«Փոքրիկ իշխանը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Քաղվածքներ: clean up, փոխարինվեց: → (2)
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
 
Տող 5.
* Մեծահասակները իրենք երբեք և ոչինչ չեն հասկանում, իսկ երեխաների համար շատ է հոգնեցուցիչ, երբ ստիպված են լինում ամեն ինչ նրանց բացատրել ու գլուխները մտցնել։
* Մեծահասակների շրջանում ես շատ եմ ապրել։ Ես նրանց բոլորովին մոտիկից եմ տեսել, բայց այդ բանն ինձ ամենևին էլ չի ստիպել, որ ես նրանց մասին ավելի լավ կարծիք ունենամ։
* Մեծահասակները թվեր շատ են սիրում։ Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին։ Երբեք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա:նա։ Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ:խաղալ։ Թիթեռներ բռնու՞մ է, թե՞ ոչ»։ Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է:է։ Քանի՞ եղբայր ունի:ունի։ Քաշն ինչքա՞ն է:է։ Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»։ Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն։
* Երբ մեծահասակներին ասում ես. «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհաններին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնի այդ տունը։ Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հարյուր հազար ֆրանկ»։ Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»։
* Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են։ Բոլորը չէ, որ բարեկամ ունեն։ Եվ ես վախենում եմ, թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում։
Տող 21.
* Նրա [[աշխատանք]]ի մեջ այնուամենայնիվ իմաստ կա։ Երբ նա վառում է լապտերը, կարծես թե մի նոր աստղ կամ ծաղիկ է ծնվում։ Իսկ երբ հանգցնում է լապտերը, թվում է, թե ծաղիկը կամ աստղը քուն է մտնում։ Սքանչելի զբաղմունք է։ Սա իսկապես օգտակար է, որովհետև գեղեցիկ է։
* Միայն նա է, որ ծիծաղելի չէ։ Գուցե այն պատճառով, որ միայն իր մասին չի մտածում։
* «Իմ ուրախությունն ու գեղեցկություը հավիտենական չեն,-ինքն իրեն ասաց Փոքրիկ իշխանը,- և նա ոչինչ չունի պաշտպանվելու համար, նրա ունեցածը չորս փուշ է:է։ Իսկ ես նրան լքեցի ու մեն-մենակ մնաց իմ մոլորակի վրա»։
* Երբ մարդ շատ է ուզում սրամտել, ակամայից մի սխալ բան կասի։
* -Անապատում, այնուամենայնիվ, մարդ իրեն մենակ է զգում,-խոսեց Փոքրիկ իշխանը։
-Մարդկանց մեջ նույնպես մարդ մենակ է զգում իրեն,-նկատեց օձը։
* «Ի՜նչ տարօրինակ մոլորակ է,-վերջապես խոսեց Փոքրիկ իշխանը:-Բոլորովին չոր է և աղի, ամբողջովին պատած է ասեղներով:ասեղներով։ Մարդիկ էլ երևակայություն չունեն… Նրանք միայն կրկնում են այն, ինչ լսում են… Տանը ես մի ծաղիկ ունեի, որը իմ ուրախությունն էր ու գեղեցկությունը, և նա միշտ առաջինն էր խոսում»։
* Եթե դու ինձ ընտելացնես, մենք անհրաժեշտ կդառնանք մեկս մյուսի համար։ Դու ինձ համար ամբողջ աշխարհում միակը կդառնաս, ես էլ քեզ համար ամբողջ աշխարհում կդառնամ միակը…
* Եթե դու ինձ ընտելացնես, իմ կյանքը ոնց որ արևից, կլուսավորվի։ Քո ոտնաձայները ես հազարավոր ոտնաձայներից կտարբերեմ։ Մարդկանց ոտնաձայները լսելով՝ ես միշտ փախչում եմ և թաքնվում գետնի տակ։ Բայց քո քայլվածքը երգի պես ինձ կկանչի, և ես դուրս կգամ իմ թաքստոցից։ Եվ հետո նայիր… Տեսնու՞մ ես, այնտեղ արտերի մեջ, հասնում է ցորենը։ Ես հաց չեմ ուտում։ Հասկերն ինձ պետք չեն։ Ցորենի արտերը ինձ ոչինչ չեն հիշեցնում։ Եվ դա շատ տխուր բան է։ Բայց դու ոսկե մազեր ունես։ Եվ ինչքան լավ կլինի, որ դու ինձ ընտելացնես։ Ոսկե ցորենը կհիշեցնի ինձ քո մասին։ Եվ ես կսկսեմ սիրել քամուց օրորվող հասկերի շրշյունը…
Տող 33.
* Այնտեղ է լավ, որտեղ մենք չկանք։
*-Միայն երեխաները գիտեն, թե ինչ են փնտրում,-շշնջաց Փոքրիկ խշխանը։-Նրանք իրենց ամբողջ հոգին տալիս են լաթե տիկնիկին, և այդ տիկնիկը նրանց համար շատ թանկ է դառնում, և եթե նրանցից տիկնիկը խլեն, երեխաները կսկսեն լալ…
:-Երջանիկ են նրանք,-ասաց սլաքավարը:սլաքավարը։
*-Ամեն մարդ իր աստղն ունի։ Պանդուխտներին նրանք ճանապարհ են ցույց տալիս։ Մյուսների համար դրանք ուղղակի փոքրիկ կրակներ են։ Գիտնականների համար դրանք խնդիրներ են, որ պետք է լուծվեն։ Այն գործարար մարդու համար դրանք ուղղակի ոսկի էին։ Իսկ մյուս բոլոր մարդկանց համար դրանք համր են։ Բայց քեզ համար բոլորովին ուրիշ կլինեն աստղերը…
:-Ինչպե՞ս թե…
:-Դու գիշերը կնայես երկնքին, իսկ չէ՞ որ այնտեղ կլինի մի աստղ, ուր ես եմ ապրում, ծիծաղում… և դու կլսես, որ բոլոր աստղերը ծիծաղում են:են։ Դու ծիծաղող աստղեր կունենաս:կունենաս։
 
== Ծանոթագրություններ ==