«Հայեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Հայեր''', ազգ, որի մայրենի լեզուն հայերենն է։ Այսօր գոյություն ունեն հայկական 2 պետություններ՝...»:
 
No edit summary
Տող 10.
*Եթե ծանոթանում ենք Մատենադարանի հազարավոր գրքերի պատմությանը կամ կենսագրությանը, տեսնում ենք իսկական հայ ժողովրդի մեծագործությունը, որը չի նվազել անգամ ամենադաժան արհավիրքի եզրերին<ref name="Ասույթներ248">Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 248:</ref>:
::''[[Ստեփան Զորյան]]''
 
*Էն տեսակ տանջանք ու տառապանք, ինչ որ հայ ժողովուրդն է տեսել արևելյան բռնակալներից ու բարբարոսներից, չի տեսել ոչ մի ժողովուրդ, ոչ մի աշխարհում<ref name="Ասույթներ248" />:
::''[[Հովհաննես Թումանյան]]''
 
*Իմ սու՛րբ ժողովուրդ, ես սիրում եմ, ես պաշտում եմ քո խավար խրճիթները, քո արտասվաթոր հացը և քո արյունաներկ արորը, ես պաշտում եմ քո փլատակ վանքի ամեն մի փշրված քանդակը և համբուրում եմ նրանց մամուռը<ref name="Ասույթներ248" />:
::''[[Ավետիք Իսահակյան]]''
 
*Ժողովու՛րդ հայոց, քո ազատությունը քո ձեռքդ է ամեն բանե առաջ, քո սեփական ուժիդ, քո զենքիդ մեջ<ref name="Ասույթներ248" />:
::''[[Խրիմյան Հայրիկ]]''
 
*Խելացի ու աշխատասեր է հայ ժողովուրդը... ուր էլ լինի սիրալիր ընդունելության է արժանանում բոլոր ժողովուրդների կողմից<ref name="Ասույթներ248" />:
::''[[Էմանուել Կանտ]]''
 
*Ինձ համար դժվար է հավատալ, որ որևէ մեկը կարող է ծանոթանալ հայ ժողովրդի պատմությանը, առանց խորապես ցնցվելու նրա մեծ ողբերգությունից<ref name="Ասույթներ248" />:
::''[[Ֆրիտյոֆ Նանսեն]]''
 
*Հայ ժողովուրդը հոգատարությամբ պահպանելով իր հին ու ինքնատիպ կուլտուրան` հաջողությամբ զարգացնում է այն` նրան տալով չտեսնված փայլ<ref name="Ասույթներ248" />:
::''[[Ֆրիտյոֆ Նանսեն]]''
 
*Հայ ժողովուրդը հավերժ է բոլոր նեղ ձորերի մեջ էլ, իր բարձունքների անսահման դաշտերում էլ<ref name="Ասույթներ248" />:
::''[[Հովհաննես Շիրազ]]''
 
*Ո՜վ հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է<ref name="Ասույթներ249">Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 249:</ref>:
::''[[Եղիշե Չարենց]]''
 
*Իմ հա՛յ ժողովուրդ, դու փոքր ես եղել,
:Աղբյուր ես եղել և ոչ թե հեղեղ<ref name="Ասույթներ249" />:
::''[[Պարույր Սևակ]]''
 
*Պայքարը ապրելու ձև է դարձել հայերիս համար<ref name="Ասույթներ249" />:
::''[[Վազգեն Ա]]''
 
*Հայը պիտի ապրի` հակառակ դահիճներուն, հայը պիտի ապրի ժողովուրդների սիրագող շղթայի մեկ ոսկի օղակն ըլլալու համար<ref name="Ասույթներ249" />:
::''[[Դանիել Վարուժան]]''
 
*Հայ ժողովուրդն այն բազմագլուխ առասպելական վիշապն է, որ կոչվում է հիդրա, որի յուրաքանչյուր ջախջախված գլխի տեղ բուսնում է նորը և ավելի զորավորը<ref name="Ասույթներ249" />:
::''[[Րաֆֆի]]''
 
*Անհնար է գլուխ չխոնարհել հարազատ հայ ժողովրդի հին և միջնադարյան մշակույթի առջև, անհնար է չհպարտանալ նրա հոյակապ պատմական անցյալով<ref name="Ասույթներ249" />:
::''[[Լևոն Օրբելի]]''
 
*
 
== Աղբյուրներ ==
{{ծանցանկ}}
[[Կատեգորիա:Հայեր]]
Ստացված է «https://hy.wikiquote.org/wiki/Հայեր» էջից