«Անկումը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Անկումը''' (ֆր՝. La Chute), Ալբեր Քամյուի վիպակը։ Լույս է տեսել 1956 թվականին։ Սա նրա վերջին ավարտած վ...»:
(Տարբերություն չկա)

20:35, 14 Մայիսի 2015-ի տարբերակ

Անկումը (ֆր՝. La Chute), Ալբեր Քամյուի վիպակը։ Լույս է տեսել 1956 թվականին։ Սա նրա վերջին ավարտած վիպակն է։

Քաղվածքներ

  • Ինչքան շատ եմ ես ինձ մեղադրում, այնքան շատ իրավունք ունեմ ձեզ քննադատելու[1]։
  • Եթե դուք հանցագործին ասեք, որ իր կատարած հանցանքը կապված չէ նրա բնույթի, բնավորության հետ, այլ հետևանք է նրա կյանքի դժբախտ դեպքերի` նա ձեզ անսահման շնորհակալ կլինի[1]։
  • Բայց գիտե՞ք՝ ինչո՞ւ ենք մենք միշտ ավելի արդար և ավելի առատաձեռն մահացածների նկատմամբ։ Պատճառը պարզ է։ Նրանց նկատմամբ պարտավորություն չունենք[1]։
  • Ես սիրում եմ ապրել, ահա իմ իսկական թուլությունը: Ես կյանքը այնքան եմ սիրում, որ անկարող եմ կյանքից դուրս որևէ բան երևակայել։ Ես մահանում էի անմահ լինելու ցանկությունից[1]։
  • Մենք չենք կարող որևէ մեկի անմեղությունը հաստատել, մինչդեռ մի հարվածով կարող ենք հաստատել բոլորի հանցավոր լինելը[1]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Հինգ վիպակ», Երևան, «Ապոլոն», 1991 թ.