«Սերո Խանզադյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 16.
* Սերո Խանզադյանը մեր այսօրվա ամենաժողովրդային գրողն է: Նրա պատմական և ժամանակակից վեպերի, վիպակների, պատմվածքների, ակնարկների հերոսը ժողովուրդն է, հայ ժողովուրդը՝ բոլոր խավերի, տարիքների, մասնագիտությունների, բնավորությունների կրողներով: Նրա ստեղծագործության տարերքը պատմությունն է: Նույնիսկ նրա ժամանակակից վեպերը պատմականի տպավորություն են թողնում, որովհետև հեղինակը կյանքին մոտենում է իբրև պատմություն, իբրև ընթացք, իբրև ժողովրդի անընդմեջ մաքառման պրոցես<ref name="Գնահատ134"/>:
:''[[Հրաչյա Հովհաննիսյան]]''
 
* Խանզադյանը գալիս է զանգեզուրյան վեհանիստ լեռներից, գալիս է պարզ և հստակ, ինչպես անձեռագործ բնությունը, գալիս է հյուրասեր շինականի պես անսեթևեթ, դարերից ժառանգած ներքին իմաստնությամբ:
:Այո, ամեն մի իսկական՝ գրող է այնքանով, որքանով պատգամախոսում է իր ժամանակը: Կապված է իր ժողովրդին, որքանով արտահայտում է նրա պատմությունն ու ոգին, որքանով պատգամախոսում է իր ժամանակը:
:Եվ այդպիսին է Խանզադյան գրողը, քաղաքացին, հրապարակախոսը<ref name="Գնահատ134"/>:
*...Ես գրում եմ ստեղծագործական ջահելություն ապրող գրողի մասին, որն ամբողջապես ներծծված է ժողովրդական բառ ու բանով, նրա ոգու արտահայտության թրթիռներով, մտածելակերպով, պատմվածքներով, հին-հին զրույցներով, կենսատար բարությամբ ու հումորով: Հաճախ ինձ թվում է, թե նա հին, գունագեղ կարպետ է՝ ազգային նախշազարդերի հորինվածքով: Նա գրական անընդմեջ ընթացքով կամրջվում է մեր գրականության դասական ավանդներին<ref name="Գնահատ134"/>:
:''[[Ռաֆայել Արամյան]]''
 
==Աղբյուրներ==