«Ֆրիդրիխ Նիցշե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
==Թարգմանությունը՝ Հակոբ Մովսեսի==
[[Image:Nietzsche187c.jpg|144px||thumb|right|Հենց որ խելամտությունն ասում է. «Մի արա այդ, դա սխալ կըմեկնաբանվի», ես միշտ վարվում եմ նրան հակառակ։]]
 
*Մահը բավականին մոտ է, որպեսզի ստիպված չլինես սարսափել կյանքից։
 
*Երկարատև ու մեծ տառապանքները մարդու մեջ դաստիարակում են բռնակալին։
 
*Թե ինչպես և ինչ ես մեծարում՝ դրանով շուրջդ միշտ դիստանցիա ես '''քաշում'''։քաշում։
*Ես կարող էի կործանվել յուրաքանչյուր առանձին գրգիռից, որը հատուկ է ինձ։ Ես դրանք միշտ բախման եմ տարել իրար հետ։ Իմ ամենաուժեղ հատկությունը՝ ինքնահաղթահարումն է։ Բայց դա էլ մեծավ մասամբ նաև իմ պահանջն է - ես միշտ կանգնած եմ անդունդի եզրին։
Տող 16 ⟶ 15՝
*Ի՞նչն է ինձ պահել։ Միշտ միայն հղիությունը։ Եվ ամեն անգամ [[ստեղծագործություն|ստեղծագործության]] ծնվելով իմ կյանքը մազից է կախված եղել։
 
*Ես ինձ թալանել կողոպտել թույլ տալու հակում ունեմ։ Բայց հենց որ նկատել եմ, որ ամեն ինչ գնացել է ինձ '''խաբելուն''', ես իսկույն ընկել եմ '''եսասիրության''' մեջ։
 
*Հենց որ խելամտությունն ասում է. «Մի արա այդ, դա սխալ կմեկնաբանվի», ես միշտ վարվում եմ նրան հակառակ։
Տող 40 ⟶ 39՝
*Ինչ ես տեսել եմ փոթորկալից ծովը և մաքուր լուսավոր երկինքը նրա վրա՝ այլևս չեմ հանդուրժում բոլոր անարև, ամպամած կրքերը, որոնք այլ լույս չգիտեն, քան կայծակը։
 
*Իմ աչքը տեսնում է ուրիշ մարդկանց իդեալները, և այդ տեսարանը ինձ հաճախ հիացմունք է պատճառում, իսկ դուք, կարճատեսներ, մտածում եք, թե այդ - '''իմ''' իդեալներն են։
 
*«Ընկե՛ր, ամենը, ինչ դու սիրում էիր, հիասթափեցրեց քեզ. հիասթափությունը ի վերջո դարձավ քո սովորությունը, և քո վերջին [[սեր]]ը, որը ղու կոչում ես «սեր ճշմարտության» հանդեպ, միգուցե հենց [[սեր]]ն է հիասթափության հանդեպ»։
Տող 50 ⟶ 49՝
*«Ես մարդկանց մոտիկությունից չեմ փախչում, հենց հեռուն, մարդու և մարդու միջև մշտնջենական հեռուն է, որ ինձ [[մենություն]] է քշում»։
 
*Ես միայն հիմա եմ մենակ, ես տենչում էի մարդկանց, ես փնտրում էի մարդկանց - ես միշտ միայն '''ինքս ինձ''' գտա - և այլևս չե՜մ տենչում ինձ։
 
*'''Ճգնակեցության Նպատակը։'''- Հարկավոր է '''քո''' ծարավով երկար սպասել և նրան թույլ տալ լրիվ հասունանալ. այլապես երբեք չես հայտնաբերի '''քո''' աղբյուրը, որը երբեք չի կարող մեկ ուրիշի աղբյուրը լինել։
 
*Ես ուզում էի լինել '''տհաճ ճշմարտությունների''' փիլիսոփան,- վեց տարի շարունակ։
 
*Որևէ մեկը իր ճանապարհին երբևէ արդեն որոնե՞լ է [[ճշմարտություն]]ը, ինչպես այդ մինչ օրս ես եմ արել,- հակադրվելով և հակառակվելով այն ամենին, ինչը նպաստում էր իմ անմիջական զգացմունքին։
 
*Կար ժամանակ, երբ ես համակված էի '''ինքս իմ հանդեպ նողկանքով'''. 1876 թ.-ի ամռանը։ Մոլորության վտանգ, անմաքուր գիտական [[խիղճ]] մետաֆիզիկայի խառնուրդի կապակցությամբ, ինչ-որ ուռճացրած բանի զգացում, «դատավորության» ծիծաղաշարժ հավակնության։- Եվ այսպես, խելք հավաքել ու '''փորձել''' ապրել մեծագույն սթափությամբ, առանց մետաֆիզիկական նախադրյալների։ Ինձ օգնության հասավ «ազատ մի՜տքը» - սառույցով թրջոցներ։
Իմ նողկանքը մարդու հանդեպ չափազանց մեծացավ։ Նույն կերպ՝ հակադարձ նողկանքը իմ իդեալիզմի բարոյական ամբարտավանության հանդեպ։ Ես մոտեցա ողջ արհամարհելիին, ես իմ մեջ փնտրում էի հենց այն, ինչը արժանի է արհամարհանքի, ես ուզում էի չափավորել իմ խանդավառությունը։ Ես հանդես եկա մարդկության բոլոր '''մեղադրողների դեմ'''- ես նրանց և '''ինձ''' զրկեցի '''վերամբարձության''' իրավունքից։
Քննադատական պոռթկումը '''կյանք''' էր փնտրում:-
Հերոսականությունը այդուհետև հանգում էր ամենափոքրով '''բավարարվելուն''', անապատով։
Հերոսականությունը դարձավ՝ ինքդ հենց քո մեջ ինաելեկտուալ պոռթկումը նվազեցնելու, այն իբրև գրգիռ պատկերացնելը: Ես տանում էի գրգիռը, որպեսզի '''այնուհետև''' ասեի, ինձ այլևս օգուտ '''չկա՜''' գրգիռից։
Կյանքը բարոյականության ուղեկցությամբ անտանելի է ([[w:Րիխարդ Վագներ|'''Վագների''']] ճնշումը այդպիսին էր դարձել արդեն դրանից առաջ)։
 
*Ինչ վերաբերում է հերոսին՝ ես այնքան էլ լավ կարծիքի չեմ նրա մասին.- և, այնուամենայնիվ, գոյության ամենաընդունելի ձևը նա է, առանձնապես երբ այլ ընտրություն չկա։
 
*Հերոսականություն - սա է նպատակին ձգտող մարդու տրամադրվածությունը, նպատակ, որի դիմաց նա այլևս բնավ խնդրո առարկա չէ։ Հերոսականությունը բացարձակ ինքնակործանման '''բարի կամքն''' է։
 
*Հերոսական իդեայի հակադրությունը ներդաշնակ ամենագարգացածության իդեալն է՝ գեղեցիկ մի հակադրություն և հույժ ցանկալի՜։ Բայց այն վավերական է միայն հիմքից լավ մարդկանց համար (օրինակ՝ [[w:Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե|Գյոթեի]])։
Տող 81 ⟶ 80՝
*Մեծության ձգտումը միանգամայն մատնիչ է. ով տիրապետում է մեծության՝ նա ձգտում է բարության։
 
*Ով ձգտում է մեծության՝ նա հիմքեր ունի իր կատարելությունը և բավարարումը ունենալ քանակի մեջ։ '''Որակի մարդիկ ձգտում են քչին։'''
 
*Թեժ պայքարի մեջ կարելի է կյանքը զոհաբերել, բայց հաղթողին կրծում է իր կյանքը '''իրենից դեն նետելու''' գայթակղությունը։ Ամեն հաղթանակի հատուկ է կյանքի հանդեպ արհամարհանքը։
 
*Ամենայն հիացում իր մեջ վախի և ինքն իրենից փախուստի պես մի բան է պարունակում,- երբեմն անգամ ինքնա-'''մերժում''', ինքնա-'''ժխտում''':
 
*Ինչ-որ բան ցանկանալ և հասնել դրան՝ համարվում է ուժեղ բնավորության նշանը։ Բայց ինչ-որ բան անգամ չցանկանալով՝ համենայն դեպս հասնել դրան - հատուկ է ամենաուժեղներին, որոնք իրենց զգում են իբրև մարմնավորյալ ճակատագիր։
Տող 99 ⟶ 98՝
*Ով ուզում է մարդկանց առաջնորդ դառնալ՝ պետք է ուզենա մի ողջ ժամանակահատված նրանց ամենավտանգավոր թշնամու համբավն ունենալ։
 
*Ապրած և ապրող բոլոր եվրոպացիներից՝ Պլատոն, [[Վոլտեր]], Գյոթե,- ես տիրապետում եմ '''ամենալայն ընդգրկման''' հոգուն։ Դա կախված է հանգամանքներից, որոնք ոչ այնքան ինձ հետ կապ ունեն, որքան «իրերի էության», ես կարող էի դառնալ Եվրոպայի '''Բուդդան'''. ինչը, իհարկե, հնդկականի հակոտնյան կլիներ։
 
*Այժմ իմ մեջ Եվրոպայում ողջ բարոյական դատողության և [[աշխատանք]]ի '''սայրն''' է։
 
*Քանի դեռ քեզ թշնամաբար են վերաբերվում՝ դու դեռ քո ժամանակը չես հաղթահարել, նրան չի տրված տեսնել քեզ - այնքան որ բարձր ու հեռու պետք է լինես դու նրա համար։
Տող 113 ⟶ 112՝
*Հոտերի մեջ ոչ մի լավ բան չկա, անգամ երբ նրանք վազ են տալիս քո հետևից։
 
*Որքան ավելի ազատ և ուժեղ է անհատը՝ այնքան '''խստապահանջ''' է դառնում նրա [[սեր]]ը, ի վերջո նա տենչում է գերմարդ դառնալ, քանզի ողջ մնացյալը չի '''հագեցնում''' նրա [[սեր]]ը։
 
*Նաև [[ճշմարտություն]]ն է պահանջում, բոլոր կանանց նման, որ իր սիրեկանը հանուն իրեն ստախոս դառնա,- բայց այդ ոչ թե նրա փառասիրությունն է պահանջում, այլ նրա դաժանությունը։
Տող 119 ⟶ 118՝
*Նաև ճշմարտացիությունն է ճանաչողություն տանող միջոցներից լոկ մեկը, մի աստիճանը,- բայց ոչ հենց սանդուղքը։
 
*Կյանքը հանուն ճանաչողության, ինչ խոսք, խելահեղ բան է. և, համենայն դեպս, այն զվարթամտության նշան է։ Այդ կամքի մարդը նույնքան զվարճալի է երևում, որքան փիղը, որ ջանում է '''կանգնել''' գլխի վրա։
 
*Ճանաչողի համար սեփականության ամենայն իրավունք կորցնում է ուժը, կամ՝ ամեն ինչ կողոպուտ է և գողություն։
 
*Սոսկ ճաշակի պակասով կարելի է բացատրել, երբ ճանաչողության մարդը դեռևս զուգվում է «բարոյական մարդու», եթե նրա մեջ մի '''ակնհայտ''' բան կա, ապա՝ որ նա բարոյականության «կարիք չունի»։
 
*Ստված է նաև ճանաչման հենց արժեքը, ճանաչողները նրա մասին խոսել են միշտ ի պաշտպանություն իրենց - նրանք միշտ չափազանց բացառություններ են եղել և գրեթե հանցագործներ։
Տող 135 ⟶ 134՝
*Հոգնության մեջ մեզ տիրում են նաև վաղուց հաղթահարված գաղափարները։
 
*Զույգ սեռերի փոխադարձ հարաբերությանը նման ինչ-որ բան կա նաև առանձին մարդու մեջ, այն է՝ կամքի և մտքի հարաբերությունը (կամ, ինչպես ասում են, սրտի և գլխի) - դրանք տղամարդն ու կինն են. նրանց միջև բանը միշտ [[սեր]]ն է, բեղմնավորումը, հղիությունը։ Եվ լա՛վ հիշեք, '''սիրտը''' այստեղ տղամարդն է, իսկ '''գլուխը'''՝գլուխը՝ կինը։
 
*Այդ սիրտն է, որ ոգեշնչում է. և այդ ոգին է, որ սրտապնդում է և վտանգի մեջ դարձնում սառնասիրտ։ Ախ, այս լեզո՛ւն։
Տող 149 ⟶ 148՝
*Դուք ինչ գիտեք, թե ինչպե՜ս է խելագարը սիրում բանականությունը,- թե ինչպե՜ս է ջերմողը սիրում սառույցը։
 
*Ով ի վիճակի է ուժեղ զգալ մտածողի աչքը՝ նա ըստ այդմ այնպիսի սոսկալի տպավորություն է ունենում, որը թողնում են այն կենդանիները, որոնց աչքերը դանդաղ, ասես ցողունի վրա, '''չռվում''' են գլխից և նայում են չորսբոլորը։
 
*Նա միայնակ է և ոչինչ չունի, բացի իր մտքերից, ի՛նչ կա զարմանալի, որ նա հաճախ նրանց հետ տրվում է գրգանքի և չարաճճիություններ է անում և քաշում է նրանց ականջները։- Իսկ դուք, անտաշնե՛ր, ասում եք՝ նա թերահավատ է։
Տող 155 ⟶ 154՝
*Ում հատուկ է նողկանքը վսեմի հանդեպ՝ նրան ոչ միայն ա յո-ն, այլև ոչ-ն է արդեն չափազանց պաթետիկ թվում.- նա չի պատկանում ժխտող մտքերին և, բան է, եթե հայտնվում է նրանց ճանապարհներին՝ ապա մի օր հանկարծակի կանգ է առնում և փախչում է հեռու,- թերահավատության մացառուտների մեջ։
 
*Երբ բեղմնավորվում են թերահավատությանն ու թախիծը՝ ծնվում է '''միստիկան'''։միստիկան։
 
*Ում միտքը մի անգամ անցել է միստիկա տանող կամուրջը՝ նա այնտեղից չի վերադառնում առանց իր բոլոր մտքերի վրա գամերի վերքերի (Stigma)։
Տող 163 ⟶ 162՝
[[Image:Nietzsche1882.jpg|144px|thumb|right|Ով զգում է կամքի անազատությունը՝ հոգեկան հիվանդ է. ով ժխտում է այն՝ հիմար է։]]
 
*Ով '''զգում''' է կամքի ան[[ազատություն]]ը՝ հոգեկան հիվանդ է. ով '''ժխտում''' է այն՝ հիմար է։
 
*Անհրաժեշտության կատարյալ իմացությունը կվերացներ ամենայն «պետք է»,- բայց նաև կընկալեր «պետք է»-ի անհրաժեշտությունը, իբրև '''չիմացության''' արդյունք։
 
*'''Բոլոր հարության առածների հավատը'''։հավատը։- Ով մի անգամ վաղ մեռել է, երկար ժամանակ երկրորդ անգամ չի մեռնում։
 
*'''Կյանք մահվանից հետո''': Ով հիմքեր ունի հավատալու իր «մահվանից հետո կյանքին», պետք է սովորի իր մահը կյանքի ընթացքում կրել։
 
*Ես փիփսոփայողների մեջ տարբերում եմ երկու տեսակի մարդկանց, մեկը միշտ մտածում է իր պաշտպանության մասին, մյուսը՝ իր թշնամիների վրա հարձակման։
Տող 190 ⟶ 189՝
*Հավատացյալին ամենասաստիկը ատելի է ոչ թե ազատ միտքը, այլ նոր միտքը, որը նոր հավատի է տիրապետում։
 
*Ինչը սիրուց է արվում՝ '''ոչ''' թե բարոյական է, այլ [[կրոն]]ական։
 
*Ով մեծությունն իբրև այդպիսին այլևս Աստծո մեջ չի գտնում՝ ընդհանրապես այլևս ոչ մի տեղ չի գտնի - նա այն կամ պետք է ժխտի, կամ արարի։
Տող 210 ⟶ 209՝
*Բարոյականությունը այժմ պատրվակ է ավելորդների և պատահականների համար, հոգով և ուժով աղքատ զեռունի համար, ինչը չ պ ե տ ք է ապրեր,- բարոյականությունը այդքանով գթասրտություն է. քանզի այն ասում է յուրաքանչյուրին՝ «դու, համենայն դեպս, ինչ-որ միանգամայն կարևոր բան ես»,- ինչը, իհարկե, կեղծիք է։
 
*Որևէ էակի '''գոյության պայմանները''', որքանով որ դրանք մի '''«պիտի»''' են ներկայացնում, նրա '''բարոյականությունն''' են։
 
*Երբ բարոյախոսում են բարիները՝ նրանք նողկանք են հարուցում, երբ բարոյախոսում են չարերը՝ նրանք վախ են հարուցում։
 
*Ամենայն բարոյականության մեջ բանը '''կյանքի բարձրագույն վիճակները բացելը''' կամ '''փնտրելն''' է, որտեղ ցայժմ բաժանված կարողությունները կարողանան '''միանալ'''։միանալ։
 
*Իմ մտքում ուրիշ ոչինչ չկա, բացի անձնական բարոյականությունից, և ինձ համար դրա իրավունքը ստեղծելն է, որ կազմում է բարոյականության մասին իմ բոլոր պատմական հարցերի իմաստը։ Այդ սոսկալի դժվար բան է՝ քեզ համար նման '''իրավունք''' ստեղծել։
 
*Տարածությունը կանգնած է՝ պինդ ուսերով հենված Ոչնչին։ Որտեղ տարածություն՝ այնտեղ գոյություն։
Տող 224 ⟶ 223՝
*«Հնազանդություն» և «[[օրենք]]», սա է հնչում բոլոր բարոյական զգացումներից։ Սակայն «կամայականություն» և «[[ազատություն]]»՝ ահա թե ինչը ի վերջո կարող է բարոյականության վերջին հնչյունը դառնալ։
 
*Ախ, դուք ինչ հարմար եք տեղավորվել։ Ձերը [[օրենք]]ն ու չար աչքն է նրա վրա, ով թեկուզ միայն '''մտքերում''' օրենքի դեմ է շրջված։ Բայց չէ՞ որ մենք ազատ ենք - դուք ի՜նչ գիտեք ինքդ քո հանդեպ պատասխանատվության տառապանքի մասին։
 
*Բարձրագույն մարդու յուրաքանչյուր արարքի մեջ ձեր բարոյական [[օրենք]]ը հարյուրապատիկ խախտված է։
Տող 248 ⟶ 247՝
*Ինչո՞ւ այդպես մի կողմ քաշված։- «Ես ոչ ոքի չգտա, ում կարողանայի հնազանդվել, և ոչ մեկին, ում ուզենայի հրամայել»։
 
*Իդեալ կերտել՝ նշանակում է. քո սատանային '''վերաձնել քո''' Աստծուն։ Իսկ '''դրա համար''' նախ հարկավոր է քո սատանային ստեղծել։
 
*Հարկավոր է պահպանել չարը, ինչպես պահպանում են անտառը։ ճիշտ է, որ անտառի նոսրացման և արմատախիլ արվելու հետևանքով երկիրը տաքացել է - -
Տող 284 ⟶ 283՝
*Գողերի, ավազակների, վաշխառուների և չարաշահորդների մոտ ինքնասիրությունը, ըստ էության, բավականին անհավակնոտ և համեստ է. չէ՞ որ այդպես հեշտությամբ չես կարող մարդկանցից ավելի քիչ բան ուզել, քան երբ լոկ նրանց փողն ես ուզում։
 
*Երբ ինքնասիրությունը մի օր կդառնա ավելի մեծ, խելոք, նուրբ, հնարամիտ՝ միայն այդ ժամանակ աշխարհը ավելի ինքնուրաց '''կերևա'''։կերևա։
 
*Մոծակների և լվերի հանդեպ ոչ մի կարեկցանք էլ պետք չէ։ ճիշտ կլիներ կախաղան հանել մանր գողերին, մանր բանսարկուներին և զրպարտիչներին։
Տող 294 ⟶ 293՝
*Նրա համար, ով շատ է ծանրաբեռնված իր բանականությամբ, գրգիռը հանգիստ է. հենց իբրև անբանականություն։
 
*Խոսում են գրգիռների պատճառների մասին և նկատի են ունենում դրանց '''առիթները'''։առիթները։
 
*Գրգիռի մեջ բացվում է ոչ թե մարդը, այլ նրա գրգիռը։
Տող 302 ⟶ 301՝
*Հաղթահարել քո գրգիռը՝ նշանակում է մեծավ մասամբ ժամանակավորապես խոչընդոտել նրան և կուտակել, ուրեմն՝ ավելի վտանգավոր դարձնել։
 
*Սենք տարբեր մարդկանց մոտ գտնում ենք կրքերի '''միևնույն քանակությունը''', բայց տարբեր անվանումներով, գնահատումներով և դրանով իսկ տարբեր '''ուղղորդումներով'''։ուղղորդումներով։ '''Բարին''' և '''չարը''' միմյանցից տարբերվում են կրքերի տարբեր աստիճանակարգով և նպատակների տիրապետմանը։
 
*Պատվելն ինքն արդեն կիրք է - ինչպես և վիրավորելը։ '''Պատվելու''' միջոցով '''«կրքերը»''' դառնում են '''առաքինություններ։'''
 
*Ձգտելը երջանկություն է. բավարարումը, որ ապրվում է իբրև երջանկություն, ձգտման միայն վերջին պահն է։ Երջանկությունը՝ լինել համակ ցանկություն և կատարման փոխարեն՝ էլի նոր ցանկություն։
Տող 312 ⟶ 311՝
*Միայն այն արատավոր մարդն է դժբախտ, ում մոտ արատի պահանջը աճում է արատի հանդեպ նողկանքի հետ միասին - և երբեք աճելով այն չի ծածկում։
 
*Չխառնել '''ինքնասիրությանը հատուկ խիզախությունն ու արժանապատվության զգացումը''' օրգանապես հատուկ խիզախությանը. դա հարկադրանք է, որի դեպքում քիչ '''վնաս''' չես կրում սեփական օժտվածության մեջ։
 
*Եթե ես պատվում եմ ինչ-որ զգացմունք՝ ապա պատվելը ներաճում է իր՝ զգացմունքի մեջ։
Տող 322 ⟶ 321՝
*Խորունկ ատելությունը նույնպես իդեալիստ է. ըստ այդմ մենք մեր հակառակորդից աստված թե սատանա ենք սարքում՝ երկու դեպքում էլ նրան դրանով չափազանց մեծ պատիվ ենք անում։
 
*Նախասկզբնապես սուտը բարոյական էր։ '''Արդարացվում''' էին հոտի կարծիքները։
 
*Ճշմարտացի մարդը ի վերջո գալիս է այն ընկալմանը, որ ինքը միշտ ստում է։
Տող 336 ⟶ 335՝
*Յուրաքանչյուր ողբի մեջ առկա է վրեժը։
[[File:Nietzsche_Olde_05.JPG|144px||thumb|left|Սեփական հակումները և հակակրանքները մեկնաբանել իբրև իր պարտքը - «բարիների» մեծ անմաքրությո՜ւնը։։]]
*'''Ամեն''' արարք շարունակում է արարել հենց մ ե զ, այն հյուսում է մեր գույնզգույն զգեստը։ Ամեն արարք ազատ է, սակայն զգեստն անհրաժեշտ է։ Մեր '''վերապրումը''' - ահա մեր զգեստը։
 
*Բավական է մենք միայն մի քայլ անցնենք մարդկային բարության միջին չափը, և մեր արարքները անվստահություն են առաջացնում։ Առաքինությունը ընկած է հենց «մեջտեղում»։
 
*Ինչո՞ւ մարդը չի տեսնում իրերը։ Նա կանգնած է ինքն իր ճանապարհին. նա '''ծածկում''' է իրերը։
 
*Մեր ինքնասպաններն են վարկաբեկում ինքնասպանությունը, ոչ թե հակառակը։
Տող 348 ⟶ 347՝
*Անզգա մարդու դաժանությունը կարեկցության հակապատկերն է. զգայունի դաժանությունը՝ կարեկցանքի առավել բարձր ներունակությունը։
 
*Մերձավորների հանդեպ կարեկցանքը և զգացմունքի նրբանկատությունը բարոյականության շարքը դասելը (կամ անգամ բուն բարոյականությունը համարելը) սնափառության նշան է, եթե '''ընդունենք''', որ դու բնույթով կարեկից և նրբանկատ ես,- ուրեմն՝ հպարտության և հոգու ազնվականության պակաս։
 
*Որ դուք կարեկից եք՝ ես ընդունում եմ. ապրել առանց կարեկցանքի՝ կնշանակեր հոգով և մարմնով հիվանդ լինել։ Սակայն կարեկից լինելու հ ա ն դ գ ն ու թ յ ու ն ունենալու համար հարկավոր է մեծ միտք և ոգի ունենալ։ Քանզի ձեր կարեկցանքը վնասակար է ձեզ համար։
Տող 366 ⟶ 365՝
*Եթե կրող ես՝ բեռ ես կապում։
 
*Երբ մենք հագենում ենք մեզնից և այլևս ի զորու չենք սիրել մեգ՝ ապա, իբրև նախապահպանություն, հարկավոր է խորհուրդ տալ [[սեր]] առ մերձավորը, այնքանով, որքանով մերձավորները մի ակնթարթում կստիպեն մեզ '''համոզվել''' որ նաև մենք ենք «սիրո արժանի»։
 
*Շարունակ վարժվելով ամեն կարգի մերձավորներին հանդուրժելու արվեստի մեջ՝ մենք անգիտակցականորեն վարժվում ենք ինքներս մեզ հանդուրժելուն,- ինչը, ըստ էության, մարդու ամենաանհասկանալի նվաճումն է։
Տող 376 ⟶ 375՝
*Անգամ երբ ժողովուրդը հետ է գնում՝ նա վազում է իդեալի հետևից, նա միշտ հավատում է ինչ-որ «առաջ»-ի։
 
*Միայն մարդն է դիմադրում ձգողականության ուղղությանը. նա մշտապես ուզում է ընկնել - '''վերև'''։վերև։
 
*Կինն ու հանճարը չեն աշխատում։ Կինը ցայժմ եղել է մարդկության գերագույն շքեղությունը։ Այն բոլոր պահերին, երբ մենք մեր լավագույնն '''ենք անում''', մենք չենք աշխատում։ [[Աշխատանք]]ը սոսկ միջոց է, որը տանում է այդ պահերին։
 
*Իմ ուղղությունը '''արվեստում''', շարունակել ստեղծել ոչ թե այնտեղ, որտեղով ձգվում են սահմանները, այլ այնտեղ, որտեղ տարածվում է մարդու գ ա լ ի ք ը։ Հարկավոր են կ ե ր պ ա ր ն ե ր, որոնցով հնարավոր լինի '''ապրե՜լ'''։ապրե՜լ։
 
*Խե՜ղճ արվեստագետներ։ Ի՞նչ է ուզում այս խաժամուժը ձեզնից։ Ոչ թե քար-քարի վրա կառուցվելով խոյանալ, այլ փուլ գալ և փռվել։
Տող 400 ⟶ 399՝
*Նա երգում է. նա թռե՞լ է իր դժբախտությունից, թռչո՛ւն։ Ախ, դժբախտները լռո՜ւմ են։
 
*Կրքոտ, սակայն անսիրտ և դերասանական, այսպիսին էին հույները, այսպիսին էին անգամ հույն փիլիսոփաները, ինչպես [[w:Պլատոն|'''Պլատոնը''']]։
 
*Բնավ ամենացանկալի բանը չէ անցյալի ստեղծած ամեն ինչը մարսելու կարողությունը, այսպես, ես կուզենայի, որ [[w:Դանտե Ալիգիերի|'''Դանտեն''']] հիմնովին հակասեր մեր ճաշակին և ստամոքսին։
 
*Մեծագույն ողբերգական մոտիվները ցայսօր մնացել են չօգտագործված. Քանզի, փորձից ելնելով, ի՛նչ գիտի ոմն բանաստեղծ խղճի հարյուրավոր ողբերգությունների մասին։
[[File:Rembrandt,_Faust.jpg|144px||thumb|left|Ֆաուստը՝ ճանաչողության ողբերգությո՞ւնը։ Իրո՞ք։ Ես '''ծիծաղում եմ''' Ֆաուստի վրա։]]
*«Հերոսը զվարթ է», սա ցայժմ խույս է տվել ողբերգության հեղինակներից։
 
*Ֆաուստը՝ ճանաչողության ողբերգությո՞ւնը։ Իրո՞ք։ Ես '''ծիծաղում եմ''' Ֆաուստի վրա։
 
*'''Համլետ'''-ի մեջ տեսնել մարդկային ոգու գագաթը - ըստ իս՝ նշանակում է համեստություն անել ոգու և գագաթի հանդեպ։ Ամենից առաջ այդ '''չհաջողված''' ստեղծագործություն է. նրա հեղինակը, ըստ երևույթին, ծիծաղելով կհամաձայնվեր ինձ հետ, եթե ես դա ասեի նրա երեսին։
 
*Դուք ինձ ասացիք, թե ինչ է տոնը և ինչ է լսողությունը, բայց այդ երաժիշտի ինչի՞ն է։ Դուք դրանով արդյոք բացատրեցի՞ք [[երաժշտություն]]ը,- կամ ժխտեցի՞ք։
Տող 426 ⟶ 425՝
*Երբ քո ստեղծագործությունը բերանը բացում է՝ դու ինքդ պետք է լեզուդ քեզ քաշես։
 
*Առավել համոզիչը լեզվի մեջ ոչ թե ինքը՝ բառն է, այլ տոնը, ուժը, ելևէջումը, տեմպը, որոնցով արտահայտվում է բառերի շարքը- կարճ՝ [[երաժշտություն]]ը բառերի հետևում, կիրքը այդ երաժշտության հետևում, անձը այդ կրքի հետևում, ուրեմն՝ այն ամենը, ինչը չի կարող '''գրի առնվել'''։առնվել։ Այդ պատճառով՝ ո՛չ մի գործ գրող- գրող խաղալու հետ։
 
===Ոճի ուսմունքի շուրջ===
__NOTOC__
'''[[#Ա|Ա]] [[#Բ|Բ]] [[#Գ|Գ]] [[#Դ|Դ]] [[#Ե|Ե]] [[#Զ|Զ]] [[#Է|Է]] [[#Ը|Ը]] [[#Թ|Թ]] [[#Ժ|Ժ]]
 
==Ա==
Տող 437 ⟶ 436՝
Ոճը պետք է համաչափ լինի ք ե զ՝ նկատի ունենալով այն միանգամայն որոշակի անձնավորությանը, ում դու ուզում ես վստահել։ (Կ ր կ ն ա կ ի հ ա ր ա բ ե ր ա կ ց ու թ յ ա ն օրենքը)։
==Գ==
Նախքան գրելու իրավունքը պետք է ճշգրիտ իմանալ՝ «սա ես կարտահայտեի և '''կկատարեի''' այսպես և այսպես»։ Գրելը պետք է ընդօրինակություն լինի։
==Դ==
Կյանքի հարստությունը իրեն մատնում է '''շարժումների հարստությամբ'''։հարստությամբ։ Պետք է ամեն ինչ, նախադասության երկարություն ու կարճություն, կետադրական նշանները, բառերի ընտրությունը, դադարները, փաստարկների հերթականությունը - '''սովորել''' զգալ իբրև շարժումներ։
==Ե==
Զգո՜ւյշ եղեք պարբերության հետ։ Պարբերության իրավունք ունեն միայն այն մարդիկ, որոնք նաև խոսքի մեջ երկար շնչառություն ունեն։ Մեծամասնության համար պարբերությունը սեթևեթանք է։
==Զ==
Ոճը պետք է ապացուցի, որ հ ա վ ա տ ու մ ես քո մտքերին և դրանք ոչ միայն մտածում, այլև '''զգում''' ե ս։
==Է==
Որքան վերացական է [[ճշմարտություն]]ը, որը ուզում ես սովորեցնել, այնքան ավելի պետք է նախ '''զգացմունքները''' դրանց գայթակղես։
==Ը==
Իր միջոցների ընտրության մեջ լավ արձակագրի տակտն այն է, որ '''ընդհուպ''' մոտենա բանաստեղծությանը, բայց '''երբեք''' նրա կողմը չանցնի։ Առանց իր՝ բանաստեղծականի նրբենագույն զգացողության և օժտվածության՝ անհնարին է տիրապետել այդ տակտին։
==Թ==
Հարգալից և խելոք չէ՝ կանխել քո ընթերցողի թեթև առարկությունները։ Շատ հարգալից և '''շատ խելոք''' է քո ընթերցողին թույլ տալ, որ քո իմաստնության վերջին բուն էությունը '''ինքը արտահայտի'''։արտահայտի։
==Ժ==
Դուք սիրահարված եք վերամբարձ բառերին, ինչպես գույնզգույն մորթիներին, և միայն ստի գորգերի վրա եք դուք կարողանում քայլել հաստատուն քայլքով, դուք, քնքուշնե՜ր։
 
*Սիրո մեջ խղճուկությունը սիրով ծպտվում է '''արժանի սիրո''' բացակայությամբ։
 
*Անպայմանական [[սեր]]ը պարունակում է նաև խոշտանգվելու տենչը. այդժամ այն ընդդեմ ինքն իրեն է, և տրվելու պատրաստակամությունից ի վերջո վերածվում է անգամ ինքնաոչնչացման ցանկության. «Խորտակվի՜ր այս ծովում»։
Տող 459 ⟶ 458՝
*Սիրելու-ցանկությունը մատնում է ինքնագոհությունն ու գերհագեցումը քեզնով, սիրված-լինելու-ցանկությունը, սակայն, կարոտը քո հանդեպ, ինքնա-սիրությունը։ Սիրողը բաշխում է իրեն. նա, ով ուզում է սիրված լինել, ձգտում է նվեր ստանալ ինքն իրեն։
 
*Սերը - հնազանդության '''պտուղն''' է. սակայն սերունդներ են ընկած պտուղի և արմատի միջև, իսկ [[ազատություն]]ը սիրո պտուղն է։
 
*Կյանքի հանդեպ սերը գրեթե հակադրությունն է Երկարակեցության հանդեպ սիրո։ Ամենայն սեր մտածում է ակնթարթի և հավերժության մասին,- բայց '''բնավ''' «տևականության»։
 
*Քո գրգիռին անուն տալ՝ արդեն մի քայլ է գրգիռի սահմաններից դուրս։ Խորագույն սերը, օրինակ, իրեն անվանել չգիտի և, թերևս, հարց է տալիս՝ «ես արդյո՞ք ատելություն չեմ»։
Տող 467 ⟶ 466՝
*Սկզբում մի վտքրիկ նախանձ - և այնուհետև մեծ սե՞ր։ Այդպես լուցկու հատիկի շփումից առաջանում է բռնկումը։
 
*Մեր բերած զոհաբերությունները սոսկ ապացուցում են, թե որքան անարժեք է դառնում մեզ համար ցանկացած այլ բան, երբ մենք ինչ-որ բան '''սիրում ենք'''։ենք։
 
*Դժբախտ սիրահարի դժբախտությունը դադարում է ոչ թե փոխադարձ սիրով, այլ ավելի-շատ-սիրով։
Տող 485 ⟶ 484՝
*Իսկապես [[Արդարություն|արդարացի]] մարդիկ ընծաներ չվերցնող են. նրանք ամեն ինչ հետ են վերադարձնում։ Այդ պատճառով սիրահարների համար նրանք զարհուրանք են։
 
*Միշտ հետ վերադարձնել, ոչ մի ընծա չընդունել, բացի իբրև '''պարգև''' և նշան, որ մենք դրանցով '''ճանաչում ենք''' իսկապես սիրողներին և դա փոխհատուցում ենք '''մեր սիրով'''։սիրով։
 
*Հրամայական բնավորությունները կհրամայեն անգամ իրենց Աստծուն, որքան էլ նրանց թվա, թե ծառայում են Նրան։
Տող 505 ⟶ 504՝
*Բոլոր կանաց համար, որոնց բարքը և ամոթը արգելում են սեռական հակման բավարարումը, [[կրոն]]ը, իբրև էրոտիկական պահանջի հոգևոր շղթայազերծում, ինչ-որ անփոխարինելի բան է։
 
*'''Սրտային կարիք'''։կարիք։- Կենդանիները կտղուցի ժամանակ նույն թեթևությամբ չեն խառնում իրենց սիրտն ու իրենց տռփանքը, ինչպես այդ անում են մարդիկ և առանձնապես կինարմատները։
 
*Երբ կինը հարձակվում է տղամարդու վրա՝ ապա սոսկ կնոջից պաշտպանվելու համար։ Երբ տղամարդը կնոջ հետ բարեկամություն է հաստատում՝ ապա կինը կարծում է, թե նա այդ անում է, որովհետև ի վիճակի չէ հասնել ավելիին։
Տող 517 ⟶ 516՝
*Ի՜նչ վատ է։ Ամուսնության ժամանակը հասնում է անհամեմատ վաղ, քան սիրո ժամանակը, վերջինս մտածված իբրև հասունության վկայությունը, թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց մոտ։
 
*Սեռական հարաբերության վսեմ և ազնիվ ձևը՝ կրքի ձևը, դեռ հիմա էլ համակված է անմաքուր խղճով։ Իսկ ամենաստորը և ամենաանաzնիվը՝ '''մաքուր խղճով''':
 
*Ամուսնությունը սեռերի հարաբերության ամենաստված ձևն է, և հենց դրա համար իրենով է արել մաքուր խիղճը։
Տող 539 ⟶ 538՝
*Կան տվող բնավորություններ, կան հետ տվողներ։
 
*Անգամ մարդու իրենց սովով նախ և առաջ '''հարմար''' կերակուր են փնտրում, թեկուզ և այն լինի քիչ սննդարար, կարտոֆիլի նման։
 
*Շատ փոքր երջանկությունը մեզ նվիրում է շատ փոքր թշվառություն, և դրանով փչացնում է բնավորությունը։
Տող 609 ⟶ 608՝
*Որպեսզի սեփական հիմարության տհաճ հետևանքները բարդես հենց հիմարությանդ վրա, և ոչ թե խառնվածքիդ,- դրա համար ավելի շատ խառնվածք է պահանջվում, քան ունի մարդկանց մեծամասնությունը;
 
*Այնտեղ, որտեղ բանը մեծ բարեկեցությունն է, հարկավոր է համբավ '''կուտակել'''։կուտակել։
 
*'''Ստենդալը''', իբրև կուլիսային սենտենցիա, մեջբերում է. «Telle trouve a se, qui neut pas trouve a se donne». «Ոչ ոք նրան ձրի չի ուզում, դրա համար նա ստիպված է վաճառվե՜լ» - կասեի ես։
 
*Նախ պետք է օձը վիշապ դառնա, որպեսզի որևէ մեկը նրանով կարողանա հերոս դառնալ։
 
*Կան անձինք, ովքեր յուրաքանչյուրին կուզենային ստիպել իրենց ողջ անձի ընդունմանը կամ ժխտմանը. նմաններին էր պատկանում '''Ռուսսոն'''. մեծության նրանց տաժանալից զառանցանքը բխում է իրենք իրենց հանդեպ խելագար անվստահությունից։
 
*Բոլոր այն մարդկանց, ովքեր չեն կարող այլևս հակառակորդ լինել նրան, ինչը իրենք սիրում են, ես ընկալում եմ իբրև վնասակար մի բան. նրանք դրանով փչացնում են լավ բաները ե լավ մարդկանց։
 
*Ես ուզում եմ իմանալ՝ դու '''ստեղծագործ''' թե փոխադրող մարդ ես, ցանկացած նկատառմամբ. իբրև ստեղծագործոզ՝ դու պատկանում ես [[Ազատություն|ազատներին]], իբրև փոխադրող՝ դու նրանց ստրուկն ու գործիքն ես։
 
*«Չխոսե՞նք այդ մասին»։- «Ընկեր, '''այդ մասին''' մենք իրավունք չունենք անգամ լռել»։
 
*Զգուշացիր նրանից, նա խոսում է միայն նրա համար, որպեսզի այնուհետև լսելու իրավունք ստանա, իսկ դու, իրականում, լսում ես միայն նրա համար, որ հնարավոր չէ միշտ խոսել - ուրեմն՝ դու վատ ես լսում, իսկ նա լսում է լավ։
Տող 631 ⟶ 630՝
*Նա ինձ հետ անարդարացի է վարվել - դա նողկալի է։ Բայց որ հիմա էլ ուզում է թախանձագին խնդրելով ինձնից ներում ստանալ իր անարդարության համար՝ դա էլ արդեն կաշվից-դուրս-գալու մասով է։
 
*'''Գժտությունից հետո'''։հետո։ «Թող ինձ ցավ պատճառելու համար ասեն, ինչ ուզում են. ինձ չափազանց քիչ գիտեն, որպեսզի իմանան, թե ինչն է ինձ ամենաշատը ցավ պատճառում»։
 
*Ամենաթունավոր նետերը արձակվում են նրա հետևից, ով իր [[ընկեր]]ոջից ազատվում է՝ անգամ չվիրավորելով նրան։
Տող 657 ⟶ 656՝
*Գովելով՝ միշտ գովում ես ինքդ քեզ. ժխտելով՝ միշտ ժխտում ես ուրիշներին։
 
*Դու ասում ես՝ «սա ինձ դուր է գալիս» - և կարծում ես, թե դրանով իսկ գովում ես ինձ։ Բայց '''ինձ''' դուր չես գալիս դու։
 
*Մարդկանց ողջ հարաբերության մեջ բանը սոսկ հղիությունն է։
 
*Ով մեզ բեղմնավոր չի դարձնում՝ մեզ համար վստահաբար միևնույն է դառնում։ Ում մենք ենք բեղմնավոր դարձում՝ այդ պատճառով '''մենք''' նրան դեռ չենք սիրում։
 
*Ուրիշ մարդկանց քո ողջ ճանաչողությամբ դու քեզանից դուրս չես ելնում, այլ ավելի ու ավելի ես քաշվում քո մեջ։
 
*'''Մենք''' ավելի անկեղծ ենք ուրիշների հանդեպ, քան ինքներս մեր։
 
*Երբ հարյուր մարդ կանգնած են կողք-կողքի՝ յուրաքանչյուրը կորցնում է իր բանականությունը և ինչ-որ մեկ ուրիշն է ստանում։
Տող 736 ⟶ 735՝
*Ստոր խառնվածքները սխալվում են ազնիվների հարցում, նրանք չե՜ն գուշակում նրանց դրդապատճառները։
 
*Մեծ բանաստեղծները իրենց մեջ '''բազմաթիվ''' անձինք են կրում, ոմանք միայն '''մի''', սակայն մե՜ծ։-
 
*Հակադրությունները միմյանց հետ տղամարդու և կնոջ պես զուգավորել՝ ինչ-որ երրորդ բանի բեղմնավորման համար - ահա՜ հանճարի ստեղծագործության ծննդաբանությունը։
Տող 744 ⟶ 743՝
*Թող բանաստեղծուկներին և անբաններին սա ասված լինի. ով ոչինչ չունի ստեղծելու, նրան ոչինչն է ստեղծել տալիս։
 
*'''Յոթներորդ մենությունը'''։մենությունը։- Եվ երբ ես մի անգամ պետք է ոռնայի գայլերի հետ, ես դա այնքան լավ արեցի, և այդժամ մի գայլ ասաց՝ «դու ավելի լավ ես ոռնում, քան մենք՝ գայլերս»։
 
*Գոյություն ունի այնքան կորած դժբախտություն, այնքան կորած, ինչպես արևի ջերմության մեծ մասը տիեզերքում։