն բանի իրագործումից, ինչ ինքն է կամենում։ Բայց կարգադրել, թե նա ինչ ''պիտի'' անի, այսինքն՝ կամենալ այն, ինչ մեկ ուրիշն է ճշմարիտ համարում և ոչ թե ինքը, հնարավոր է միայն այն դեպքում, երբ նա իրեն ''ազատ'' չի զգում։
:Արտաքին ուժերը կարող են խոչընդոտել ինձ անելու իմ կամեցածը:կամեցածը։ Այդ դեպքում դրանք ինձ պարզապես մատնում են անգործության կամ անազատության:անազատության։ Եվ երբ դրանք կամենում են ստրկացնել իմ ոգին, գլխիցս հանել իմ դրդապատճառները և դրանց տեղը դնել իրենցը, միայն այդ դեպքում են դրանք մտադիր զրկել ինձ ազատությունից:ազատությունից։ Այդ պատճառով էլ եկեղեցին դեմ է ոչ թե պարզապես ''արարքին'', այլ հենց ''անմաքուր'' մտքերին, այսինքն՝ իմ գործունեության դրդապատճառներին:դրդապատճառներին։ Եկեղեցին ինձ անազատ է դարձնում, երբ իրեն անմաքուր են թվում այն բոլոր դրդապատճառները, որ ինքը չի հաստատել:հաստատել։ Եկեղեցի լինի թե մեկ այլ հանրույթ, դրանք անազատություն են սերմանում, երբ դրանց քարոզիչները կամ ուսուցիչները իրենք իրենց համարում են խղճի տիրակալներ, այն է՝ երբ հավատացյալները ''ստիպված'' են իրենց գործողությունների դրդապատճառները ստանալ նրանցից (խոստովանարանից)<ref name="freedom" />:։
 
* Ով ուզում է բնաջնջել մարդու փափագի բավարարումից ստացված հաճույքը, նա մարդուն նախ պետք է դարձնի ստրուկ, որը գործում է ոչ թե այն պատճառով, որովհետև ինքն է կամենում, այլ ընդամենը որովհետև պարտավոր է։ Քանզի կամեցածին հասնելը հաճույք է պատճառում։ ''Բարի'' կոչվածը ոչ թե այն է, ինչ մարդը ''պարտավոր է'', այլ այն, ինչ նա ''կամում է'' մարդկային ողջ ճշմարիտ բնությունը ծավալելիս։ Ով սա չի ընդունում, նախ պետք է մարդու միջից հանի այն, ինչ նա է ուզում, և ապա նրան ''դրսից'' թելադրի, թե ինչ բովանդակություն տա իր կամեությանը<ref name="freedom" />։