«Միքայել Նալբանդյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 19.

* Բայց երբ բռնությունը, ազատությամբ շուլալվելով, հանդես կգա, երբ նեղսիրտ խավար խղճի ազատության և լուսեղեն դիմակներով կը զարդարվի, և բուն ազատությունը կը քարկոծվի, այն ժամանակ ամեն ստույգ ազատասերի պարտքն է բանականության սրով ասպարեզ մտնել և կեղծավոր փարիսեցիների գլխից Մովսեսի քողը մերկացնել. այս վարդապետության հետևում ենք մենք<ref name="Գնահատ24" />:

* Ինչպես կյանքն է, այնպես է և նրա փիլիսոփայությունը<ref name="Գնահատ25">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 25:</ref>:

* Ազգը ինքնըստինքյան ազգ չէ, եթե չունի լեզու<ref name="Գնահատ25" />:

* Լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են նաև միլիոնավոր բարբարոսների սվիններ<ref name="Գնահատ25" />:

* Մարդն է փիլիսոփայության և՛ հեղինակը, և՛ առարկան<ref name="Գնահատ25" />:

* Մինչդեռ ընդհանուրը ապահովված չէ, մասնավորի երջանկությունը մի վաղանցուկ երազ է<ref name="Գնահատ25" />:

* Ազգը չի կորչի, եթե նրա լեզուն պատշաճավոր կերպով ճոխանա, արմատանա և հաստատվի ազգի հոգու և սրտի մեջ<ref name="Գնահատ25" />:

* Ժողովրդի լեզվի միջոցով կարող ենք ավելի հավաստիորեն ճանաչել մի ժողովուրդ, քան թե նրա պատմական հիշատակարաններով<ref name="Գնահատ25" />:

*Ազատն Աստված այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել
Իմ հողանյութ շինվածքին,
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ՝
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
[[Ազատություն]]ն գրկեցի: