«Հաղթական կամար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 35.
* Որքան ես գիտեմ, միայն հին հույներն էին,որ գինու և խրախճանքի աստվածներ ունեին. Դա Բաքոսն ու Դիոնիսոսն էին։ Իսկ մենք նրանց փոխարեն ունենք Ֆրոյդ, անլիարժեքության բարդույթ, փսիխոանալիզ, վախ մեծ խոսքերի հանդեպ, երբ խոսքը սիրո մասին է, և հակվածություն դեպի մեծ-մեծ խոսելը քաղաքականության մեջ։ Տխուր սերունդ է, ճիշտ չէ՞։
* - Պահածոների՞։ Ինչու՞
:Ռավիկը ցույց տվեց լրագրերը։
:- Մենք այլևս կարիք չունենք մտածելու։ Ամեն ինչ նախապես մտածված է, նախապես ծամված և նախապես զգացված։ Պահածոնե՜ր։ Օրը 3 անգամ մատակարարվում է տուն։ Ոչինչ պետք չէ՝ ոչ ցանել, ոչ աճեցնել, ոչ եփել՝ հարցերի, կասկածների և կարոտի կրակի վրա։ Պահածոնե՛ր։Պահածոնե՛ր, - Նա քմծիծաղեց,- Մենք հեշտ չենք ապրում, Բորի՛ս, մենք էժան ենք ապրում։ Մենք ապրում ենք դրամանենգերի նման։
:Մորոզովը լրագրերը վեր բարձրացրեց։
:- Ապա մի այստեղ նայի՛ր։ Նրանք ռազմական գործարաններ են կառուցում, որովհետև խաղաղության են ձգտում։ Համակենտրոնացման ճամբարներ են ստեղծում, որովհետև սիրում են ճշմարտությունը։ Քաղաքական անհանդուրժողականությունը հանդես է գալիս արդարության դիմակի տակ, քաղաքական գանգստերները իրենց մարդկության բարեկամներն են ձևացնում, ազատությունը ճչուն լոզունգ է դարձել իշխանություն տենչողների շուրթերին։ Կեղծ դրամ։ Հոգևոր կեղծ դրամ։ Խոհանոցային մաքիավելլիզմ։ Տականքների ձեռքում գտնվող գտնվոց վեհ գաղափարներ։ Ի՞նչպես կարելի է խոսել ազնվության մասին։
* Բնության գրկում լրագիրը պետք գալիս միայն այն ժամանակ, երբ մարդը խարույկ է։
* Առանց [[Սեր|սիրո]] մարդը ոչ այլ ինչ է, եթե ոչ արձակուրդում գտնվող դիակ, մի քանի տարեթիվ, պատահական անուն։ Ուրեմն՝ էլ ինչու՞ ապրել։ Մարդ կարող է նաև նույն հաջողությամբ մեռնել…