«Ֆրանսուա դը Լարոշֆուկո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:François de La Rochefoucauld.jpg|right|thumb|200px|Ֆրանսուա դե Լարոշֆուկոն]]
 
'''Ֆրանսուա դե Լարոշֆուկոն''' (ֆրանսերեն՝ ''François de La Rochefoucauld'') ([[սեպտեմբերի 15]], [[1613]] - [[մարտի 17]], [[1680]]) ֆրանսիացի ասածվացքների և հուշերի ֆրանսիացի հեղինակ է եղել:
 
==Քաղվածքներ==
*Բարձր առաքինությունների ամենաճիշտ հատկանիշը նախանձ չունենալն է:<ref>{{cite book |title=Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից|editor=Դոնարա Մարտիրոսյան|publisher=«Մաշտոց»|ISBN=99941-807-0-3|year=2006|page=82}}</ref>:
 
*Խաբված լինելու ամենաճիշտ միջոցը իրեն ուրիշներից ավելի խորամանկ համարելն է:<ref>{{cite book |title=Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից|editor=Դոնարա Մարտիրոսյան|publisher=«Մաշտոց»|ISBN=99941-807-0-3|year=2006|page=85}}</ref>:
 
*Մենք սրտանց գովում ենք միայն նրանց, ովքեր հիանում են մեզանով:<ref>{{cite book |title=Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից|editor=Դոնարա Մարտիրոսյան|publisher=«Մաշտոց»|ISBN=99941-807-0-3|year=2006|page=87}}</ref>:
 
*Ծերանալիս խելքի թերությունները ավելի նկատելի են դառնում, ինչպես և արտաքին պակասութունները:<ref>{{cite book |title=Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից|editor=Դոնարա Մարտիրոսյան|publisher=«Մաշտոց»|ISBN=99941-807-0-3|year=2006|page=92}}</ref>
 
*Ամենահամարձակ և ամենախելացի մարդիկ նրանք են, ովքեր ամեն մի հարմար պատրվակով խուսափում են մահվան մասին մտածելուց:<ref>{{cite book |title=Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից|editor=Դոնարա Մարտիրոսյան|publisher=«Մաշտոց»|ISBN=99941-807-0-3|year=2006|page=93}}</ref>:
 
== Անաղբյուր քաղվածքներ ==
*Եթե ինքներս ամենևին թերություններ չունենայինք, այդպիսի հաճույքով չէինք նկատի դրանք ուրիշների մոտ...
 
*Մարդիկ սիրահարվում են միայն նրա համար, որ լսել են սիրո մասին խոսակցություններ:
 
*Նույնչափ դժվար է հաճոյանալ և՛ նրան, ով շատ ուժգին սիրում է, և՛ նրան, ով արդեն ամենևին չի սիրում:
 
*Խելացի մարդը հավանաբար դժվարին կացության մեջ կհայտնվեր, եթե շրջապատված չլիներ հիմարներով:
 
*Խղճահարություն կամ հիացմունք առաջացնելու ցանկություն. ահա թե ինչն է հաճախ կազմում մեր անկեղծության հիմքը:
 
*Մենք ամեն ինչից վախենում ենք, ինչպես հարիր է մահկանացուներին, և մենք ամեն ինչ կամենում ենք, կարծես օժտված ենք անմահությամբ:
 
Մեր զղջումը ոչ այնքան ափսոսանք է մեր գործած չարիքի համար, որքան վախ չարիքից, որ կարող են պատճառել մեզ` ի պատասխան:
 
*Մենք ավելի շատ փորձում ենք երջանիկ թվալ, քան լինել այդպիսին:
 
*Կանանց մեծամասնությունը տրվում է ոչ թե այն պատճառով, որ հզոր է նրանց կիրքը, այլ որ մեծ է նրանց թուլությունը: Ահա թե ինչու են հաճախ հաջողության հասնում նախաձեռնող տղամարդիկ, ովքեր ամենագրավիչը չեն:
 
*Ծերուկներն այդքան սիրում են լավ խորհուրդներ տալ, որովհետև արդեն չեն կարող վատ օրինակ ծառայել:
 
*Եթե ցանկանում եք թշնամիներ ունենալ, գերազանցեք ձեր ընկերներին: Իսկ եթե ցանկանում եք ընկերներ ունենալ, թույլ տվեք, որ ընկերները ձեզ գերազանցեն:
 
*Մեծ խելք է անհրաժեշտ ունենալ ի վիճակի լինելու չցուցադրել մտավոր գերազանցությամբ:
 
*Ամեն մարդ չէ, որ ճանաչելով իր խելքի խորությունը, ճանաչում է սրտի խորությունը:
==Աղբյուրներ==
{{Reflist}}