«Պոլ Վալերի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
* Իշխանությունն ունի սոսկ ուժ, մի բան, որն իսկապես վերագրում են դրան. նույնիսկ ամենաբիրտ իշխանությունը հիմնված է հավատքի վրա։ ''Դրան վերագրում են մի կարողություն,- ասես այն պիտի գործի բոլոր ժամանակներում և ամեն տեղ,- որը նա իրականում իզորու է սպառել միայն մի կետի վրա և որոշակի պահի։'' Ի վերջո, ամեն իշխանություն վարկային հիմնարկության վիճակում է, որի գոյությունը պայմանավորված է այն միակ հավանականությամբ (ընդսմին, չափազանց մեծ), թե բոլոր հաճախորդները միաժամանակ նույն օրը չեն գա պահանջելու իրենց ավանդները: Եթե ամեն վայրկյան, որև է պահի ինչ-որ իշխանությունից պահանջվեր իր իրական ուժերը հանդես բերել իր տերության բոլոր կետերում, այդ իշխանությունը բոլոր կետերում կլիներ գրեթե հավասար զրոյի․․․
:Նկատենք նաև (ևս մի հետաքրքիր դիտարկում), որ եթե բոլոր մարդիկ հավասարապես լուսավորյալ լինեին, հավասարապես քննադատ և մանավանդ հավասարապես համարձակ, ողջ հասարակությունը կդառնար անհնարին․․․<ref>Պոլ Վալերի, Ոգու քաղաքականություն, Երևան, Սարգիս Խաչենց/Փրինթինֆո, 2005, էջ 65, ISBN 99930-59-40-4։</ref>
 
* Գործի տեր, իր ապրուստը հոգացող մարդու, որ կարող է օրվա ընթացքում մեկ ժամ նվիրել ընթերցանությանը և կարդալ տանը, տրամվայի մեջ կամ մետրոյում,- ահա վերջինիս այդ մեկ ժամը հոշոտում են հանցագործությունները, անկապ դատարկաբանությունները և իրարից չտարբերվող ասեկոսեներն ու փաստերը, որոնց խառնիճաղանջությունն ու առատությունը կարծես ստեղծված են մարդուս ահաբեկելու և նրան կոպտորեն տափակացնելու համար:
Մերօրյա մարդը կորած է գրքի համար․․․<ref>Պոլ Վալերի, Ոգու քաղաքականություն, Երևան, Սարգիս Խաչենց/Փրինթինֆո, 2005, էջ 91, ISBN 99930-59-40-4։</ref>
 
==Աղբյուրներ==