«Պոլ Վալերի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 9.
:- Ինչպե՞ս հասկանալ, սակայն, իմ մեջ հանգրվանած այս գեղեցկատես լացուկոծողի տառապանքը, որն ինձանից է սերել, որովհետև ես պարզ տեսնում եմ նրա էությունը, քանզի ես գիտակցությունն եմ ամենայն ինչի, և գիտեմ, որ նա տանջվում է միայն մի ինչ-որ ուրիշ, առավել դժնի իրողություն մոռացության մատնելու համար:<ref>[http://armpataphysics.ucoz.com/load/pol_valeri/1-1-0-8 Պոլ Վալերի, «Հրեշտակը»]</ref>
 
* Այն, ինչ կարևոր է մեկի համար (ես նկատի ունեմ մեկին, որը եզակի է և միայնակ` ըստ էության), հենց դա նրան ստիպում է զգալ, որ նա միայնակ է:
:Հենց դա է նրան հայտնվում, երբ նա ''իսկապես'' մենակ է (նույնիսկ, երբ նյությականորեն նա ուրիշների հետ է):<ref>Պոլ Վալերի, Պարոն Տեստ, Երևան, Ա և Մ, 1996, էջ 121</ref>
* Այն ամենը, որ անում եմ և մտածում, Ցուցանմուշն է իմ հնարավորի: Մարդն ավելի ընդհանուր է, քան իր կյանքն ու գործողությունները: Նա ասես ավելի նախատեսված է հնարավորությունների համար, քան դրանց մասին կարող է իմանալ: Իմ հնարավորը երբեք չի լքում ինձ:<ref>Պոլ Վալերի, Պարոն Տեստ, Երևան, Ա և Մ, 1996, էջ 125</ref>