«Վահան Տերյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 32.
 
* Կան տաղանդի տեր մարդիկ՝ օժտված ընդունակություններով դեպի գիտությունը, պոեզիան, արվեստը ընդհանրապես, կան մարդիկ էլ՝ '''մարդկայնության''' տաղանդի տեր: Ես ուզում եմ ասել, մոտավորապես, որ Պուշկինը տաղանդավոր բանաստեղծ է, իսկ X-ը՝ տաղանդավոր մարդ<ref name="Գնահատ84">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 84:</ref>
 
* Կարելի է լինել հանճարեղ գրող, կոմպոզիտոր, մաթեմատիկոս և ապաշնորհ մարդ: Կարելի է գիտության և արվեստի մի բնագավառում չունենալ ընդունակություններ, բայց լինել '''հանճարեղ''' մարդ<ref name="Գնահատ84" />:
 
* Տաղանդավոր գրողները գեղեցկացնում են գրականությունը, տաղանդավոր մարդիկ զարդարում են կյանքը<ref name="Գնահատ84" />:
 
* Կարելի է լինել շատ կուլտուրական մարդ և քիչ իմանալ, և կարելի է լինել շատ իմացող, բայց անկուլտուրական մարդ<ref name="Գնահատ84" />:
 
* Չ՞է որ մարդիկ երկուսով միշտ ավելի մոտ, ինտիմ և անկեղծ են, քան երբ նրանք երեքով են՝ անկախ հարաբերություններից<ref name="Գնահատ84" />:
 
==Աղբյուրներ==