«Քաջ Նազար (հեքիաթ-կոմեդիա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Քաջ Նազար''', Դերենիկ Դեմիրճյանի դրամաներից: Գրվել է 1923 թվականին: Պիեսը վախկոտի՝ բախտի կամ հանգամ...»:
 
No edit summary
Տող 18.
ՄԻՆԸ – Բա քաջությունն ի՞նչ տեսակ բան է, որ քաջերը միշտ էսպես են խոսում:
 
ՆԱԶԱՐ – Քաջությո՞ւնը…Քաջությո՞ւնը... դատարկ բան է քաջությունը: Ահա էսպես բռնում եմ հսկաներին (Ցույց է տալիս), էսպես խփում, գլուխները թռցնում. դա եղավ քաջությո՞ւն: Այ քաջությունն էն է, որ իմանաս, թե ի՞նչ բան է վախը: (Խմում է):
 
ՄԻՆԸ – Այ քաջ: Բաս էնդուր ես անվախ կռվում, է ՜:
Տող 26.
*ՆԱԶԱՐ – Ի՜ ի՜ ի՜ ա՜յ-շի, ի՞նչ քաջություն, ի՞նչ խելք, ի՞նչ զառաֆաթ: Բախտն է բանը, բախտը: Բախտ ունի՞ս, քեֆ արա, քոնն է աշխարհքը: Քամին կպտտի, կպտտի` կբերի հարստությունը գլխիդ կածի: (Երգում է) Այ, տես, բախտ չի՞: Կռիվ է: Կոտորվում են ճանճի պես: Ասող լինի` էդ ո՞ւմ համար եք էդպես կոտորվում: Իհարկե Նազարի համար: Նրանք կոտորվում են, մենք ճաշ ենք անուշ անում: Հիմի կռիվը կվերջանա: Թե կոտորվեցին` ինձ ի՞նչ: Թե չկոտորվեցին փառք ու պատիվը ո՞ւմ պիտի տան: Իհարկե Նազարին: Էստեղ ինչ անի իմ խելքը: Ի՞նչ անի քաջությունը: Բախտի բան է:
 
ՈՒՍՏԻԱՆ – Ասում ես բախտի բա՞ն, հը՞…հը՞...
 
ՆԱԶԱՐ – Դրուստն ես ուզո՞ւմ: Մի ժամանակ կար, նեղը որ ընկնում էի վախում էի: Վերջը տեսա, որ ամեն տեղ էլ դուրս եմ պրծնում: Հիմի էլ տեսնում եմ, որ հերն անիծած…անիծած... քե՜ֆ արա, մարդիկ էնքան սարսաղ են, որ ամեն տեղ էլ կպրծացնեն: Սարսաղ աշխարհք է, սարսաղ մարդիկ: Աշխարհք էսպես սարսաղ է եկել, սարսաղ էլ պիտի գնա:
 
*ՆԱԶԱՐ – Ու հիմի, գյադեք, ահա ես իմ բերնով հրամանք եմ անում ձեզ, որ իմ ցեղս սուրբ է, իմացիր, գյադա, որ ժողովուրդը ինձ համար է ծնվում, ինձ համար ապրում, ինձ համար մեռնում: Ժողովուրդը պիտի աշխատի, ես ուտեմ: Դրա համար էլ ուզում եմ, որ սրբերի դասը դասվեմ: