«Վահան Տերյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 5.
==Քաղվածքներ==
*Ես եմ, դու ես, ես ու դու,
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք, - ես ու դու,
Ես էլ դու եմ՝ ես չկամ...
:*Երկու ուրվական<ref>{{cite book|title=Պարսից պոեզիայի ընտրանի|editor=Արմանուշ Կոզմոյան|publisher=Մուղնի հրատարակչություն|ISBN=99941-33-16-0|year=2004|page=9}}</ref>:։

*Ինչ-որ չկարողացար՝ քեզ կներվի, բայց ինչը որ չուզեցիր՝ երբեք<ref>{{cite book |title=Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան|editor=Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան|publisher=Զանգակ-97 հրատարակչություն|ISBN=99930-2-276-4|year=2001|page=112}}</ref>։
Տող 17.
*Եթե սեր չկա, ինչի՞ համար
Պիտի չարչարվեմ չար աշխարհում<ref>{{cite book |title=Մտքի Հրավառություն|editor=Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան|publisher=Զանգակ-97 հրատարակչություն|ISBN=99930-2-263-2|year=2002|page=134}}</ref>։
* Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
Եվ շշնջում ես, և անուշ շրշում,
Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։
:*Շշուկ ու շրշյուն<ref>{{cite web |title=Ոսկի հեքիաթ|author=Վահան Տերյան|url=http://armenianhouse.org/teryan/poems-am/tale.html|accessdate=2011-12-27}}</ref>:։

* Մարդու ամենաթանկարժեք սեփականությունը անկեղծությունն է<ref name="Գնահատ83">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 83:83։</ref>։
* Փառքը հաճախ մարդու արժանիքի ցուցանիշը չէ<ref name="Գնահատ83" />։
* Թեթև փառքը հաջողություն է։ Հաստատուն փառքը ձեռք է բերում միայն վաստակներով, իրական ծառայություններով<ref name="Գնահատ83" />։
* Կան տաղանդի տեր մարդիկ՝ օժտված ընդունակություններով դեպի գիտությունը, պոեզիան, արվեստը ընդհանրապես, կան մարդիկ էլ՝ '''մարդկայնության''' տաղանդի տեր։ Ես ուզում եմ ասել, մոտավորապես, որ Պուշկինը տաղանդավոր բանաստեղծ է, իսկ X-ը՝ տաղանդավոր մարդ<ref name="Գնահատ84">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 84:84։</ref>։
* Կարելի է լինել հանճարեղ գրող, կոմպոզիտոր, մաթեմատիկոս և ապաշնորհ մարդ։ Կարելի է գիտության և արվեստի մի բնագավառում չունենալ ընդունակություններ, բայց լինել '''հանճարեղ''' մարդ<ref name="Գնահատ84" />։
* Տաղանդավոր գրողները գեղեցկացնում են գրականությունը, տաղանդավոր մարդիկ զարդարում են կյանքը<ref name="Գնահատ84" />։
Տող 29.
* Իմացե՛ք միայն՝ իմ սիրտը անկեղծ սրտի ողջույնին կրկնակի ողջույնով է պատասխանում<ref name="Գնահատ84" />։
* Այդ (հին հայերենը) ոսկի է, այդ լեզու չէ, այլ երկնային երաժշտություն, պերճանք, հարստություն, ուժ, ճկունություն, այդ բոլորը ես միայն հիմա եմ սկսում զգալ։ Եվ ինչպիսի անհաջողություններ էլ կրելու լինեմ, և որքան էլ ինձ դժվարին լինի, ես պատրաստ եմ ամեն բանի, միայն թե իրագործվի իմ երազանքը՝ կատարելապես սովորել այդ վեհաշուք լեզուն<ref name="Գնահատ84" />։
* Լեզուն ժողովրդի հոգու, բնավորության արտահայտիչն է։ Կուլտուրականության առաջին պայմանը զարգացած, հարուստ ու ճկուն լեզուն է։ Լեզուն ազգի հոգին է<ref name="Գնահատ85">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 85:85։</ref>։
* Մի ընդհանուր իդեալ, որ գերիշխող է եղել մեր մտավորականների աշխարհայացքում մինչև վերջին ժամանակները. դա ազատ հայրենիքի և ազգային անկախության գաղափարներն են<ref name="Գնահատ85" />։
* Եվ հիրավի, որ մենք կանգնած ենք խոշոր, գուցե ճակատագրական գալիքի առջև... կամ համաքայլ ընթանալ ժամանակի հետ, կա՛մ կուլ գնալ դաժան մրցակցությանը<ref name="Գնահատ85" />։
Տող 36.
== Քաղվածքներ Վահան Տերյանի մասին==
* Թախիծը օտար չէ մեր հոգուն։ Վ. Տերյանի թախիծը գալիս է ոչ թե օտար նախնիքներից, այլ ծննդավայրից՝ չքնաղ Ջավախքից, որը պարուրված է երազային մշուշով։
:Նրա բանաստեղծությունները շատ գեղեցիկ են և գրեթե մեր լիրիկայի մեջ բոլորովին նոր բաներ<ref name="Գնահատ81">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 81:</ref>:։
*Դուք բանաստեղծ եք։ Դա ամենագլխավորն է։ Դուք խոսքերի հետ չեք խաղում... Ես ուրախությամբ ողջունում եմ Ձեր մուտքը գրական ասպարեզ, բարով եկաք... Շատ գեղեցիկ են և գրեթե մեր լիրիկայի մեջ նոր բաներ... Լեզուն մաքուր, զտված և արծաթե զանգի պես հնչուն... Մեր վերնատան մեջ պատվավոր տեղ ունի... 1908 թվականին Վ. Տերյանը հրատարակեց իր «Մթնշաղի անուրջները», ու առաջ եկավ երրորդ, նորագույն շրջանը, որի մասին հանդիսավոր ու հավաքական կերպով խոսում ենք էսօր Հայ գրողների ընկերության մեջ։
::''[[Հովհաննես Թումանյան]]''
Տող 42.
* Վ. Տերյանը պատանեկության և վաղ երիտասարդության ամենասիրելի բանաստեղծն է, նրանց քնարական զգացմունքների արտահայտիչը, նրանց երազական սիրո և թախծի նուրբ երգիչը<ref name="Գնահատ81"/>։
* Նա մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և՛ սերը, և՛ հայրենիքը, և՛ բնությունը։ Նա թարմացրեց հայ պոեզիայի և՛ նյութը, և՛ լեզուն։ Հայ բառերին կարծես երաժշտություն ներշնչեց...։ Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնա որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացմունքներ և անխառն գեղեցկություններ։
:Հայ ժողովուրդն իրավունք ունի հպարտանալու իր մեծատաղանդ բանաստեղծով՝ համարելով նրան իր գրականության անմահ փառքերից մեկը, միշտ սիրո, միշտ գուրգուրանքի և ափսոսանքի արժանի<ref name="Գնահատ81"/>:։
::''[[Ավետիք Իսահակյան]]''

* Վահան Տերյանը այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, և դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի։ Նրա առաջին իսկ գիրքը՝ ութսուն էջանոց փոքրադիր «Մթնշաղի անուրջները», հռչակեց նրան որպես բանաստեղծ և պատվավոր տեղ ապահովեց հայկական Պառնասում։ Կան գրողներ, որ աշխատում են տասը և ավելի տարիներ, հրատարակում են մի քանի գրքեր և, այնուամենայնիվ, դեռ կոչվում են սկսնակ կամ, զիջողաբար, երիտասարդ գրող։ Դրանք այն մարդիկ են, որ իրենց սևագրություններն անում են հասարակության առաջ՝ հրատարակություններով։
: Բոլորովին այլ էր Վահան Տերյանը. նրա հրապարակ իջավ միանգամից որպես վարպետ. այդ գրքից հետո նրան չէին ասում «սկսնակ» կամ զիջողաբար «երիտասարդ գրող», այլ ուղղակի բանաստեղծ, որովհետև նա, իրոք, բանաստեղծ էր «կամոքն Աստծու»<ref name="Գնահատ8145">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 81-82:</ref>:։
::''[[Ստեփան Զորյան]]''

* Մի տարի է մոտ, որ ես թանգարանից՝ Խանջյանի կարգադրությամբ վերցրել եմ Վահան Տերյանի ձեռագրերը՝ նրա անտիպ երկերը հրատարակության համար պատրաստելու նպատակով։ Ես սկսեցի արտագրել ձեռագրերը, որպեսզի միշտ ձեռքի տակ ունենամ, և բնագրերը չփչանան հաճախակի թերթելուց։ Բայց դեռ չեմ վերջացրել և չեմ էլ շտապում։ Մի զարմանալի քնքուշ և խնդագին զգացմունք եմ ունենում յուրաքանչյուր անգամ, երբ հիշում եմ, որ այնտեղ՝ սեղանիս դարակում, պահված են Տերյանի, հասկանու՞մ եք, իսկական ձեռագրերը... նրա ձեռքով գրված այդ թերթիկները... Երբ անչափ տխուր եմ լինում, հանում եմ, նայում... կարծես՝ արեգակն է պահված իմ գրասեղանի դարակում... Այդ մետաքսյա թերթիկները՝ ծածկված չինական սև մելանով, գրված չքնաղ, ազնվական գրերով... Զարմանալի մաքուր և գեղեցիկ ձեռագիր է ունեցել այդ մարդը։ Ձեռագիրն անգամ նուրբ է, ինչպես նրա ողջ ստեղծագործությունը՝ նուրբ ու մաքուր։ Իմ կյանքի ամենամեծ խնդությունն է դա. հանել մեկ-մեկ այդ ձեռագրերը և նայել...
:-Օ՜, հեռու ընկե՛ր իմ... Վահա՛ն Տերյան...<ref name="Գնահատ82">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 82:82։</ref>
::''[[Եղիշե Չարենց]]''

Տող 59.
::''[[Նիկողայոս Մառ]]''

* Ով մի անգամ խմել է Վ. Տերյանի բանաստեղծական բաժակից, նա երբեք ու երբեք չի մոռանա նրա երգերի մեղմությունը, նրա հուզիչ աշխարհի ջերմությունը, նրա բանաստեղծությունների հմայիչ նվագակցությունը<ref name="Գնահատ82-83">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 82-83:83։</ref>
::''[[Գեղամ Սարյան]]''

Տող 67.

* Այո՛, այսօր էլ մեր հոգին կարոտ է Վ. Տերյանի լուսեղեն երգին։ Այն անհրաժեշտ է մեր բարդ ու տագնապալի դարաշրջանի մարդուն։ Եվ այժմ էլ նա մշտապես այցելում է մեզ՝ շռայլորեն պարգևելով կաոտանք ու սեր, անմար երազներ ու ցնորքներ։
:Սա է բանաստեղծի իսկական անմահությունը<ref name="Գնահատ83"/>:։
::''[[Էդվարդ Ջրբաշյան]]''