«Քաջ Նազար (հեքիաթ-կոմեդիա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Քաջ Նազար''', [[Դերենիկ Դեմիրճյան]]ի դրամաներից: Գրվել է [[1923]] թվականին: Պիեսը վախկոտի՝ բախտի կամ հանգամանքների բերմամբ տիրակալ դառնալու հավերժական թեմայի մշակումներից մեկն է։
 
== Դրամայի մասին ==
*Քաջնազարությունն անցողիկ երևույթ չէ, այն ապրում է բոլոր ժամանակներում, տարբեր տեսակներով ու դրսևորումներով: Այն երևույթը կա կենցաղում, մարդկային հարաբերությունների մեջ, հանդիպում է ամեն օր մարդկանց մեջ, ճիշտ այնպես, ինչպես համլետյան երկվությունը, որը չի ճանաչում ժամանակ ու տարածություն, ճիշտ այնպես, ինչպես հավիտենական որոնող, երազող Դոն Քիշոտի բարի ոգին<ref name="Գնահատանք95" />:
::''[[Հրանտ Թամրազյան]]''
 
*«Քաջ Նազարը», ամբողջությամբ ասած, ժողովրդական խոսքի մի անձեռակերտ հյուսվածք է: Սակայն հիմնականը ժողովրդական լեզվամտածողության վրա հիմնված դարձվածաբանությունն է, բառերի յուրահատուկ շղթայավորումը, բուն հայկական ազգային լեզվաոճական պատկերավորումներից ծնված բառակապակցությունները<ref name="Գնահատանք95">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 95:</ref>::
::''Մայա Ավագյան''
 
*«Քաջ Նազարը». ահա մի գործ, մի հեքիաթ-կոմեդիա, փոքր մեծերի և մեծ փոքրերի համար, որ անմիջապես գրավեց հանուրի ուշադրությունը և հիացմունքը, որը հետագայում արժանացավ նաև օտարազգի ընթերցողների, գրականագետների խորին հետաքրքրությանը: Հայտնությունը միայն Քաջ Նազարի՝ այդ ցնորամիտ ու բախտախնդիր, ապիկար ու զվարճալի, կոպիտ ու դաժան մարդու կերպարը չէր: Պիեսում հանդես եկան նրանք, որոնց միջավայրում ծնվում է նման մարդը, որոնք օգնում են այդպիսի արարածին՝ ելնել մեծության աստիճաններով, հասնել աշխարհակալության բանդագուշանքին, այդ բթամիտ, վախկոտ հսկաները, քծնության գերագույն մարմնացում-սենեկապետները, մի շարք հիմնական ու էպիզոդիկ, բայց խորապես տպավորվող կերպարներ, որոնք իրենց բնավորությամբ, իրենց հատուկ խոսքով ու ոճով, իրենց արտառոց մտքերով հարստացնում են հեքիաթի բանահյուսական տարբերակը՝ դարձնելով պիեսը մի ինքնուրույն, բարձր արվեստի գեղարվեստական երկ:
:Միայն «Քաջ Նազարով» Դեմիրճյանը կարող է մտնել անմահների շարքը<ref name="Գնահատանք95" />:
::''[[Հրաչյա Հովհաննիսյան]]''
 
*Քաջ Նազարը ինձ համար, որպես մարդ, մի սարսափելի ոչնչություն է՝ իր ծիծաղելի ֆանտազիաներով, որ իբր թե մարդկանց է կոտորում: Այո՛, նա սարսափելի մարդ է, որը երբ ձեռքին ուժ ու հնար ունենա, մարդկանց իրոք կկոտորի, ինչպես ճանճերի<ref name="Գնահատանք95" />:
::''[[Դերենիկ Դեմիրճյան]]''
 
== Քաղվածքներ ==