«Մկրտիչ Սարգսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
 
Տող 10.
 
* Սիբիրը միայն տաժանավայր չի եղել։ Սիբիրը եղել է նաև հեղափոխական մկրտության ավազան<ref>[http://javakhkmedia.com/%D5%B4%D5%AF%D6%80%D5%BF%D5%AB%D5%B9-%D5%BD%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%A5%D5%BA%D5%AB-%D5%AC%D5%A5%D5%A1%D5%BC%D5%B6-%D5%A1%D5%A2%D5%B8%D6%82%D5%AC/ Մկրտիչ Սարգսյան, Դեպի լեառն Աբուլ]</ref>։
 
== Քաղվածքներ «[[Շահմարի առեղծվածը]]» գրքից ==
* ...նկատի ունեցեք, որ ամենամեծ [[չարիք]]ը, որին ծանոթ եմ ես, [[պորտաբուծություն]]ն է։ Նա է մայրը ամեն չարյաց։ Ինչպիսի օրինավոր [[ընտանիք]]ից էլ լինի երիտասարդը, եթե չի աշխատում, չի ապրում լիարժեք, հանրօգուտ աշխատանքով, նրա ճանապարհը, մեղմ ասած, վթարային է։ Պորտաբուծությունից մինչև [[հանցագործություն]]ը լոկ մի քայլ է, միա՛յն մի քայլ...<ref name="ՇԱ">Մկրտիչ Սարգսյան, Շահմարի առեղծվածը, Ե., Դարակ, 2020։</ref>։ ''Վահագն Բագրատունի''
* Ծխող չեն և ցանկանում են ծխող երևալ։ Հասունանա՜լ են ուզում։ Մեծ երևա՜լ են ուզում, որպեսզի իրենց ոչ մանկական արարքներին, մեղքերին արդարացում գտնեն, բայց ափսո՜ս են...<ref name="ՇԱ" /> ''Լևոն Մարկոսյան''
* ...անառակի համար [[անառակություն]]ը և գողի համար [[գողություն]]ը սրբագործված [[առաքինություն]]ներ են։ Բարոյական իմաստով նրանք նույնիսկ հպարտանում են իրենց անազնիվ կոչումով՝ այն համարելով իրենց առավելությունը։ Հպարտանում են ինչպես գեղեցկուհին իր գեղեցկությամբ և տաղանդավորն՝ իր [[տաղանդ]]ով։ Սակայն երբ գործն ստանում է իրավական երանգ, երբ առաջանում է դատի ու դատաստանի վտանգը, նրանք առաջինն են դատապարտում իրենց ստոր զբաղմունքը և մարտնչում են մինչև վերջ՝ ժխտելով իրենց նկատմամբ հարուցված բոլոր մեղադրանքները<ref name="ՇԱ" />։ ''Վահագն Բագրատունի''
* Մարդը, նրա հոգեկան աշխարհի ամբողջ կոմպլեքսը դեռևս քիչ է ուսումասիրված, չի ուսումասիրված... Ութ ամսական երեխայի ձեռքից ո՛չ ուժով, ո՛չ էլ համոզելով չես կարող տիկնիկը, խաղալիքը վերցնել։ Նրա մեջ նստած է փոքրիկ, բայց անհաղթահարելի [[սեփականատեր]]ը։ Խաղալիքը իրենն է, ոչ քոնը, հասկանո՞ւմ ես, փորձիր վերցնել, այնպիսի աղմուկ-աղաղակ կբարձրացնի, որ մի փութ շոկոլադով չես փրկվի, չես շահի սիրտը... Ուրեմն, ի՞նչ... Այդ ծծկերի մեջ անցյալի մնացուկնե՞րն են հոտում, հը՞... Չլինի՞ անցյալի մնացուկները գենետիկական ակտիվություն ունեն, հը՞... Չլինի՞ ժառանգական են, հը՞... չլինի՞, չլինի՞... Մարդը չի ուսումասիրված։ Հոգեբանները մարդկային [[հոգեբանություն]]ը, մարդկային հոգեկան շարժումերը փորձում են բացատրել քարացած սահմանումերի միջոցով։ Փորձում են, թող փորձեն, փորձը փորձանք չէ, բայց օգուտն ի՜նչ... Գրողները, մարդկային հոգու այդ ճարտարապետները, ընդհակառակը, հոգու, ներքնաշխարհի գաղտնիքները բացում են այնպիսի յուրօրինակ վերլուծությամբ, որ չի ենթարկվում ոչ մի օրինաչափության։ Եվ դա ճիշտ է, ճիշտ է, ցավագնորեն ճիշտ է, որքան մարդ, նույնքան՝ բնավորություն<ref name="ՇԱ" />։
* Օ՜, այդ [[Լև Տոլստոյ|Տոլստոյը]], որը կարողանում է մարդու հոգուն նայել և՛ հասարակության շղթայի մեջ, և՛ նրանից անջատ՝ միայնության մեջ<ref name="ՇԱ" />։
* Գողության, մարդասպանության, կաշառակերության, կաշառատվության պատճառները պետք է ուսումասիրվեն անհատի ու հասարակության փոխհարաբերության, մարդու հոգեկան աշխարհի ամբողջ կոմպլեքսի խոր ուսումասիրության միջոցով<ref name="ՇԱ" />։
* Բժշկի համար թշնամիներ ու բարեկամներ չկան։ Բժշկի դեմ ծառանում է լոկ մեկ թշնամի՝ մահը, և նրա սպասավորը՝ հիվանդությունը։ Բժշկի համար գոյություն ունի հիվանդ, որին հարկավոր է բուժել, խլել մահվան ճիրաններից։ Բժշկի իրավասությունից դուրս է թշնամուն, գողին, ավազակին մահվան վճիռ կայացնելը, նրանց դատապարտելը։ Դրանով զբաղվող հատուկ մարմիններ կան՝ իրենց օրենսգրքերով, հանցանքն ախտորոշող հոդվածներով և այլն, և այլն։ Թող նրանք էլ զբաղվեն դրանցով։ Իսկ ինքը՝ որ տվել է Հիպոկրատի երդումը, ինքնակոչ դատարանի, տրիբունալի, մանավանդ, դահճի դեր ստանձնել չի կարող<ref name="ՇԱ" />։
* Կենդանի, շարժուն, ստեղծագործական աշխատանքում անսխալականությունը հաճախ քարացածության իրավունք է նվաճում և շրջվում հենց քո դեմ<ref name="ՇԱ" />։
* Մարդիկ սկսում են սովորել միայն այն ժամանակ, երբ գիտակցում են իրենց տգիտությունը։ Մարդիկ հաղթելու արվեստը սովորում են պարտության դառնությունից, պարտության դասերից։ Պարտությունը դաս է, հաղթանակը՝ արդյունք<ref name="ՇԱ" />։ ''Վահագն Բագրատունի''
* [[Բնություն]]ը զարմանալի իմաստուն է իր ներդաշնությունն ու առողջությունը պահպանելու հնարքների մեջ։ Եթե բնության հավասարակշռող, կանխարգելիչ, կարգավորիչ միջոցները այնքան բնականորեն գործեին նաև հասարակական կյանքում, համա՜ թե հետաքրքիր կլիներ։ Տե՛ս, թե ինչ է անում, ինչպես է անողոք դառնում բնությունը, եթե չարաշահել ես նրա համբերությունը, խախտել ներդաշնությունը, կորցրել հարազատությունն ու խորթացել նրան։ Ասենք, եթե ստամոքսիդ գերին ես և չես հարգել, այլ չարաշահել ես նրա հնարավորությունները, ուրեմն՝ փա՛ս, պատիժդ՝ փորհարինքն ու խոցն են և աղքատիկ սննդի անուրախ հեռանկարը։ Եթե չարաշահում ես ոգելից խմիչքը, վերջդ «սպիտակ տենդն» է և գժանոց չքվելը։ Եթե ստրուկն ես կանանց տոթ գգվանքների, և ցանկասիրությունից թանձրացել են միտքդ և արյունդ, պարգևդ կլինի սիֆիլիս խայտառակություն՝ ներքինիանալու վերադիրով։ Բնությունը սիրում է հաճույքներով երես տալ իր ստեղծածներին և հարկավոր միջոցներով՝ պատժել շփացածներին։ Նրա պատժաչափը հաստատուն է և դատավճիռը՝ անբեկանելի<ref name="ՇԱ" />։ ''Վահագն Բագրատունի''
* Գողի սիրտը մարդու սիրտ չէ։ Գողի մեջ նստած է արթուն հանցագործը, շրջապատի թշնամանքի ու ատելության և սեփական անձի մեղավորության զգացողությունը<ref name="ՇԱ" />։
* Մեղավորը վախկոտ է լինում<ref name="ՇԱ" />։ ''Գնդապետ''
* [[Երգ]]ը, ինքնին, ուժեղ է այն ժամանակ, երբ արտահայտում է դրամատիկ հոգեվիճակներ<ref name="ՇԱ" />։ ''Վահագն Բագրատունի''
* Եվ վախենում եմ [[մենակություն]]ից, որովհետև մենակ եմ<ref name="ՇԱ" />։ ''Բուլդոգ''
 
== Ծանոթագրություններ ==