«V նշանակում է Վենդետա (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 22.
 
* Ես չեմ ուզում ամբողջ ժամանակ վախենալ, բայց... չի ստացվում: Ես գիտեմ, որ մեր աշխարհը սարսափելի է, հավատացե՛ք, ես գիտեմ դա բոլորից լավ: Ահա թե ինչու ես ուզում եմ խնդրել՝ եթե ես կարող եմ օգնել փոխել այն, դուք ինձ միայն ասեք:
 
=== Ուիլյամ Ռոքֆուդ ===
* Մեր պատմությունը, ինչպես բոլոր նման պատմությունները, կսկսվիերիտասարդ քաղաքական գործչի հայտնությամբ: Նա խիստ հավատացյալ է և միացել է պահպանողական կուսակցությանը: Նա չափազանց նպատակասլաց է, իսկ քաղաքական էթիկան նրան չի հետաքրքրում: Ինչքան շատ իշխանություն է նա ստանում, այնքան այնքան ուժեղանում է նրա ֆանատիզմը, և այնքան ագրեսիվ են դառնում նրա կողմնակիցները: Վերջապես նրա կուսակցությունն սկսում է հատուկ նախագիծ հանուն ազգային անվտանգության: Այն հայտարարվում է որպես կենսաբանական զենքի նոր տեսակների որոնման ծրագիր, որ իրականացվում է առանց ծախսերի խնայողության: Սակայն նախագծի իրական նպատակը իշխանությունն է: Լիակատար, բացարձակ ու չբաժանվող տիրապետություն: Սակայն ծրագիրը միանգամայն տխուր վախճան է ունենում: Սակայն նախագծի մասնակիցների ջանքերն իզուր չեն անցնում, քանզի զոհերից մեկի արյունից ծնվում է պատերազմ վարելու նոր միջոց: Պատկերացրեք մի վիրուս: Մահացու վտանգ ներկայացնող վիրուս: Իսկ հետո պատկերացրեք, որ միայն դուք եք ի վիճակի պայքարել նրա դեմ: Բայց ինչպե՞ս ավելի արդյունավետ օգտագործել այդ զենքը, եթե ձեր վերջնական նպատակը իշխանության ձեռքբերումն է: Այստեղ մեր պատմության մեջ հայտնվում է նոր գործող անձ: Իսկական սարդ: Դա առանց խղճի մի մարդ է, որի համար նպատակն արդարացնում է միջոցները: Նա առաջարկում է զենքն ուղղել ոչ թե թշնամու, այլ սեփական երկրի ժողովրդի դեմ: Առավելագույն արդյունքի հասնելու համար ընտրվում են երեք օբյեկտներ՝ դպրոցը, մետրոյի կայարանն ու ջրամաքրման կայանը: Առաջին շաբաթվա ընթացքում մահանում են հարյուրավոր մարդիկ: Զանգվածային լրատվության միջոցների ջանքերով երկիրն ընկնում է ահաբեկության մեջ, և ժողովուրդը բաժանվում է մի քանի մասի: Վերջապես հորիզոնում հայտնվում է իսկական նպատակը: «Սենտ Մերի» դպրոցում տեղի ունեցած դեպքից առաջ ոչ ոք չէր էլ կարող կանխագուշակել այդ տարվա ընտրությունների արդյունքները: Ոչ ոք: Եվ ահա ընտրությունների ավարտից քիչ հետո ժողովրդի ուշադրությանն են ներկայացնում մի հրաշք: Ոմանք հավտում էին, թե դա աստվածային հրաշագործություն է, սակայն իրականում գործին խառնվել էր Դեղագործական ընկերությունը, որը պատկանում էր կուսակցության անդամներին, ովքեր այդ ընթացքում անչափ հարստացել էին: Մեկ տարի անց բռնեցին մի քանի արկածախնդիրների, նրանց մեղավոր ճանաչեցին ու գլխատեցին՝ ըստ դատրանի վճռի: Իսկ նրանց զոհերի հիշաակին կառուցեցին այս հուշարձանը: Իսկ գլխավոր նպատակը, հանուն որի մշակվել էր պլանը, մարդկանց վախ ներշնչելն է: Սարսափեցնելը դառնում է իշխանության հիմնական զենքը, որի օգնությամբ մեր քաղաքական գործիչն իր համար ձեռք է բերում հատուկ պաշտոն՝ գերագույն կանցլերի պաշտոնը: Մնացածը, ինչպես ասվում է, գրված է պատմության դասագրքերում:
 
== Ծանոթագրություններ ==