«Ռուդոլֆ Շտայներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 10 interwiki links, now provided by Wikidata on d:Q78484
չ +Անձինք այբբենական կարգով oգտվելով ԱՎԲ
Տող 20.
Արտաքին ուժերը կարող են խոչընդոտել ինձ անելու իմ կամեցածը: Այդ դեպքում դրանք ինձ պարզապես մատնում են անգործության կամ անազատության: Եվ երբ դրանք կամենում են ստրկացնել իմ ոգին, գլխիցս հանել իմ դրդապատճառները և դրանց տեղը դնել իրենցը, միայն այդ դեպքում են դրանք մտադիր զրկել ինձ ազատությունից: Այդ պատճառով էլ եկեղեցին դեմ է ոչ թե պարզապես ''արարքին'', այլ հենց ''անմաքուր'' մտքերին, այսինքն՝ իմ գործունեության դրդապատճառներին: Եկեղեցին ինձ անազատ է դարձնում, երբ իրեն անմաքուր են թվում այն բոլոր դրդապատճառները, որ ինքը չի հաստատել: Եկեղեցի լինի թե մեկ այլ հանրույթ, դրանք անազատություն են սերմանում, երբ դրանց քարոզիչները կամ ուսուցիչները իրենք իրենց համարում են խղճի տիրակալներ, այն է՝ երբ հավատացյալները ''ստիպված'' են իրենց գործողությունների դրդապատճառները ստանալ նրանցից (խոստովանարանից):<ref name="freedom" />
 
* Ով ուզում է բնաջնջել մարդու փափագի բավարարումից ստացված հաճույքը, նա մարդուն նախ պետք է դարձնի ստրուկ, որը գործում է ոչ թե այն պատճառով, որովհետև ինքն է կամենում, այլ ընդամենը որովհետև պարտավոր է: Քանզի կամեցածին հասնելը հաճույք է պատճառում: ''Բարի'' կոչվածը ոչ թե այն է, ինչ մարդը ''պարտավոր է'', այլ այն, ինչ նա ''կամում է'' մարդկային ողջ ճշմարիտ բնությունը ծավալելիս: Ով սա չի ընդունում, նախ պետք է մարդու միջից հանի այն, ինչ նա է ուզում, և ապա նրան ''դրսից'' թելադրի, թե ինչ բովանդակություն տա իր կամեությանը:<ref name="freedom" />
 
=== Լեզվի երեք գոյակերպերը հասարակության մեջ ===
Տող 45.
[[Կատեգորիա:1861|Ծ]]
[[Կատեգորիա:1925|Մ]]
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]