«Փոքրիկ իշխանը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «[https://hy.wikipedia.org/wiki/Փոքրիկ_իշխանը Փոքրիկ իշխանը] (ֆր.՝ Le Petit Prince), ֆրանսիացի արիստոկրատ, գրող, բանաստեղ...»:
 
Տող 1.
[https://hy.wikipedia.org/wiki/Փոքրիկ_իշխանը Փոքրիկ իշխանը] (ֆր.՝ Le Petit Prince), ֆրանսիացի արիստոկրատ, գրող, բանաստեղծ և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի վեպն է, հրատարակվել է 1943թ., համարվում է նրա ամենահայտնի ստեղծագործությունը։
* == Քաղվածքներ ==
* Մեծահասակները իրենք երբեք և ոչինչ չեն հասկանում, իսկ երեխաների համար շաատ է հոգնեցուցիչ, երբ ստիպված են լինում ամեն ինչ նրանց բացատրել ու գլուխները մտցնել:
* Մեծահասակների շրջանում ես շատ եմ ապրել: Ես նրանց բոլորովին մոտիկից եմ տեսել, բայց այդ բանն ինձ ամենևին էլ չի ստիպել, որ ես նրանց մասին ավելի լավ կարծիք ունենամ:
* Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմեւմ ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք չեն ասի.<< Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնու՞մ է, թե՞ ոչ>>: Նրանք հարցնում են. <<Քանի՞ տարեկան է: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը>>: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն:
* Երբ մեծահասակներին ասում ես. << Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհաններին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ>>, նրանք երբեք չեն պատկերացնի այդ տունը: Նրանց պետք է ասել. <<Ես տեսա մի տուն, որ արժե հարյուր հազար ֆրանկ>>: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. <<Ինչպիսի՜ գեղեցկություն>>:
* Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես վախենում եմ, թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:
* Գուցե ես մի փոքր նման եմ մեծահասակներին: Երևի ծերանում եմ:
* Ծաղիկները թույլ են ու բարի: Եվ նրանք աշխատում են իրենց քաջ ցույց տալ: Կարծում են, որ եթե փուշ ունենան, բոլորը իրենցից կվախենան:
* Եթե դու մի ծաղիկ ես սիրում միակը, որի անունը միլիոնավոր աստղերից ևոչ մեկի վրա չկա. Դա արդեն բավական է: Դու նայում ես երկնքին ու դու քեզ երջանիկ ես զգում: Եվ դու ասում ես քեզ. <<Այնտեղ՝ ինչ-որ տեղ, ապրում է իմ ծաղիկը…>>: Բայց եթե գառնուկը ծաղիկն ուտի, այդ նույնը կլինի, եթե բոլոր աստղերը միանգամից մարեն: Եվ դա, քո կարծիքով, կարևոր չէ…
* Երբեք չպետք է լսել, թե ինչ են ասում ծաղիկները: Հարկավոր է ուղղակի նայել նրանց և շնչել նրանց բույրը: Իմ ծաղիկն իր բուրմունքով լցրել էրամբողջ մոլորակը, իսկ ես չէի կարողանում դրա համար ուրախանալ:
* Նա ինձ էր նվիրում իր բուրմունքը, լուսավորում էր իմ կյանքը: Ես չպետք է փախչեի: Նրա խղճուկ խորամանկությունների տակ ես պետք է քնքշություն տեսնեի: Այնքան անհետևողական են ծաղիկները… Բայց ես շատ ջահել էի այն ժամանակ և դեռ սիրել չգիտեի:
* -Այո, այո, ես սիրում եմ քեզ,-լսեց նա:- Ես եմ մեղավոր, որ դու չգիտեիր այդ: Բայց դա կարևոր էլ չէ: Ասենք, դու էլ էիր ինձ նման հիմար: Աշխատիր երջանիկ լինել…
* Ամեն մեկից պետք է խնդրել այն, ինչ նա կարող է տալ: Իշխանությունը նախ և առաջ պետք է խելացի լինի: Եթե դու քո ժողովրդին հրամայես ծովը նետվել, նա հեղափոխություն կանի:
* -Այդ դեպքում ինքդ դատիր,-ասաց թագավորը:- Դա ամենադժվար բանն է: Իրեն դատելը ուրիշներին դատելուց դժվար է: Եթե դու կարողանաս ինքդ քեզ դատել, նշանակում է, հիրավի, իմաստուն ես:
* Սնապարծ մարդիկ, բացի գովեստից, մնացած ամեն ինչի նկատմամբ խուլ են:
* Այսպիսի փոքրիկ բաներ են… ոսկեգույն, ամեն մի ծոիյլ մարդ հենց նայում է դրանց, սկսում է երազել: Ես լուրջ մարդ եմ, ես երազելու ժամանակ չունեմ:
* Թագավորները ոչնչի չեն տիրում.. նրանք միայն կառավարում են…
* Նրա աշխատանքի մեջ այնուամենայնիվ իմաստ կա: Երբ նա վառում է լապտերը, կարծես թե մի նոր աստղ կամ ծաղիկ է ծնվում: Իսկ երբ հանգցնում է լապտերը, թվում է, թե ծաղիկը կամ աստղը քուն է մտնում: Սքանչելի զբաղմունք է: Սա իսկապես օգտակար է, որովհետև գեղեցիկ է:
* Միայն նա է, որ ծիծաղելի չէ: Գուցե այն պատճառով, որ միայն իր մասին չի մտածում:
* <<Իմ ուրախությունն ու գեղեցկություը հավիտենական չեն,-ինքն իրեն ասաց Փոքրիկ իշխանը,- և նա ոչինչ չունի պաշտպանվելու համար, նրա ունեցածը չորս փուշ է: Իսկ ես նրան լքեցի ու մեն-մենակ մնաց իմ մոլորակի վրա>>:
* Երբ մարդ շատ է ուզում սրամտել, ակամայից մի սխալ բան կասի:
* -Անապատում, այնուամենայնիվ, մարդ իրեն մենակ է զգում,-խոսեց Փոքրիկ իշխանը:
-Մարդկանց մեջ նույնպես մարդ մենակ է զգում իրեն,-նկատեց օձը:
* <<Ի՜նչ տարօրինակ մոլորակ է,-վերջապես խոսեց Փոքրիկ իշխանը:-Բոլորովին չոր է և աղի, ամբողջովին պատած է ասեղներով: Մարդիկ էլ երևակայություն չունեն… Նրանք միայն կրկնում են այն, ինչ լսում են… Տանը ես մի ծաղիկ ունեի, որը իմ ուրախությունն էր ու գեղեցկույթունը, և նա միշտ առաջինն էր խոսում>>:
* Եթե դու ինձ ընտելացնս, մենք անհրաժեծտ կդառնանք մեկս մյուսի համար: Դու ինձ համար ամբողջ աշխարհում միակը կդառնաս, ես էլ քեզ համար ամբողջ աշխարհում կդառնամ միակը…
* Եթե դու ինձ ընտելացնես, իմ կյանքը ոնց որ արևից, կլուսավորվի: Քո ոտնաձայները ես հազարավոր ոտնաձայներից կտարբերեմ: Մարդկանց ոտնաձայները լսելով՝ ես միշտ փախչում եմ և թաքնվում գետնի տակ: Բայց քո քայլվածքը երգի պես ինձ կկանչի, և ես դուրս կգամ իմ թաքստոցից: Եվ հետո նայիր… Տեսնու՞մ ես, այնտեղ արտերի մեջ, հասնում է ցորենը: Ես հաց չեմ ուտում: Հասկերն ինձ պետք չեն: Ցորենի արտերը ինձ ոչինչ չեն հիշեցնում: Եվ դա շատ տխուր բան է: Բայց դու ոսկե մազեր ունես: Եվ ինչքան լավ կլինի, որ դու ինձ ընտելացնես: Ոսկե ցորենը կհիշեցնի ինձ քո մասին: Եվ ես կսկսեմ սիրել քամուց օրորվող հասկերի շրշյունը…
* Մարդիկ արդեն ժամանակ չունեն որևէ բան իմանալու համար: Նրանք հիմա իրերն էլ են պատրաստի գնում խանութներում: Բայց չէ՞ որ չկան այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր լիներ բարեկամներ վաճառել, և հենց դրա համար էլ մարդիկ այլևս բարեկամներ չունեն:
* Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն:
* Միայն սիրտն է սրատես: Ամենագլխավորը աչքով չես տեսնի:
* Այնտեղ է լավ, որտեղ մենք չկանք:
* -Միայն երեխաները գիտեն, թե ինչ են փնտրում,-շշնջաց Փոքրիկ խշխանը:-Նրանք իրենց ամբողջ հոգին տալիս են լաթե տիկնիկին, և այդ տիկնիկը նրանց համար շատ թանկ է դառնում, և եթե նրանցից տիկնիկը խլեն, երեխաները կսկսեն լալ…
-Երջանիկ են նրանք,-ասաց սլաքավարը:
* -Ամեն մարդ իր աստղն ունի: Պանդուխտներին նրանք ճանապրհ են ցույց տալիս: Մյուսների համար դրանք ուղղակի փոքրիկ կրակներ են: Գիտնականների համար դրանք խնդիրներ են,որ պետք է լուծվեն: Այն գործարար մարդու համար դրանք ուղղակի ոսկի էին: Իսկ մյուս բոլոր մարդկանց համար դրանք համր են: Բայց քեզ համար բոլորովին ուրիշ կլինեն աստղերը…
-Ինչպե՞ս թե…
-Դու գիշերը կնայես երկնքին, իսկ չէ՞ որ այնտեղ կլինի մի աստղ, ուր ես եմ ապրում, ծիծաղում… և դու կլսես, որ բոլոր աստղերը ծիծաղում են: Դու ծիծազոզ աստղեր կունենաս: