«Փոքրիկ իշխանը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''[[w:Փոքրիկ իշխանը|Փոքրիկ իշխանը]]''' (ֆրանսերեն՝ ''Le Petit Prince''), ֆրանսիացի արիստոկրատ, գրող, բանաստեղծ և օդաչու [[w:Անտուան դը Սենտ-Էքզյուպերի|Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի]] վեպն է, հրատարակվել է 1943թ., համարվում է նրա ամենահայտնի ստեղծագործությունը։
 
== Քաղվածքներ ==
Տող 5.
* Մեծահասակները իրենք երբեք և ոչինչ չեն հասկանում, իսկ երեխաների համար շատ է հոգնեցուցիչ, երբ ստիպված են լինում ամեն ինչ նրանց բացատրել ու գլուխները մտցնել:
* Մեծահասակների շրջանում ես շատ եմ ապրել: Ես նրանց բոլորովին մոտիկից եմ տեսել, բայց այդ բանն ինձ ամենևին էլ չի ստիպել, որ ես նրանց մասին ավելի լավ կարծիք ունենամ:
* Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմեւմպատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնու՞մ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն:
* Երբ մեծահասակներին ասում ես. «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհաններին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնի այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հարյուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»:
* Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես վախենում եմ, թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:
Տող 19.
* Այսպիսի փոքրիկ բաներ են… ոսկեգույն, ամեն մի ծույլ մարդ հենց նայում է դրանց, սկսում է երազել: Ես լուրջ մարդ եմ, ես երազելու ժամանակ չունեմ:
* Թագավորները ոչնչի չեն տիրում.. նրանք միայն կառավարում են…
* Նրա աշխատանքի[[աշխատանք]]ի մեջ այնուամենայնիվ իմաստ կա: Երբ նա վառում է լապտերը, կարծես թե մի նոր աստղ կամ ծաղիկ է ծնվում: Իսկ երբ հանգցնում է լապտերը, թվում է, թե ծաղիկը կամ աստղը քուն է մտնում: Սքանչելի զբաղմունք է: Սա իսկապես օգտակար է, որովհետև գեղեցիկ է:
* Միայն նա է, որ ծիծաղելի չէ: Գուցե այն պատճառով, որ միայն իր մասին չի մտածում:
* «Իմ ուրախությունն ու գեղեցկություը հավիտենական չեն,-ինքն իրեն ասաց Փոքրիկ իշխանը,- և նա ոչինչ չունի պաշտպանվելու համար, նրա ունեցածը չորս փուշ է: Իսկ ես նրան լքեցի ու մեն-մենակ մնաց իմ մոլորակի վրա»: