«Հուլիոս Կեսար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
==Քաղվածքներ==
 
*''Ես դեռևս ոչ մի նշանակալից բան չեմ կատարել, այնինչ Ալեքսանդրը իմ տարիքում արդեն նվաճել էր ողջ աշխարհը:''
 
::Ըստ Պլուտարքոսի` այսպես է արտահայտվել Հուլիոս Կեսարը` Ալեքսանդր Մեծի նվաճումների մասին գիրքը կարդալուց հետո:
 
*''Ավելի լավ է լինել առաջինը այստեղ, քան երկրորդը` Հռոմում:''
 
**::Այս արտահայտությունը Հուլիոս Կեսարն ասել է Ք. ա. 58թ., երբ Իսպանիայի ճանապարհին անցնում էր մի աղքատ գալիական քաղաքի մոտով:
 
*''Հաջողությունը մեծ դեր է խաղում ամեն բանում և հատկապես պատերազմական գործերում:''
 
**::Արտահայտությունը Հուլիոս Կեսարի «Նոթեր Գալիական պատերազմի վերաբերյալ» երկից է:
 
*''Զորավարի խնդիրն է` հաղթել նույնքան խելքով, որքան թրով:''
 
**::Հուլիոս Կեսարի «Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին» երկից:
 
*''Ով վստահ է, որ կստանա ամբողջը, չի բավարարվի մի մասով:''
 
**::Արտահայտությունը «Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին» երկից է:
 
*''Լուրը հաճախ կանխում է իրադարձությունը:''
 
**::Այս արտահայտությունը ևս քաղված է վերևում հիշատակված երկից:
 
*''Ռուբիկոնն անցնել:''
 
**::Ըստ Պլուտարքոսի և այլ պատմիչների` Ք. ա. 49թ. դեպի Հռոմ արշավող Հուլիոս Կեսարը հասավ Ռուբիկոն գետին, որը Ումբրիան սահմանազատում էր Հյուսիսային Իտալիայից: Գետանցումը կնշանակեր պատերազմ հայտարարել սենատին: Ըստ Սվետոնիոսի «Աստվածային Հուլիոսը» երկի` Կեսարը մի պահ երկմտում է. «Դեռևս կարելի է հետ դառնալ, սակայն բավական է անցնել այս կամրջակը, և ամեն բան կորոշի զենքը»: Եվ այսուհանդերձ, Կեսարը անցավ գետը, արագ ռազմերթ կատարեց և գրավեց Հռոմը: Ասույթը օգտագործվում է վճռական, անդառնալի քայլ նշելու համար:
 
*''Վիճակը գցված է:''
 
**::Ըստ Սվետոնիոսի` Ռուբիկոնն անցնելիս այս խոսքերն է բացականչել Կեսարը:
 
*''Ինձ համար անհամեմատ դժվար է ասել այդ, քան անել:''
 
**::Հուլիոս Կեսարի այս խոսքերն ուղղված են ժողովրդական տրիբուններից մեկին, որը փորձում էր արգելել նրան` պետական գանձարանից գումար վերցնել: Կեսարը սպառնում է սպանել նրան` ասելով` «Գիտցիր վերջապես, որ ինձ համար անհամեմատ դժվար է ասել այդ, քան անել»:
 
[[File:Julius Caesar Coustou Louvre.png|thumb|right|''Եկա, տեսա, հաղթեցի:'']]
 
*'''Եկա, տեսա, հաղթեցի''':
 
**::Ըստ Պլուտարքոսի` Կեսարը այս հակիրճ զեկույցն է հղել հռոմեական սենատ Ք. ա. 47թ. Պոնտոսի արքա Փառնակեսի նկատմամբ հաղթանակից հետո: Ըստ Սվետոնիոսի` Կեսարի պոնտական արշավանքի ժամանակ տախտակի վրա գրված այս արտահայտությունը տանում էին նրա առջևից:
 
*''Դեռևս ոչինչ արված չէ, քանի դեռ ինչ-որ բան մնացել է անելու:''
 
**::Կեսարը այս արտահայտությունը արել է Ք. ա. 49թ. Պոմպեոսի զորքի մնացորդներին հետապնդելիս:
 
*''Գոյություն ունի երկու բան, որ հաստատում, պաշտպանում և հզորացնում է իշխանությունը` զորքը և փողը, և մեկն առանց մյուսի նրանք իմաստ չունեն:''
 
**::Մեջբերվում է Դ. Կասիուսի «Հռոմեական պատմություն» երկից:
 
*''Ավելի լավ է մեկ անգամ մեռնել, քան մշտապես սպասել մահվան:''
 
**::Ըստ Պլուտարքոսի` սա Կեսարի պատասխանն է նրանց, ովքեր առաջարկում էին իրեն շրջապատել թիկնապահներով:
 
*''- Մահվան ո՞ր տեսակն է լավագույնը: - Անսպասելին:''
 
**::Ըստ Պլուտարքոսի` այսպես է պատասխանել Կեսարը` իր մահվանից մեկ օր առաջ:
 
*''Եվ դու՞, որդի՛ս:''
 
**::Կեսարի այս արտահայտությունը ուղղված է իրեն դաշունահարողին: Սվետոնիոսը հավանաբար ակնարկում էր, որ շատերը Բրուտոսին համարում էին Կեսարի որդին` Սերվիլիայի` Բրուտոսի մոր հետ նրա կապից: Արտահայտությունը առավել հայտնի է. «Եվ դու՞, Բրուտո՛ս» տարբերակով:
 
{{DEFAULTSORT:Կեսար, Հուլիոս}}