«Օրորոցային (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 14.
* Կան [[Մարդ|մարդ]]իկ, որոնք մինչև հիմա հավատում են, որ իրենք են իրենց կյանքը ղեկավարում: Մենք բոլորս տարված ենք:
* Կարող ես մոռանալ ինձ, բայց դա չի նշանակում, որ ես գոյություն չունեմ:
* Նախկինում ծովագնացները երկար ծովագնացության ժամանակ յուրաքանչյուր անապատային կղզում զույգ խոզեր էին թողնում: Կամ զույգ այծեր:Եվ երբ հաջորդ անգամ կրկին գալիս էին այդ կղզի, նրանք ունենում էին «կենդանի» մսի պաշարներ: Դրանք անմարդաբնակ կղզիներ էին, վայրի, կույս բնության թագավորություններ: Այնտեղ բնակվում էին թռչուններ, որոնցից րկրի վրա ուրիշ ոչ մի տեղ չկար: Այնտեղ չկային գազաններ: Այնտեղ չկային թունավոր բույսեր կամ փշոտ բույսեր, դրանք իսկական [[դրախտ]] էին Երկրի վրա: Երբ հաջորդ անգամ ծովագնացները մոտենում էին նմանատիպ կղզու, այնտեղ նրանց սպասում էին խոզերի և այծերի խմբերը:Ոստրեն է պատմում այդ մասին. «- Դա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում: Օրինակ, Ադամի և Եվայի մասին հնամյա պատմությու՞նը»:<br> Նա ասում է՝ պատուհանին նայելով. «- Միգուցե, Աստված վերադառնա Երկիր՝ ձեռքին խորովածի համար նախատեսված կծու սոուսի մեծ շշո՞վ»:
* Այժմ սա իմ կյանքն է:
* Հին Հունաստանում մարդիկ կարծում էին, որ մտքերը ի վերուստ տրված հրամաններ են: Եթե հին հույնի գլխում մի միտք էր ծագում, նա համոզված էր լինում, որ դա ուղարկել էին աստվածները: Ինչ-որ կոնկրետ աստված կամ աստվածուհի: Ապոլոնը մարդուն ասում էր, որ հարկավոր է խիզախ լինել: Աֆրոդիտան, որ պետք է սիրահարվել: Այժմ մարդիկ լսում են թթվասերով կարտոֆիլե չիփսերի գովազդը և նետվում են դրանք գնելու. բայց դա այժմ կոչվում է ընտրության ազատություն: Հին հույները գոնե իրենք իրենց չէին խաբում:
* Աշխարհում, որտեղ երդումները ընդհանրապես ոչինչ չարժեն: Որտեղ պարտավորությունները դատարկ ձայն են: Որտեղ խոստումները տրվում են միայն նրա համար, որպեսզի խախտեն, զվարճալի կլիներ անել այնպես, որպեսզի բառերն ունենային նախկին ուժն ու նշանակությունը:
 
== Աղբյուրներ ==