«Ֆրեդ Աֆրիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
==Քաղվածքներ==
*Եթե մարդը քաղաքական կենդանի է, կնշանակի կյանքն էլ կենդանիների քաղաքականություն է:<ref name =mterim>{{cite book |title=Աֆորիզմներ, Ֆրեդ Աֆրիկյան|publisher=«Նաիրի» |year=1997|page=185}}</ref>
*Աշխարհի վրա մեր գրաված տեղը շրջում է մեզ հետ:
*Արևի շահը իր ջերմությունից ազատվելն է:
*Առասպելն իրականության ճշգրտումն է:
*Մարդն աշխարհի տերն է, իր` հպատակը:
Տող 12 ⟶ 14՝
*Առանց հանցանքի դատապարտում է միայն ճակատագիրը:
*Անցյալն է մերը, ապագան հավերժությանն է:
*Երբ Հայրենիքն է իմ պարծանքը՝ ես գտնված եմ, երբ ես եմ նրա պարծանքը՝ մենք պետություն ենք:
*Հայրենիքից դուրս՝ ամեն տեղ աշխարհի ծայր է:
*Հայրենիքի դավաճանը հայրենիքը հանձնում է բախտի հեշտանքին:
*Լավ է անարժանին բարեկամ լինել, քան բարեկամին կասկածելի:
Տող 19 ⟶ 23՝
*Թշնամուն ճանաչում են հաղթելու համար, բարեկամին` չպարտվելու:
*Ում սիրում են` չեն խաբում, բայց կարող են խաբել, թե սիրում են:
*Սրբություն կա, սուրբ չկա:
*Սուրբ տաճարում էլ կան գաղտնի դռներ:
*Կույր հարուստն ասեղ էլ կարող է թելել:
*Առողջությունը ոսկուց թանկ է միայն հիվանդ ժամանակ:
*Մեղվի գիտակցության չափը մի կաթիլ մեղրն է:
*Հպարտությունը զարդարում է կնոջը, բայց չի աջակցում բուն առաքելությանը:
*Կինն անհամբեր է, որովհետև կարծում է, թե իր հետ միշտ լավն է կատարվելու:
*Իրենց վրա սիրահարված կանանց հեշտ է սիրահետել:
*Եթե կինն է գրոհում, ինչքան հնարավոր է պետք է պարտվել:
*Սիրելը կնոջ առաքելությունն է, տղամարդու՝ առաքինությունը:
*ՍԻրուց առաջ անշուք տնակ էր, սիրուց հետո՝ ապարանքի ավերակ:
*Շան հառաչանքն էլ դարձյալ հաչոց է:
*Ցասումը խավարի մեջ թռիչք է, թռիչքի տակ՝ անդունդ:
*Բնության հետ մարդը միակն է, որ կարողանում է սակարկել:
*Չարն ու բարին միմյանց են հալածում, ճիշտն ու սխալը՝ մեզ:
*Միայն հմայքից խայծն է կազմված:
*Հորիզոնից հետո նոր հորիզոն չէ, այլ բաց տիեզերք:
*Մեր հայրը՝ մեր հայրն է, Հայր մերը՝ բոլորի:
*Կանխակալ կարծիքը դարան մտած վտանգ է:
*Թռչունին, որ բարձր թռչի՝ կամ վերևից պիտի հրապուրել, կամ վարից հալածել:
 
==Աղբյուրներ==