«Ռուդոլֆ Շտայներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Albero տեղափոխեց էջը «Ռուդոլֆ Շթայներ»-ից «Ռուդոլֆ Շտայներ» վերահղման վրայով: Հայերեն բոլոր թարգմանություններում «Շտայներ» է
Տող 21.
 
* Ով ուզում է բնաջնջել մարդու փափագի բավարարումից ստացված հաճույքը, նա մարդուն նախ պետք է դարձնի ստրուկ, որը գործում է ոչ թե այն պատճառով, որովհետև ինքն է կամենում, այլ ընդամենը որովհետև պարտավոր է: Քանզի կամեցածին հասնելը հաճույք է պատճառում: ''Բարի'' կոչվածը ոչ թե այն է, ինչ մարդը ''պարտավոր է'', այլ այն, ինչ նա ''կամում է'' մարդկային ողջ ճշմարիտ բնությունը ծավալելիս: Ով սա չի ընդունում, նախ պետք է մարդու միջից հանի այն, ինչ նա է ուզում, և ապա նրան ''դրսից'' թելադրի, թե ինչ բովանդակություն տա իր կամեությանը:<ref name="freedom" />
 
=== Լեզվի երեք գոյակերպերը հասարակության մեջ ===
 
* Որպես օրինակ վերցնենք հետևյալը. գերմաներենում գլուխն անվանում են Kopf, ֆրանսերենում՝ tête, իտալերենում՝ testa և այլն: Սակայն ի՞նչ է վկայում այդ փաստը: Թե՛ մարդու և թե՛ կենդանու գլուխը մենք անվանում ենք այն նույն հիմունքով, ինչ կաղամբի գլուխը՝ ելնելով առարկայի կլոր, գնդաձև լինելու հանգամանքից: Այսպիսով, այն, ինչը գերմաներենում նշանակում է «գլուխ», ոճավորված է ձևի հարաբերությամբ: Tête, testa բառերը կազմված են «վկայություն տալու» (մի բան վկայելում հաստատելու) հարաբերությամբ: Այստեղ մարդկային օրգանիզմի նույն անդամը մատնանշելու համար ընդունված է բոլորովին այլ հայեցակետ: Գերմաներենում ոտքը կոչվում է Fuss, ինչը հարաբերակցվում է «հուն», «ակոս» գաղափարների՝ հողի վրա ոտքի թողած հետքի հետ. սա է այն տեսանկյունը, որով մենք՝ գերմանացիներս, ներայացնում ենք մարդկային օրգանիզզմի այս անդամը: Այնինչ ֆրանսերեն pied բառը կապված է կանգնեցնելու՝ գետնի վրա կանգուն վիճակով պահվելու մատնանշման հետ, ինչը բոլորովին այլ բան է: Ուստի բառի հետ ունեցած տարբեր արժեքները բխում են տարբեր հայեցակետերից: Միևնույն իրերը, միանգամայն որոշակի ենթահիմքերից ելնելով, նշանակելու այսձտգման շնորհիվ ժողովրդի բնավորության մե տպավորվում է այն ենթագիտակցականը, որը սովորաբար գրեթե չի գրավում մարդու ուշադրությունը:
... Դա հենց այն է, ինչը հոգու համար հանդես է գալիս որպես հարաբերակցություն լեզվի հետ՝ շատ ավելի ներքնային մի բան, քան մարդու՝ լեզվի հետ ունեցած առօրեական, սովորական, ընդհանուր հարաբերությունը: Հոգին ներքնորեն շատ լավ է զգում այդ տարբերությունը, երբ ոտքը մի դեպքում մատնանշվում է ինչ-որ բանի վրա կանգնելու, իսկ մի այլ դեպքում՝ հողին հետք թողնելու հիմունքով: Հոգին զգում է այդ ամենը արտաքնապես՝ վերացականորեն, մինչդեռ մարդն ընկալում է միայն բառի հարաբերությունը մարմնի որոշակի անդամի հետ: Իր լեզվազգացողությամբ հոգին ներքնորեն շատ է մերձենում այն գոյաձևին, որը նրան հատոուկ է ապամարմնավորված վիճակում: Եվ այն, ինչ մարդն իր սովորական կյանքում բազմիցս առիթ է ունենում ընկալելու որպես լեզվի եզակիություն, լեզուն պատում է լոկ մակերեսային շերտի տեսքով: Իսկական բանաստեղծն ըստ էության միայն նա է, ով օժտված է լեզվի այդ ներքնային շերտի ավելի նուրբ զգացողությամբ: Իսկական բանաստեղծը նա է, ով իսկապես համավերապրում է լեզվի իմագինատիվ կողմը, ճիշտ այնպես, ինչպես ճշմարիտ նկարիչ կամ քանդակագործ ըստ էության ոչ թե նա է, ով պարզապես նկարում կամ քանդակում է, այլ նա, ով գիտե ապրել գույների և ձևերի աշխարհում:<ref>Էդվարդ Աթայան, Անկախության Իմաստը, Հոդվածներ և թարգմանություններ, Սարգիս Խաչենց, Փրիթինֆո, Երևան, 2010, 127-128, Լեզուն և սոցիալական կյանքի եռանդամությունը
(Հատվածներ «Լեզվի երեք գոյակերպերը հասարակության մեջ» դասախոսությունից, 1919թ.)
</ref>
 
 
=== Այլ ===