«Օրորոցային (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
== Քաղվածքներ ==
* Ոչ ոք չի ցանկանում խոստովանել, որ մեզ համար հնչյունները նմանվել են թմրանյութի: Ադպես չի լինում: Ոչ ոք կախվածության մեջ չի ընկնում [[երաժշտություն]]ից, հեռուստացույցից և ռադիոյից: Պարզապես մեզ ավելին է հարկավոր. ավելի շատ ալիքներ, լայն էկրան, բարձր ձայն: Մենք չենք կարող առանց երաժշտության և հեռուստացույցի բայց ո՛չ. ոչ ոք դրանցից կախվածություն չունի…

* Մեծ Եղբայրը քեզ չի հետևում: Մեծ Եղբայրը երգում ու պարում է: Կախարդական գլխարկի մեջից սպիտակ նապաստակներ է հանում: Ողջ ընթացքում, երբ դու դեռ քնած չես, Մեծ Եղբայրը զվարճացնում է քեզ: Նա անում է ամեն բան, որպեսզի դու մտածելու ժամանակ չունենաս: Նա անում է ամեն բան, որպեսզի դու զբաղված լինես:
Նա անում է ամեն բան, որպեսզի քո երևակայությունը քարանա: Մինչև վերջնականապես չմահանա: Վերածվի կույրաղիքի պես անպետք իրի: Մեծ Եղբայրը հետևում է, որպեսզ դու ինչ-որ լուրջ բանով չզբաղվես:
Բայց ավելի լավ կլինի, որպեսզ նա հետևի քեզ, որովհետև ավելի վատ է լինում, երբ այդքան շատ բաներ են քեզ վրա խրում: Երբ շուրջն այդքան բան է կատարվում, դու արդեն չես էլ ցանկանում ինքնուրույն մտածել:

* Կյանքում ավելի սարսափելի բաներ կան, քան կնոջ և երեխայի մահը վերապրելը:

* Ցանկանում ես խորհուրդ տալ բոլոր ծնողներին, ով երեխա է կորցրել. ապրե՛ք: Եվ մեղադրե՛ք ինքներդ ձեզ:

* Սպանել նրանց, ում սիրում ես, ամենասարսափելին չէ: Ավելի սարսափելի բաներ կան: Օրինակ, անմասն կանգնել անկյունում, երբ նրանց սպանում է աշխարհը: Ուղղակի թերթ կարդալ: Այդպես էլ ամենից հաճախ տեղի է ունենում:

* Կյանքը վատնելու ամենալավ տարբերակը նշումներ անելն է: Ապագա կյանքից փախչելու լավագույն ձևը կողքից դիտելն է: Ռեպորտաժ պատրաստելը: Ոչնչում չմասնակցելը: Թող Մեծ Եղբայրը երգի և պարի քո ուրախության համար: Եղի՛ր լրագրող: Դիտարկող վկա: Մարդ՝ շնորհակալ լսարանից:

* Աղմուկն այն է ինչի շնորհիվ որոշվում է լռությունը: Առանց աղմուկ՝ չէին գնահատի [[լռություն]]ը:

* Ամբողջի մասին մոռանալու լավագույն ձևը ուշադրությամբ մանրամասները զննելն : Ցավից հեռանալու լավագույն ձևը մանրուքների վրա կենտրոնանալն է:

* Միգուցե, մենք դժոխք կընկնենք ոչ թե այն արարքների համար, որ արել ենք: Միգուցե, մենք ընկնում ենք [[դժոխք]] այն արարքների համար, որոնք չենք արել:

* Կարևոր չէ՝ քանի մարդ կմահանա, միևնույնն է, ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կար:

* Կան [[Մարդ|մարդ]]իկ, որոնք մինչև հիմա հավատում են, որ իրենք են իրենց կյանքը ղեկավարում: Մենք բոլորս տարված ենք:

* Կարող ես մոռանալ ինձ, բայց դա չի նշանակում, որ ես գոյություն չունեմ:

* Նախկինում ծովագնացները երկար ծովագնացության ժամանակ յուրաքանչյուր անապատային կղզում զույգ խոզեր էին թողնում: Կամ զույգ այծեր:Եվ երբ հաջորդ անգամ կրկին գալիս էին այդ կղզի, նրանք ունենում էին «կենդանի» մսի պաշարներ: Դրանք անմարդաբնակ կղզիներ էին, վայրի, կույս բնության թագավորություններ: Այնտեղ բնակվում էին թռչուններ, որոնցից րկրի վրա ուրիշ ոչ մի տեղ չկար: Այնտեղ չկային գազաններ: Այնտեղ չկային թունավոր բույսեր կամ փշոտ բույսեր, դրանք իսկական [[դրախտ]] էին Երկրի վրա: Երբ հաջորդ անգամ ծովագնացները մոտենում էին նմանատիպ կղզու, այնտեղ նրանց սպասում էին խոզերի և այծերի խմբերը:Ոստրեն է պատմում այդ մասին. «- Դա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում: Օրինակ, Ադամի և Եվայի մասին հնամյա պատմությու՞նը»:
Նա ասում է՝ պատուհանին նայելով. «- Միգուցե, Աստված վերադառնա Երկիր՝ ձեռքին խորովածի համար նախատեսված կծու սոուսի մեծ շշո՞վ»:

* Այժմ սա իմ կյանքն է:

* Հին Հունաստանում մարդիկ կարծում էին, որ մտքերը ի վերուստ տրված հրամաններ են: Եթե հին հույնի գլխում մի միտք էր ծագում, նա համոզված էր լինում, որ դա ուղարկել էին աստվածները: Ինչ-որ կոնկրետ աստված կամ աստվածուհի: Ապոլոնը մարդուն ասում էր, որ հարկավոր է խիզախ լինել: Աֆրոդիտան, որ պետք է սիրահարվել: Այժմ մարդիկ լսում են թթվասերով կարտոֆիլե չիփսերի գովազդը և նետվում են դրանք գնելու. բայց դա այժմ կոչվում է ընտրության ազատություն: Հին հույները գոնե իրենք իրենց չէին խաբում:

* Աշխարհում, որտեղ երդումները ընդհանրապես ոչինչ չարժեն: Որտեղ պարտավորությունները դատարկ ձայն են: Որտեղ խոստումները տրվում են միայն նրա համար, որպեսզի խախտեն, զվարճալի կլիներ անել այնպես, որպեսզի բառերն ունենային նախկին ուժն ու նշանակությունը:

* Ձողերն ու քարերը կարող են վնասել, և զգույշ բառերի հետ:
* Ձողերն ու քարերը կարող են և վնասել, նորից նույնը:
* Ձողերն ու քարերը կարող են և վնասել, բայց մեր դերը լավ հանդիսատես լինելն է:

* Էլենը նայում է էկրանին և ասում է.
- Նա փոխել է Windows-ը: Ինձ հարկավոր է իր գաղտնաբառը:
Խնդիր չկա: Մեծ Եղբայրը կեղտոտում է բոլորի ուղեղները միօրինակ կերպով: Իմ ենթադրությունն է.
նա իրեն շատ խելացի էր -- ճիշտ այնպես, ինչպես ուրիշներն են իրենց շատ խելացի պատկերացնում:
ս ասում եմ, որ նա հավաքաի «գաղտնաբառ» բառը:

* Յուրաքանչյուր մարդ իր կյանքում ունի ինչ-որ մեկը, որը երբեք քեզ բաց չի թողնի, և կա մեկը, որին երբեք բաց չես թողնի դու:

== Աղբյուրներ ==
62

edits