«Կաղապար:Ցուցափեղկ/Քաղվածքներ/Հրանտ Մաթևոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{| style="background: {{{color}}}" | align=center | | align=center |   | align=center | 99px|ձախից| | align=left | {{քաղվածք|Ա...»:
(Տարբերություն չկա)

14:49, 1 փետրվարի 2015-ի տարբերակ

 
Ասում եք սեր, ասում եք սիրում ենք։ Սիրում եք, քանի որ կծելու, կոտրելու, զրկելու, ատելու տղամարդկություն չունեք – դուք վախենում եք ատելուց։ Դուք ձեր սերը թաշկինակ եք անում, կապում աչքներիդ, որովհետև վախենում եք բաց աչքով նայել ու ատել – հանկարծ կտեսնեն, որ ատում եք ու կտան կսպանեն։ Մի վախեցեք, մեռնելը դժվար է, ուզենաք էլ՝ չեք մեռնի, մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի – տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն․ տղամարդու պես մի անգամ կանգնեք՝ թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք՝ ձեզ թող զոռով կոտրեն – մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն։