«Առնո Բաբաջանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Removing Ed._Mirzoyan,_Arno_Babajanyan.1965_Dilijan.JPG, it has been deleted from Commons by Sealle because: Insufficient or doubtful author or license; [[:c:COM:OT
Տող 6.
* Ես ազատ ժամեր չունեմ և չեմ էլ ունեցել։ Ամբողջ [[կյանք]]ում նման եմ եղել պաշարված ամրոցի։ Այո, ես պաշարված եմ հնչյուններով։ Քուն թե արթուն ղողանջների մեջ եմ։ Մի զարմացեք, եթե ասեմ, որ իմ տեսած [[երազ]]ներն էլ հնչյունների հետ են կապված։ Այդ հնչյուններից ես ընտրում եմ սրտահաճները և երգեր հորինում։ Ինձ համար ազատ ժամ ունենալ՝ նշանակում է կտրվել հնչյուններից, որ նույնն է՝ թե հրաժեշտ տալ կյանքին<ref>{{cite book |title=Հայոց հնօրյա զվարճախոսները|last=Խաչատրյան|first=Հայկ|publisher=«Ամարաս»|location=Երևան|ISBN=4702080201|year=2003|page=50}}</ref>։
:::''Ի պատասխան Հայկ Խաչատրյանի հարցին, թե նա ազատ ժամերում ինչով է զբաղվում:''
 
== Քաղվածքներ Առնո Բաբաջանյանի մասին ==
* Առնոն խոշորագույն դաշնակահար կլիներ, եթե զբաղվեր այդ գործով։
::''[[Սվյատոսլավ Ռիխտեր]], դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ''
* Լեհաստանյան ճամփորդությունների ժամանակ Առնո Բաբաջանյանը նվագում էր ոչ միայն իր ստեղծագործությունները, այլև Շոպենի, Դեբյուսիի, Ռախմանինովի երկերը։ Նվագում էր անթերի, և ինձ զարմացնում էր նրա ձախ ձեռքը, որն առանձնանում էր պոլիֆոնիկ հատվածներում, անխափան տեխնիկան, հնչյունը, դրա արտասովոր մասշտաբային հնչողությունը։
::[[Մեդեա Աբրահամյան]], թավջութակահարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
* Առնո Հարությունի Բաբաջանյանը մեր դարաշրջանի անվանի և տաղանդավոր երաժիշտներից է։ Նա օժտված է մեծ կոմպոզիտորական շնորհներով։ Նրա դաշնակահարի տվյալներն արժանի են ամենաբարձր դրվատանքի։ Նա բազմակողմանի և հիմնավոր կրթություն ունեցող երաժիշտ է:
::''[[Դմիտրի Շոստակովիչ]], կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ''
 
== Ծանոթագրություններ ==