Content deleted Content added
No edit summary
Տող 21.
Հարգելի մասնակից, արդյո՞ք քաղվածքային նշանակություն ունեն [[Հիմալայան արջ]] և [[Սկյուռակ]] հոդվածներում ներկայացված հատվածները։ Խնդրում եմ առանձին հոդվածներ ստեղծել միայն քաղվածքների համար։ Վիքիքաղվածքում համայնքն այնքան էլ ակտիվ չէ, այդ պատճառով չեմ կարող հոդվածները ներկայացնել ջնջման՝ հույս ունենալով, որ գոնե 1-2 մասնակից կարձագանքի։ Խնդրում եմ վերանայել հոդվածները։--[[Մասնակից:Voskanyan|Voskanyan]] ([[Մասնակցի քննարկում:Voskanyan|քննարկում]]) 06:05, 12 Դեկտեմբերի 2021 (UTC)
:Հարգելի [[Մասնակից:Voskanyan|Voskanyan]], կարծում եմ` այո: Մի փոքր ուսումնասիրելով այլ լեզուներով վիքիքաղվածքները, հասկացա, որ քաղվածում են ոչ միայն ասույթներն ու աֆորիստիկ նշանակություն ունեցող հատվածները, այլև տվյալ երևույթի մասին տեղեկատվական նշանակություն ունեցող հատվածները, մանավանդ երբ դրանք գեղարվեստական գրականության մեջ են: [[Մասնակից:Գաբրիելյան Աշոտ|Գաբրիելյան Աշոտ]] ([[Մասնակցի քննարկում:Գաբրիելյան Աշոտ|քննարկում]]) 05:37, 13 Դեկտեմբերի 2021 (UTC)
 
Քանի որ այլ ակտիվ մասնակիցներ չկան, իսկ միանձնյա որոշում կայացնել ես չեմ ուզում, խնդրում եմ նշել, թե որ Վիքիքաղվածքում եք հանդիպել ուղղակի նախադասությունների մեջբերում, նկատի ունեմ՝ որտեղ են Վիքիքաղվածքում ներառում տվյալ բառը պարունակող ուղղակի նախադասությունները, և եթե անգամ նման Վիքիքաղվածք կա, արդյո՞ք արժի հոդվածում ներառել բոլոր նախադասությունները, որոնցում հանդիպում է տվյալ բառը։ Ես հասկանում եմ, որ ուզում եք Ձեր խմբագրած գրքերը տեսանելի դարձնել համացանցում, բայց գուցե դրա համար այլ տարբերակներ լինեն։ Ի՞նչ կստացվի, եթե որոշենք բոլոր բառերը պարունակող բոլոր նախադասությունները ներառել հոդվածներում։--[[Մասնակից:Voskanyan|Voskanyan]] ([[Մասնակցի քննարկում:Voskanyan|քննարկում]]) 09:56, 13 Դեկտեմբերի 2021 (UTC)