«Փոքրիկ իշխանը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
մանր-մունր
Տող 1.
[https[w://hy.wikipedia.org/wiki/Փոքրիկ_իշխանըՓոքրիկ իշխանը|Փոքրիկ իշխանը]] ([https://hy.wikipedia.org/wiki/Ֆրանսերեն ֆր].՝ֆրանսերեն՝ ''Le Petit Prince''), ֆրանսիացի արիստոկրատ, գրող, բանաստեղծ և օդաչու [https[w://hy.wikipedia.org/wiki/Անտուան_դը_ՍենտԱնտուան դը Սենտ-Էքզյուպերի |Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի]] վեպն է, հրատարակվել է 1943թ., համարվում է նրա ամենահայտնի ստեղծագործությունը։
 
== Քաղվածքներ ==
 
* Մեծահասակները իրենք երբեք և ոչինչ չեն հասկանում, իսկ երեխաների համար շաատ է հոգնեցուցիչ, երբ ստիպված են լինում ամեն ինչ նրանց բացատրել ու գլուխները մտցնել:
* Մեծահասակների շրջանում ես շատ եմ ապրել: Ես նրանց բոլորովին մոտիկից եմ տեսել, բայց այդ բանն ինձ ամենևին էլ չի ստիպել, որ ես նրանց մասին ավելի լավ կարծիք ունենամ:
* Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմեւմ ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք չեն ասի.<< «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնու՞մ է, թե՞ ոչ>>»: Նրանք հարցնում են. <<«Քանի՞ տարեկան է: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը>>»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն:
* Երբ մեծահասակներին ասում ես. << «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհաններին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ>>», նրանք երբեք չեն պատկերացնի այդ տունը: Նրանց պետք է ասել. <<«Ես տեսա մի տուն, որ արժե հարյուր հազար ֆրանկ>>»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. <<«Ինչպիսի՜ գեղեցկություն>>»:
* Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես վախենում եմ, թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:
* Գուցե ես մի փոքր նման եմ մեծահասակներին: Երևի ծերանում եմ:
* Ծաղիկները թույլ են ու բարի: Եվ նրանք աշխատում են իրենց քաջ ցույց տալ: Կարծում են, որ եթե փուշ ունենան, բոլորը իրենցից կվախենան:
* Եթե դու մի ծաղիկ ես սիրում միակը, որի անունը միլիոնավոր աստղերից ևոչ մեկի վրա չկա. Դա արդեն բավական է: Դու նայում ես երկնքին ու դու քեզ երջանիկ ես զգում: Եվ դու ասում ես քեզ. <<«Այնտեղ՝ ինչ-որ տեղ, ապրում է իմ ծաղիկը…>>»: Բայց եթե գառնուկը ծաղիկն ուտի, այդ նույնը կլինի, եթե բոլոր աստղերը միանգամից մարեն: Եվ դա, քո կարծիքով, կարևոր չէ…
* Երբեք չպետք է լսել, թե ինչ են ասում ծաղիկները: Հարկավոր է ուղղակի նայել նրանց և շնչել նրանց բույրը: Իմ ծաղիկն իր բուրմունքով լցրել էրամբողջ մոլորակը, իսկ ես չէի կարողանում դրա համար ուրախանալ:
* Նա ինձ էր նվիրում իր բուրմունքը, լուսավորում էր իմ կյանքը: Ես չպետք է փախչեի: Նրա խղճուկ խորամանկությունների տակ ես պետք է քնքշություն տեսնեի: Այնքան անհետևողական են ծաղիկները… Բայց ես շատ ջահել էի այն ժամանակ և դեռ սիրել չգիտեի:
Տող 20 ⟶ 21՝
* Նրա աշխատանքի մեջ այնուամենայնիվ իմաստ կա: Երբ նա վառում է լապտերը, կարծես թե մի նոր աստղ կամ ծաղիկ է ծնվում: Իսկ երբ հանգցնում է լապտերը, թվում է, թե ծաղիկը կամ աստղը քուն է մտնում: Սքանչելի զբաղմունք է: Սա իսկապես օգտակար է, որովհետև գեղեցիկ է:
* Միայն նա է, որ ծիծաղելի չէ: Գուցե այն պատճառով, որ միայն իր մասին չի մտածում:
* <<«Իմ ուրախությունն ու գեղեցկություը հավիտենական չեն,-ինքն իրեն ասաց Փոքրիկ իշխանը,- և նա ոչինչ չունի պաշտպանվելու համար, նրա ունեցածը չորս փուշ է: Իսկ ես նրան լքեցի ու մեն-մենակ մնաց իմ մոլորակի վրա>>»:
* Երբ մարդ շատ է ուզում սրամտել, ակամայից մի սխալ բան կասի:
* -Անապատում, այնուամենայնիվ, մարդ իրեն մենակ է զգում,-խոսեց Փոքրիկ իշխանը:
-Մարդկանց մեջ նույնպես մարդ մենակ է զգում իրեն,-նկատեց օձը:
* <<«Ի՜նչ տարօրինակ մոլորակ է,-վերջապես խոսեց Փոքրիկ իշխանը:-Բոլորովին չոր է և աղի, ամբողջովին պատած է ասեղներով: Մարդիկ էլ երևակայություն չունեն… Նրանք միայն կրկնում են այն, ինչ լսում են… Տանը ես մի ծաղիկ ունեի, որը իմ ուրախությունն էր ու գեղեցկույթունը, և նա միշտ առաջինն էր խոսում>>»:
* Եթե դու ինձ ընտելացնս, մենք անհրաժեծտ կդառնանք մեկս մյուսի համար: Դու ինձ համար ամբողջ աշխարհում միակը կդառնաս, ես էլ քեզ համար ամբողջ աշխարհում կդառնամ միակը…
* Եթե դու ինձ ընտելացնես, իմ կյանքը ոնց որ արևից, կլուսավորվի: Քո ոտնաձայները ես հազարավոր ոտնաձայներից կտարբերեմ: Մարդկանց ոտնաձայները լսելով՝ ես միշտ փախչում եմ և թաքնվում գետնի տակ: Բայց քո քայլվածքը երգի պես ինձ կկանչի, և ես դուրս կգամ իմ թաքստոցից: Եվ հետո նայիր… Տեսնու՞մ ես, այնտեղ արտերի մեջ, հասնում է ցորենը: Ես հաց չեմ ուտում: Հասկերն ինձ պետք չեն: Ցորենի արտերը ինձ ոչինչ չեն հիշեցնում: Եվ դա շատ տխուր բան է: Բայց դու ոսկե մազեր ունես: Եվ ինչքան լավ կլինի, որ դու ինձ ընտելացնես: Ոսկե ցորենը կհիշեցնի ինձ քո մասին: Եվ ես կսկսեմ սիրել քամուց օրորվող հասկերի շրշյունը…
Տող 32 ⟶ 33՝
* Այնտեղ է լավ, որտեղ մենք չկանք:
* -Միայն երեխաները գիտեն, թե ինչ են փնտրում,-շշնջաց Փոքրիկ խշխանը:-Նրանք իրենց ամբողջ հոգին տալիս են լաթե տիկնիկին, և այդ տիկնիկը նրանց համար շատ թանկ է դառնում, և եթե նրանցից տիկնիկը խլեն, երեխաները կսկսեն լալ…
: -Երջանիկ են նրանք,-ասաց սլաքավարը:
* -Ամեն մարդ իր աստղն ունի: Պանդուխտներին նրանք ճանապրհ են ցույց տալիս: Մյուսների համար դրանք ուղղակի փոքրիկ կրակներ են: Գիտնականների համար դրանք խնդիրներ են,որ պետք է լուծվեն: Այն գործարար մարդու համար դրանք ուղղակի ոսկի էին: Իսկ մյուս բոլոր մարդկանց համար դրանք համր են: Բայց քեզ համար բոլորովին ուրիշ կլինեն աստղերը…
:-Ինչպե՞ս թե…
:-Դու գիշերը կնայես երկնքին, իսկ չէ՞ որ այնտեղ կլինի մի աստղ, ուր ես եմ ապրում, ծիծաղում… և դու կլսես, որ բոլոր աստղերը ծիծաղում են: Դու ծիծաղող աստղեր կունենաս:
 
== Աղբյուրներ ==
Փոքրիկ իշխանը: Հեքիաթ/Անտուան դը Սենտ Էքզյուպերի.-Եր.: Զանգակ-97,2001,-80 էջ
 
[[Կատեգորիա:Վեպեր]]