«Վիկտոր Համբարձումյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
 
==Քաղվածքներ==
*1990-ի սեպտեմբերի 9-ին, միանալով [[Զորի Բալայան]]ին նա հացադուլ հայտարարեց՝ բողոքելով [[Միքայել Գորբաչով|Գորբաչովի]] կողմից [[Արցախ|Ղարաբաղի]] օրինական իշխանության լուծարման դեմ: Երկու օր անց [[w:ԽՍՀՄ|ԽՍՀՄ]] նախագահ Մ. Ս. Գորբաչովը ուղերձով շնորհավորեց ակադեմիկոսի ծննդյան տարեդարձը եւ խնդրեց դադարեցնել հացադուլը: Շնորհավորանքի տեքստն ընթերցելով՝ Համբարձումյանը դիմեց թղթատարին.<br>'''«Խնդրում եմ Միխայիլ Սերգեեւիչին փոխանցել, որ եթե ինքը խնդրում է դադարեցնել քաղաքական ձեռնարկումը, ապա կարող էր նշել նաեւ հացադուլ հայտարարած իմ ընկերների անունները: Թե չէ, մի տեսակ լավ չի ստացվում: Նրան նաեւ փոխանցեք, որ մենք կգնանք մինչեւ վերջ եւ որ անձամբ ես երբեք չէի դիմի նման ծայրահեղ միջոցի, եթե վստահ չլինեի իմ իրավացիությանը»:'''<ref>{{cite web|url=http://culture.azg.am/print.php?lang=AR&num=2008052407|title=Մեծ Երրորդություն|accessdate=2009-02-28}}</ref>։
 
*Առանց երևակայության հոգին նույնն է, ինչ աստղադիտարանը առանց հեռադիտակի:<ref name=manook>{{cite book |title=Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան|editor=Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան|publisher=Զանգակ-97 հրատարակչություն|isbn=99930-2-276-4|year=2001|page=30}}</ref>։
 
*...Կտակում եմ ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից:<br/>Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ, և այդ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է:<br/>Յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզուն:<br/>Գիտցի՛ր, որ քանի ապրում եմ, իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին:<ref>{{cite book|title=Մայրենի Գ. Տարրական դպրոցի Գ դասարան|author=Ջուլիետա Գյուլամիրյան և Հիլդա Հարությունյան|publisher=«Զանգակ-97» հրատարակչություն և Տպարան «Ալիք»|location=Թեհրան|year=2005|page=18}}</ref>։
 
* Եթե գիտության և տեխնիկայի բնագավառում մեր ժողովուրդը կարողանա առաջանալ մինչև մարդկության առաջին շարքերը, ապա հենց դրանով նա իր համար կստեղծի անսասանելի և անանց ազգային անկախություն<ref>Ակադեմիկոս Վ․ Հ․ Համբարձումյան․ Կյանքի դրվագներ, ՀՀ ԳԱԱ, Երևան, 2003թ․, էջ 98, «Համազասպ Համբարձումյանի հուշերից»</ref>։
 
==Աղբյուրներ==