«Դանիել Վարուժան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 49.
* Վարուժանը մեկն է այն հայ ամենամեծ բանաստեղծներից հենց այնքանով, որքանով կարողացավ դրսևորել հայ ժողովրդի և հայ բանաստեղծի ճակատագրի համար բնորոշ մեր ազգային սահմանները՝ դեպի համաշխարհային գրականության սահմանները ելնելու համար, այնքանով, որքանով որ կարողանում են ելնել իրենց հոգեկան երկպառակտումներից, այնքանով, որքանով իրենց հոգեկան ներհակությունները լուծում են ազգայինից դեպի միջազգայինը, տեղականից դեպի համաշխարհայինը, մասնավորից դեպի ընդհանուրը, կոնկրետից դեպի վերացականը բարձրանալու իմաստով<ref name="Գնահատ49"/>:
::''[[Պարույր Սևակ]]''
 
* Վարուժանը հայ ժողովրդի վիշտը ընկալում էր որպես «համաշխարհային վշտի» անբաժանելի մասը, իսկ աշխարհի վիշտը համարում էր իրենը: Այստեղից էլ՝ նրա լայնախոհ, մեծ հոգիներին վայել սերն ու սրտակցությունը՝ հանդեպ սիրակարոտ ու տառապող էակները, նրա վսեմ հումանիզմն ու ժողովրդասիրությունը<ref name="Գնահատ50">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 50:</ref>:
::''[[Սիլվա Կապուտիկյան]]''
 
* ...Խոնարհվելով նրա ստեղծագործական սխրանքի առաջ՝ ասենք, որ նա մեր բազմահարուստ ու բազմալար գրականության այն մշտական կենդանի երևույթներից է, այն մեծերից, որ նորոգչական առաքելությամբ մտնելով մեր քերթողական արվեստի մեջ՝ անսահմանորեն ընդարձակեց նրա կալվածքները, պոեզիայի հիանալի դասեր տվեց իրենից հետո եկածներին և տալու է նաև եկողներին<ref name="Գնահատ50"/>:
::''[[Վահագն Դավթյան]]''
 
* ...Վարուժան տակավին քսանութ ձմեռներու գարունն է ողջունած և արդեն անմահության դափնիներ կը կրե... իր ներկա գործը՝ որքա՜ն հոյակապ՝ տակավին նախաբանն է անոնց, որոնք պիտի գան հայ գրականության փառքերեն ըլլալ<ref name="Գնահատ50"/>:
::''[[Տիգրան Չյուկյուրյան]]''
 
==Աղբյուրներ==