«Փոքրիկ իշխանը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
== Քաղվածքներ ==
 
* Մեծահասակները իրենք երբեք և ոչինչ չեն հասկանում, իսկ երեխաների համար շաատշատ է հոգնեցուցիչ, երբ ստիպված են լինում ամեն ինչ նրանց բացատրել ու գլուխները մտցնել:
* Մեծահասակների շրջանում ես շատ եմ ապրել: Ես նրանց բոլորովին մոտիկից եմ տեսել, բայց այդ բանն ինձ ամենևին էլ չի ստիպել, որ ես նրանց մասին ավելի լավ կարծիք ունենամ:
* Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմեւմ ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնու՞մ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն:
Տող 10.
* Գուցե ես մի փոքր նման եմ մեծահասակներին: Երևի ծերանում եմ:
* Ծաղիկները թույլ են ու բարի: Եվ նրանք աշխատում են իրենց քաջ ցույց տալ: Կարծում են, որ եթե փուշ ունենան, բոլորը իրենցից կվախենան:
* Եթե դու մի ծաղիկ ես սիրում միակը, որի անունը միլիոնավոր աստղերից ևոչև ոչ մեկի վրա չկա. Դա արդեն բավական է: Դու նայում ես երկնքին ու դու քեզ երջանիկ ես զգում: Եվ դու ասում ես քեզ. «Այնտեղ՝ ինչ-որ տեղ, ապրում է իմ ծաղիկը…»: Բայց եթե գառնուկը ծաղիկն ուտի, այդ նույնը կլինի, եթե բոլոր աստղերը միանգամից մարեն: Եվ դա, քո կարծիքով, կարևոր չէ…
* Երբեք չպետք է լսել, թե ինչ են ասում ծաղիկները: Հարկավոր է ուղղակի նայել նրանց և շնչել նրանց բույրը: Իմ ծաղիկն իր բուրմունքով լցրել էրամբողջ մոլորակը, իսկ ես չէի կարողանում դրա համար ուրախանալ:
* Նա ինձ էր նվիրում իր բուրմունքը, լուսավորում էր իմ կյանքը: Ես չպետք է փախչեի: Նրա խղճուկ խորամանկությունների տակ ես պետք է քնքշություն տեսնեի: Այնքան անհետևողական են ծաղիկները… Բայց ես շատ ջահել էի այն ժամանակ և դեռ սիրել չգիտեի:
Տող 17.
* -Այդ դեպքում ինքդ դատիր,-ասաց թագավորը:- Դա ամենադժվար բանն է: Իրեն դատելը ուրիշներին դատելուց դժվար է: Եթե դու կարողանաս ինքդ քեզ դատել, նշանակում է, հիրավի, իմաստուն ես:
* Սնապարծ մարդիկ, բացի գովեստից, մնացած ամեն ինչի նկատմամբ խուլ են:
* Այսպիսի փոքրիկ բաներ են… ոսկեգույն, ամեն մի ծոիյլծույլ մարդ հենց նայում է դրանց, սկսում է երազել: Ես լուրջ մարդ եմ, ես երազելու ժամանակ չունեմ:
* Թագավորները ոչնչի չեն տիրում.. նրանք միայն կառավարում են…
* Նրա աշխատանքի մեջ այնուամենայնիվ իմաստ կա: Երբ նա վառում է լապտերը, կարծես թե մի նոր աստղ կամ ծաղիկ է ծնվում: Իսկ երբ հանգցնում է լապտերը, թվում է, թե ծաղիկը կամ աստղը քուն է մտնում: Սքանչելի զբաղմունք է: Սա իսկապես օգտակար է, որովհետև գեղեցիկ է: