«Ավետիք Իսահակյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 52.
:Ես համոզված եմ, որ նա կապրի դարեր ու դարեր<ref name="Գնահատ73" />:
::''[[Իլյա Էրենբուրգ]]''
 
* Ավետիք Իսահակյանը հայ կլասիկ պոեզիայի փառավոր ավանդների օրինավոր ժառանգն ու շարունակողն է: Միաժամանակ ինքնատիպ է նա՝ հստակ իր զգացումներով, խոհերով, անմիջականությամբ<ref name="Գնահատ74">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 74:</ref>:
::''[[Մաքսիմ Ռիլսկի]]''
 
* Իսահակյանի մոր կերպարը... ինձ համար դժվար է մատնացույց անել մի ուրիշ կերպար, որը տոգորված լինի որդիական քնքշությամբ և հայրենասիրական խանդավառությամբ մոր կերպար, որը դրա հետ միասին դառնա հայրենիքի դեմքի արտացոլումը, նրա բանաստեղծական անկրկնելի այլակերպությունը<ref name="Գնահատ73"/>:
::''[[Սիմոն Չիկովանի]]''
 
* Իսահակյանի լիրիկայի ուժը նրա մեջ է, որ նա իր անձնականը կարողանում է վերածել հանրայինի, իսկ այդ պարզ զգացումի մեջ նա տեսնում է անսովորը, և այդ անսովորը դառնում է այնքան սովորական, որ թվում է, թե այդ երգերը, այդ փոքրիկ ոտանավորները միշտ էլ եղել են, որ նրանք ապրում էին ժողովրդի մեջ մինչև պոետի ծնունդը, որ նա լոկ ուկնդրել, գրի է առել դրանք<ref name="Գնահատ73"/>:
* ...Նրա ողջ ստեղծագործությունը երգ է Հայաստանի անցյալի, ներկայի և ապագայի մասին:
:...Իսահակյանի բոլոր բանաստեղծությունները կրում են իրենց վրա մեղմ ու ջերմ լույս և ներծծված են այդ լույսով: Նրա թախիծը պայծառ է. նրա բանաստեղծական պատկերների աշխարհը լուսավոր է, արևը այդ աշխարհում մայր չի մտնում...<ref name="Գնահատ73"/>
*Նա երգում է մարդուն՝ խղճալով նրան և հիանալով նրանով: Նա երգում է սերը, և դա հնչում է, ինչպես մեղեդին «սիրո այն երգչի, որին այրեց սերը»: Ժողովրդական երգերի և մեղեդիների գանձարանի խորքից է վերցնում իր գոհարները... Դա հայ ժողովրդի ձայնն է՝ մաքուր և հնչեղ, ինչպես լեռնային վտակը<ref name="Գնահատ73"/>:
::''[[Նիկոլայ Տիխոնով]]''
 
* Մեր դարի ճակատը կրում է մի քանի բանաստեղծների պայծառ անունների դրոշմը: Անգլիայում Կիպլինգն է, Ֆրանսիայում՝ Ապոլիներ և Էլյուար, Գերմանիայում՝ Ռիլկե, Իսպանիայում՝ Գարսիա Լորկա, Ռուսաստանում՝ Մայակովսկի և Եսենին, Հայաստանում՝ Չարենց և Իսահակյան: Ամեն անգամ, երբ մարում էայդ կոթողներից մեկը, թվում է, թե աշխարհի լույսը պակասում է: Բայց այն ամենը, ինչ նրանք թողել են իրենց ետևից, ստվեր չէ, այլ բոց<ref name="Գնահատ73"/>:
::''[[Լուի Արագոն]]''
 
==Աղբյուրներ==