«Պլոտինոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Պլոտինոս Լիկոպոլսեցի''', հին հույն փիլիսոփա, նորպլատոնականության փիլիսոփայական ուղղության հիմն...»:
 
Տող 3.
==Քաղվածքներ==
* Եվ այժմ պետք է համարել, թե Պարզը ներկա է, երբ իբրև ինչ-որ մեկի կողմից կանչված աստվածություն՝ նա գալիս ու լուսավորում է: Եթե չգար, չէր լուսավորի: Այդ պատճառով էլ չլուսավորված հոգին նրան չի ընկալում ինբև աստված: Բայց եթե լուսավորված է, ապա արդեն ունի այն, ինչին կարող է ձգտել: Ընդսմին, հոգու իրական նպատակն է՝ հասնել ու առնչվել նրա Լույսին և դրա միջոցով տեսանել նրան: Տեսանել ոչ թե ուրիշի լույսի միջոցով, այլ այն Լույսի, որով ինքն ունակ է տեսանել: Հոգին պետք է տեսանի այն Լույսը, որով ինքը լուսավորված է: Զի մենք էլ արեգակը չենք տեսնում ուրիշի լույսի միջոցով: [Հարցնում ես], բայց ինչպե՞ս կարող է դա պատահել: Ձեռք քաշիր<ref>{{cite book |title=Էննեադներ. Գիրք V|author=Պլոտինոս|publisher=Սարգիս Խաչենց|year=1999|page=47}}</ref>:
 
* Բարիքը պարզ է ու միայն բարիք: Նա առավել քան այդպիսին է, քանզի նրանից միայն բարիք է բխում: Դա հիմք է տալիս ասելու, որ Նախագույնը կամ Բարիքը բացահայտվում է իբրև ամենայն ինչից վեր գտնվող բարիք, որ իր ծիրում նա չունի որևէ այլ բան, անխառն է այլ բաներից՝ հանդիսանալով դրանց պատճառ: Ուստի Գեղեցիկը չի կարող բխել տգեղից, իսկ Գոյը՝ անորոշ բաներից: Եվ արարիչն էլ ավելի բարձր է արարյալից, քանզի ավելի կատարյալ է<ref>{{cite book |title=Էննեադներ. Գիրք V|author=Պլոտինոս|publisher=Սարգիս Խաչենց|year=1999|page=69}}</ref>:
 
==Աղբյուրներ==
Ստացված է «https://hy.wikiquote.org/wiki/Պլոտինոս» էջից