«Ժորա Հարությունյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ դրամատուրգ, սցենարիստ
Content deleted Content added
Նոր էջ «'''Ժորա (Գևորգ) Սաղաթելի Հարությունյան''' (1928 - 2002), հայ դրամատուրգ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975)։ == Քաղվածքներ == * Մարդը գնում է, ուղին մնում: * Մենք ապրում ենք ընդամենը մեկ անգամ և վերջին անգամ: * Մարդկային կյանքի մեծությունը ոչ թե ապրած տարիներն են, այլ ար...»:
(Տարբերություն չկա)

09:09, 21 Սեպտեմբերի 2021-ի տարբերակ

Ժորա (Գևորգ) Սաղաթելի Հարությունյան (1928 - 2002), հայ դրամատուրգ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975)։

Քաղվածքներ

  • Մարդը գնում է, ուղին մնում:
  • Մենք ապրում ենք ընդամենը մեկ անգամ և վերջին անգամ:
  • Մարդկային կյանքի մեծությունը ոչ թե ապրած տարիներն են, այլ արած գործերը:
  • Մենք սովոր ենք ազնիվ լինել վկաների ներկայությամբ, մինչդեռ...
  • Ավելի լավ է խոսել խելոք մեռածների հետ, քան հիմար ողջերի:
  • Բնության պահպանումից շատ ենք խոսում, հարկավոր է մարդուն պահպանել, ձեռագիր ու գործ, ճակատագրեր պահպանել:
  • Աղքատի ազատությունը բանտից էլ վատ է:
  • Պարանի երկարն է լավ, խոսքի՝ կարճը:
  • Պար եկողի շնորհքը թաքպարի մեջ է երևում:
  • Հազարը կմեռնի՝ մեկը չի իմանա, մեկը կմեռնի՝ հազարը կիմանա:
  • Կա մի դատարան՝ խղճի բարձրագույն դատարանը:
  • Ցավոք, ճշմարտությունը շատ հաճախ ոչ թե երևույթ է, այլ պատահականություն:
  • Կյանքի առաջին կեսին մարդն աշխատում է անվան համար, իսկ կյանքի երկրորդ կեսին անունն է «աշխատում» մարդու համար:
  • Ավա՜ղ, շատերի համար համոզմունք չկա, կա նպատակ:
  • Խոսքը մայրենի լեզվի շինանյութն է:
  • Ընկնելու համար մեծ խելք պետք չէ:
  • Իսկական խորհուրդ տվողը նա է, ով ինքն էլ է մասնակցում իր խորհրդի կատարմանը:
  • Երբեմն ոչ մի բան այնպես չի բաժանում, որքան մոտիկությունը:
  • Սեփական հզորության մեջ է պետք գտնել սեփական փրկությունը:
  • Հիշողությունը վերացական չպետք է լինի...հիշողությանը հանգրվան է պետք:
  • Ամեն տախտակ մեխ չի վերցնում:
  • Առանց աքաղաղի կանչելու էլ լույս է բացվում:
  • Երբ կաթից բերանը այրվում է, մածունը փչելով են ուտում:
  • Վճարում ենք ոչ միայն մեղքերի, այլևս բարության ու առաքինության համար:
  • Բավարարված սիրուց երեխա է ծնվում, անբավարար սիրուց՝ տառապանք:
  • Ամեն մի վատ բան ասող իր լսողն ունի:
  • Հացից խոսողի հացը մի՛ կեր:

Աղբյուրներ

 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ժորա Հարությունյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: