«Հայոց ցեղասպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 14.
*Հայ ժողովրդի ոչնչացումը մնում է և կմնա որպես ամենամեծ ողբերգություն, որը համայն մարդկության, այդ թվում և Գերմանիայի ամոթն է, քանի որ վերջինս, լինելով օսմանայն Թուրքիայի առանձնաշնորհյալ դաշնակիցը, ոչինչ չի արել մի ամբողջ քրիստոնյա ժողովրդի կոտորածն արգելելու համար<ref>{{cite web|title=Մեծ եղեռն|url=http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1291|publisher=Encyclopedia.am|accessdate=հունվարի 9, 2016 թ.}}</ref>։
::''[[:en:w:Lewis Einstein|Լուիս Էյնշտեյն]] (գերմանական ծագումով ամերիկացի դիվանագետ)''
 
* Արևմտահայերի տեղահանությունը ոչ այլ ինչ է, քան ազգի քողարկված ոչնչացում<ref name=":1">[https://gisher.org/hayoc-ceghaspanoutyoun-t52596.html Հայոց Ցեղասպանություն]</ref>:
::[[Ժակ դը Մորգան]] (Ֆրանսիացի գիտնական, 1915)
 
* Անցյալի մեծ ջարդերը և հալածանքները գրեթե աննշան են թվում, երբ համեմատվում են Հայ ազգի 1915 թվականի չարչարանքների հետ<ref name=":1" />:
::[[Հենրի Մորգենթաու]] (1913-1916 թթ. ԱՄՆ դեսպանն Օսմանյան կայսրությունում)
 
* Հոլոքոստի դասերը , որին նախորդել է հայերի ցեղասպանությունը, և որին հաջորդել է կամբոջացիների ցեղասպանությունը, երբեք չպետք է մոռացվեն<ref name=":1" />:
::[[Ռոնալդ Ռեյգան]] (ԱՄՆ նախագահ, 1981թ. ապրիլի 22 հռչակագիր)
 
*... Հայկական եղեռնը պատերազմի ամենամեծ ոճիրն էր<ref name=":1" />:
::[[Թեոդոր Ռուզվելտ]] (ԱՄՆ նախագահ, 1918 թվականի մայիսի 11, Քլիվելանդ Հոդլի Դոջին ուղղված նամակ)
 
* Աբդուլ Համիդի ջարդերը չնչին են այսօրվա թուրքերի արածի համեմատությամբ<ref name=":1" />:
:: [[Անատոլ Ֆրանս]] (Ֆրանսիացի գրող, 1916)
 
* Թուրքերին և հայերին լավ ճանաչող [[Հրանտ Դինք]]ն ախտորոշել է թուրքերի պարանոյան և հայերի տրավման: Երրորդ կողմ չդարձած Հրանտը հավատում էր, որ այս հարցը պետք է լուծեն երկու կողմերը<ref name=":1" />:
::Բասքըն Օրան (ակադեմիկոս)
 
* Այս ժողովրդի ողբերգությունն աննախադեպ իրադարձություն էր մարդկության պատմության մեջ: Ռազմական անհրաժեշտությամբ պատճառաբանված այդ միջոցառումը միայն պատրվակ էր որպեսզի քողարկվեր ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ՝ աշխատասեր ու բարձր մշակույթի տեր մի ամբողջ ժողովրդի լրիվ ոչնչացումը: Հայերը մեռնում էին ամեն տեսակի երկրային մահերով, բոլոր ժամանակների մահերով<ref name=":1" />:
::Արմին Վագներ ( գերմանացի գրող, 1919)
 
*Նույնիսկ «սահմանադրության» հռչակումից հետո էլ Օսմանյան քաղաքականության հիմնական կարգախոսը մնում էր «ԵՐԲ ՉԵՆ ԼԻՆԻ ՀԱՅԵՐԸ՝ ՉԻ ԼԻՆԻ ՆԱԵՎ ՀԱՅԱԿԱՆ ՀԱՐՑԸ»<ref name=":1" />:
::Յոզև Մարկվարտ (գերմանացի գիտնական, 1919)
 
*Բոլոր այդ չարագործությունները գործադրվել են հայերի նկատմամբ, թեև նրանց կողմից չի եղել ամենափոքր իսկ մարտահրավեր: Օսմանյան կառավարությունը ի վիճակի չէ թաքցնել իր հանցագործությունը՝ նախազգուշական միջոցների քողի տակ<ref name=":1" />:
::Առնոլդ Թոյներ (անգլիացի պատմաբան, 1915)
 
== Ծանոթագրություններ ==