«Ռուդոլֆ Շտայներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.6.6) (Ռոբոտը ավելացնում է․: uk:Рудольф Штайнер
No edit summary
Տող 6.
*Արդեն վաղուց են խոսում այն մասին, որ դաստիարակության և դասավանդման մեջ ինտելեկտուալիզմը խեղդիչ ազդեցություն է թողնում: Մարդ պետք է տեսնի ոչ միայն մեկ ուրիշի մտավոր ակտիվությունը, այլ նաև նրա հոգևոր հարստությունը:<ref>{{cite book |title=Մտքի Հրավառություն|editor=Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան|publisher=Զանգակ-97 հրատարակչություն|ISBN=99930-2-263-2|year=2002|page=31}}</ref>
 
* Անհնար է ամբողջովին հասկանալ մարդուն, եթե նրա մասին դատելիս հիմքում դրվում է տեսակի հասկացությունը: Ըստ տեսակի դատողություններ անելիս ամենամեծ համառությունը դրսևորվում է այն դեպքում, երբ խոսքը մարդու սեռի մասին է: Տղամարդը կնոջ, կինը տղամարդու մեջ գրեթե միշտ չափազանց շատ բան են տեսնում մյուս սեռի ընդհանուր բնութագրից և չափից քիչ բան` անհատականից: Գործնական կյանքում դա տղամարդկանց ավելի քիչ է վնասում, քան կանանց: Կնոջ սոցիալական դիրքը մեծ մասամբ այն պատճառով է այդքան անարժան, որ շատ կետերում, որտեղ պիտի լիներ այդպիսին, պայմանավորված է ոչ թե առանձին կնոջ անհատական հատկություններով, այլ ընդհանուր պատկերացումներով, որոնք կազմվում են կնոջ բնական խնդիրների և պահանջների մասին: Կյանքում տղամարդու գործելակերպն ուղղորդվում է նրա անհատական ընդունակություններով և հակումներով, մինչդեռ կնոջ գործունեությունը պետք է բացառապես պայմանավորվի այն հանգամանքով, որ նա հենց կին է: Կինը պետք է լինի տեսակային որակի, ընդհանուր-իգականի ստրուկը: Քանի դեռ տղամարդիկ են բանավիճում, թե արդյո՞ք կինն «իր բնական հակվածությամբ» ընդունակ է այս կամ այն մասնագիտության, այսպես կոչված կանանց հարցը դուրս չի գա իր տարրական փուլից: Պետք է կնոջը թողնել դատելու, թե կինն իր բնությամբ ինչ կարող է կամենալ: Եթե ճշմարիտ է, որ կանայք պիտանի են միայն այն կոչման համար, ինչ նրանց տրված է հիմա, ապա նրանք հենց իրենցով հազիվ թե հասնեն որևէ այլ կոչման: Բայց նրանք իրեն պիտի կարողանան վճռել, թե ինչն է համապատասխանում իրենց բնությանը: Ով երկյուղում է, թե մեր սոցիալական վիճակը կցնցվի, եթե կինն ընդունվի ոչ թե որպես տեսակային մարդ, այլ անհատ, նրան պետք է առարկել, որ սոցիալական այն վիճակը, երբ մարդկության կեսը վարում է մարդուն անվայել գործողություն, խիստ կարիք ունի բարելավման<ref name="freedom">Ռուդոլֆ Շտայներ, «Ազատության փիլիսոփայություն», Երևան, «Սարգիս Խաչենց», 1998</ref>:
 
*Մարդն ազատ է միայն, եթե իր կյանքի ամեն մի ակնթարթին ի վիճակի է հետևելու ինքն իրեն: Բարոյական արարքը այն դեպքում է միայն ''իմ'' արարքը, եթե այս ըմբռնմամբ կարող է անվանվել ազատ: Այստեղ նախ խոսքն այն մասին է, թե ինչ նախադրյալների դեպքում է կամեցված գործողությունն ընկալվում որպես ազատ: Թե ինչպես է զուտ էթիկապես ըմբռնված ազատության գաղափարը իրականանում մարդու էության մեջ, ցույց կտրվի ստորև:<ref name="freedom" />
 
* Ազատությունից կատարված գործողությունը ոչ թե բացառում է բարոյական օրենքները, այլ ներառում դրանք: Միայն թե այդ գործողությունն ավելի բարձր է կանգնած սոսկ օրենքների կողմից թելադրված գործողությունից: Ինչո՞ւ պետք է սիրուց կատարված իմ գործողությունն ավելի քիչ ծառայի համընդհանուր բարօրությանը, քան գործողությունը, որ կատարել եմ ''միայն'' այն պատճառով, որովհետև համընդհանու բարօրությանը ծառայելը ես ընկալում եմ որպես պարտք: Սոսկ պարտքի հասկացությունը բացառում է ''ազատությունը'', որովհետև չի կամենում ընդունել անհատականը, այլ պահանջում է վերջինիս ենթարկումը համընդհանուր որևէ նորմի: Գործողությունների ազատությունը մտածելի է միայն էթիկական ինդիվիդուալիզմի դիրքից:<ref name="freedom"/>
 
* Բարոյապես ''ազատ'' մարդկանց համար բարոյական թյուրըմբռնումը, բախումը բացառված է: Միայն բարոյապես անազատը, որ հետևում է բնական մղման կամ ընդունված պարտադիր պատվիրանի, միայն նա է վանում իրենից դիմացինին, եթե սա չի հետևում նույն բնազդին և նույն պատվիրանին: Գործելու հանդեպ սիրո մեջ ''ապրել'' և օտար կամեության նկատմամբ դրսևորվող ըմբռնողությամբ թողնել, որ ''ուրիշն'' էլ ''ապրի''՝ սա է ազատ մարդկանց հիմնական մոտեցումը: Նրանք չգիտեն այլ ''պիտոյություն'' բացի այն, ինչի հետ ինտուիտիվ ներդաշնակության մեջ է մտնում իրենց կամեությունը: Թե յուրաքանչյուր առանձին դեպքում նրանք ինչպես կկամեն, նրանց կհուշի սեփական գաղափարային կարողությունը:<ref name="freedom" />
 
==Աղբյուրներ==