«Անկումը»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 13.
* Ես վիճում եմ մարդկանց հետ, բայց ես ոչ թե ներում, այլ պարզապես մոռանում եմ վիրավորանքները։ Եվ նա, ով կարծում էր, թե ատում եմ իրեն, ապշում է` տեսնելով, որ ես մեծ ժպիտով եմ դիմավորում իրեն։ Ըստ իր բնավորության` նա հիանում է իմ մեծահոգությամբ, կամ արհամարհում է իմ վախկոտությունը, առանց մտածելու, որ իմ տրամաբանությունը ավելի պարզ է։ Ես նույնիսկ իր անունը մոռացած եմ լինում։ Մարդիկ իրար էին հաջորդում, ուզում էին կպչել ինձ, բայց կպչելու ոչինչ չկար, և դա նրանց պարզապես դժբախտացնում էր։ Որովհետև ես պարզապես մոռանում էի նրանց։ Ինձնից բացի ես ոչ մի բան չեմ հիշում։
* Ձեր բարեկամներին մի հավատացեք, մանավանդ, երբ նրանք ուզում են, որ իրենց հետ անկեղծ լինեք։ Նրանք հույս ունեն միայն, որ դուք պիտի քաջալերեք իրենց իսկ մասին ունեցած լավ կարծիքը, նրանց տալով հավելյալ վստահություն` ձեր անկեղծության խոստովանությամբ։ Եվ եթե ուրեմն այդ վիճակում եք, խոստացեք ճշմարիտ լինել և ստեք, որքան կարող եք։
* Մարդիկ համոզվում են ձեր իրավացիության, ձեր անկեղծության և ձեր վշտերի լրջությանը միայն ձեր մահով։
== Ծանոթագրություններ ==
|