«Ստեփան Զորյան»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2303 բայտ ,  7 տարի առաջ
 
* Արվեստի նպատակն է վերարտադրել կյանքն ու բնությունը բյուրեղացած ճշմարտությամբ<ref name="Գնահատ109" />:
 
* Ես, իմ մասին խոսելով, պիտի ասեմ, որ և՛ գրի եմ առնում որոշ դիտողություններ, և՛ մտքումս կազմակերպում եմ ամբողջ գործը:
:Հետո ես ուզում եմ պարզել՝ ուր եմ գնում: Մինչև որոշ չլինի վերջին կայարանը, թեկուզ աղոտ կերպով, ես դժվարանում եմ գրել<ref name="Գնահատ110">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 110:</ref>:
 
*Երբ ամեն ինչ գրեթե կա մտքումս, ինձ զբաղեցնում է կառուցումը<ref name="Գնահատ110" />:
 
* Ամեն մի գրվածք նման է տան<ref name="Գնահատ110" />:
 
* Ստուգված է ինձ համար, որ առաջին հղացումի գիծը միշտ ամենից ճիշտը և տրամաբանականն է լինում<ref name="Գնահատ110" />:
 
* Սիրում եմ, որ գրվածքը սյուժե ունենա, մանավանդ ֆաբուլա: Իմ իդեալն է՝ նյութը տալ խտացած, ըստ ամենայնի օրգանական, որ ամենախստապահանջ ընթերցողն անգամ չկարողանա մի բառ ջնջել...<ref name="Գնահատ110" />
 
*Գրվածքներս համոզիչ դարձնելու նպատակով ես հաճախ նախընտրում եմ պատմողական ձևը, այն, ինչ ռուսների մեջ կոչվում է սկազ (պատում): Ինձ թվում է, որ այդ պատմողական ձևը հենց հայկական ազգային ձևն է: Դա հնարավորություն է տալիս ոչ միայն գրվածքը համոզիչ դարձնել, այլև նյութը տալ խիտ, հավաք և նպատակասլաց<ref name="Գնահատ110" />:
 
* Հղացումները ինչպե՛ս են լինում: Միստիկական բան չկա: Հղացման առիթ հանդիսանում է երբեմնի մի չնչին իր, խոսք և այլն: Տպավորության խնդիր է: Ինտուիցիայի խնդիր է. մեկը սուր է զգում, մի ուրիշը՝ խոր և այլն<ref name="Գնահատ110" />:
 
== Ստեփան Զորյանի մասին ==
6490

edits