«Օսկար Ուայլդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.6.4) (Ռոբոտը փոփոխում է․: uk:Оскар Вайльд
No edit summary
Տող 9.
 
*Տարեցը ամեն ինչի հավատում է; միջահասակը կասկածում է ամեն ինչին; երիտասարդը ամեն ինչ գիտի:
== Անաղբյուր քաղվածքներ ==
*Կյանքում հնարավոր են երկու ողբերգություններ, առաջինը ստանալն է այն, ինչի մասին երազում ես, երկրորդը` չստանալը:
 
*Ամեն ինչ հնարավոր է տանել, բացի մահը:
 
*Եղիր ինչպիսին կաս, մնացած դերերն արդեն զբաղված են:
 
*Մարդիկ միշտ ավերում են այն, ինչ ամենաշատն են սիրում:
 
*Ես ամենեւին չեմ ցանկանում իմանալ, թե ինչ են խոսում մեջքիս ետեւում, առանց այն էլ ես իմ մասին շատ բարձր կարծիքի եմ:
 
*Գեղեցկությունը նայողի աչքերում է:
 
*Մենք գիտենք՝ սերն ուժեղ է, ինչպես մահը, բայցեւ փխրուն է, ինչպես ապակին:
 
*Միշտ հաճելի է չգնալ այնտեղ, որտեղ քեզ սպասում են:
 
*Ես միշտ բարեկիրթ եմ վերաբերվում նրանց, ում հանդեպ անտարբեր եմ:
 
*Եթե իսկապես ցանկանում եք իմանալ, թե ինչ է մտածում կինը, նայեք նրան ուշադիր ու մի լսեք, թե ինչ է ասում:
 
*Արվեստի նպատակն է՝ բացահայտել գեղեցկությունը եւ թաքցնել հեղինակին:
 
*Քրիստոսը մահացավ ոչ այն պատճառով, որ փրկի մարդկանց, այլ այն, որ մարդիկ փրկեն միմյանց:
 
*Երեւակայությունը տրված է մարդուն որպես մխիթարանք իր չունեցածի, հումորի զգացումը` որպես սփոփանք իր ունեցածի: Երբ աստվածները որոշում են պատժել մարդկանց, իրականացնում են նրանց երազանքները:
 
*Շատ վտանգավոր է հանդիպել մի կնոջ, որն ամեն ինչում հասկանում է քեզ, դա սովորաբար ամուսնությամբ է ավարտվում:
 
*Միայն փուչ մարդն է ճանաչում ինքն իրեն:
 
==Աղբյուրներ==