«Պոլ Վալերի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
 
* Զզվելով իրավացի լինելուց, հաջողված բաներ անելուց, հնարքների արդյունավետությունից` փորձեք այլ բան:
 
* - Այն, ինչը մաքուր է իմ մեջ,- ասում էր նա,- ամենազոր բանականությունը, որն առանց գերագույն ճիգեր թափելու խժռում-լափում է հորինվածքները, և փոխարենը ոչ մի բան իրեն չի խաթարում և չի փչացնում իր էությունը, ահա այդ բանականությունը ոչ մի հնարով չի կարողանում ինքն իրեն ճանաչել այս արտասովոր դեմքի, այս պղտոր աչքերի հարևանությամբ, ուր առկայծող լույսն ասես մեղմացած լինի արցունքների խոնավ-անխուսափելիության սպառնալիքի առաջ:
:- Ինչպե՞ս հասկանալ, սակայն, իմ մեջ հանգրվանած այս գեղեցկատես լացուկոծողի տառապանքը, որն ինձանից է սերել, որովհետև ես պարզ տեսնում եմ նրա էությունը, քանզի ես գիտակցությունն եմ ամենայն ինչի, և գիտեմ, որ նա տանջվում է միայն մի ինչ-որ ուրիշ, առավել դժնի իրողություն մոռացության մատնելու համար:<ref>[http://armpataphysics.ucoz.com/load/pol_valeri/1-1-0-8 Պոլ Վալերի, «Հրեշտակը»]</ref>
 
* Այն ամենը, որ անում եմ և մտածում, Ցուցանմուշն է իմ հնարավորի: Մարդն ավելի ընդհանուր է, քան իր կյանքն ու գործողությունները: Նա ասես ավելի նախատեսված է հնարավորությունների համար, քան դրանց մասին կարող է իմանալ: Իմ հնարավորը երբեք չի լքում ինձ:<ref>Պոլ Վալերի, Պարոն Տեստ, Երևան, Ա և Մ, 1996, էջ 125</ref>