«Վահան Տերյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 31.
* Թեթև փառքը հաջողություն է: Հաստատուն փառքը ձեռք է բերում միայն վաստակներով, իրական ծառայություններով<ref name="Գնահատ83" />:
 
* Կան տաղանդի տեր մարդիկ՝ օժտված ընդունակություններով դեպի գիտությունը, պոեզիան, արվեստը ընդհանրապես, կան մարդիկ էլ՝ '''մարդկայնության''' տաղանդի տեր: Ես ուզում եմ ասել, մոտավորապես, որ Պուշկինը տաղանդավոր բանաստեղծ է, իսկ X-ը՝ տաղանդավոր մարդ<ref name="Գնահատ84">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 84:</ref>:
 
* Կարելի է լինել հանճարեղ գրող, կոմպոզիտոր, մաթեմատիկոս և ապաշնորհ մարդ: Կարելի է գիտության և արվեստի մի բնագավառում չունենալ ընդունակություններ, բայց լինել '''հանճարեղ''' մարդ<ref name="Գնահատ84" />:
Տող 44.
 
* Այդ (հին հայերենը) ոսկի է, այդ լեզու չէ, այլ երկնային երաժշտություն, պերճանք, հարստություն, ուժ, ճկունություն, այդ բոլորը ես միայն հիմա եմ սկսում զգալ: Եվ ինչպիսի անհաջողություններ էլ կրելու լինեմ, և որքան էլ ինձ դժվարին լինի, ես պատրաստ եմ ամեն բանի, միայն թե իրագործվի իմ երազանքը՝ կատարելապես սովորել այդ վեհաշուք լեզուն<ref name="Գնահատ84" />:
 
* Լեզուն ժողովրդի հոգու, բնավորության արտահայտիչն է: Կուլտուրականության առաջին պայմանը զարգացած, հարուստ ու ճկուն լեզուն է: Լեզուն ազգի հոգին է<ref name="Գնահատ85">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 85:</ref>:
 
* Մի ընդհանուր իդեալ, որ գերիշխող է եղել մեր մտավորականների աշխարհայացքում մինչև վերջին ժամանակները. դա ազատ հայրենիքի և ազգային անկախության գաղափարներն են<ref name="Գնահատ85" />:
 
==Աղբյուրներ==