«Կարամազով եղբայրներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
 
Տող 3.
 
== Քաղվածքներ ==
* Եթե [[Աստված]] կա և եթե իրոք նա ստեղծել է երկիրը, ապա ինչպես բացարձակորեն հայտնի է մեզ, ստեղծել է ըստ Էվկլիդյան երկրաչափության, իսկ մարդկային միտքը՝ տարածության լոկ երեք չափերի հասկացությամբ… Այնինչ եղել են երկրաչափներ ու փիլիսոփաներ, որոնք տարակուսում են, որ ամբողջ տիեզերքը կամ ավելի լայն առումով, ողջ գոյությունը ստեղծված լինի ըստ Էվկլիդյան երկրաչափության։ Նրանք նույնիսկ հանդգնում են երազել, թե երկու զուգահեռ գծեր, որոնք ըստ Էվկլիդի ոչ մի կերպ չեն կարող իրար հանդիպել երկրի վրա, գուցե հանդիպեն անհունության մեջ որևէ մի տեղ…Ես, սիրելիս, եկել եմ այն եզրակացությանը, որ եթե նույնիսկ ա՛յդ չեմ կարող հասկանալ, էլ ո՜ւր մնաց, որ Աստծո մասին որևէ բան հասկանամ…Եվհասկանամ… Եվ խոնարհաբար գիտակցում եմ, որ ոչ մի ընդունակություն չունեմ այսպիսի հարցեր լուծելու, իմ խելքը էվկլիդյան է, երկրային, ուստի մեր ինչ բանն են լուծել հարցեր, որոնք այս աշխարհին չեն պատկանում… Երեխայի նման հավատում եմ, որ տառապանքները կամոքվեն ու կհարթվեն, մարդկային հակասությունների ամբողջ վիրավորական զավեշտը կանհետանա ողորմելի միրաժի նման, իբրև մարդու սակավազոր և ատոմի չափ փոքր էվկլիդյան խելքի նողկալի հնարանք, և վերջապես աշխարհի ավարտին, հավերժական ներդաշնակության պահին, տեղի կունենա և կհայտնվի այնքա՜ն թանկագին մի բան, որ լիուլի կբավարարի բոլոր սրտերը, կհանսգտացնի բոլոր վրդովմունքները, կքավի մարդկանց բոլոր չարագործությունները, նրանց թափած ամբողջ արյունը, և հնարավոր կդարձնի ոչ միայն ներել, այլև արդարացնել ամեն ինչ, որ եկել է մարդկանց գլխին։
* Բայց սիրահարվել չի նշանակում սիրել։ Սիրահարվել կարելի է անգամ ատելով։
* Նրանք ընդամենը իրար սիրահարված [[թշնամի]]ներ էին։