«Ֆրիդրիխ Նիցշե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up oգտվելով ԱՎԲ
Տող 4.
[[Image:Nietzsche187c.jpg|144px||thumb|right|Հենց որ խելամտությունն ասում է. «Մի արա այդ, դա սխալ կըմեկնաբանվի», ես միշտ վարվում եմ նրան հակառակ։]]
 
*Նույնիսկ արիական ցեղի այնպիսի վառ ներկայացուցիչների, ինչպիսին են հայերը, քրիստոնեությունը հանգեցրեց բացարձակապես նրանց անհարիր համակերպվելու կարգավիճակի, պատրաստակամության ենթարկվելու ուրիշի կամքին: Այն մեկ հարվածով վերջ տվեց մեծ մշակութային փառք և ցնցող վեհություն ունեցող ազգին:
 
*Մահը բավականին մոտ է, որպեսզի ստիպված չլինես սարսափել կյանքից։
Տող 10.
*Երկարատև ու մեծ տառապանքները մարդու մեջ դաստիարակում են բռնակալին։
 
*Թե ինչպես և ինչ ես մեծարում՝ դրանով շուրջդ միշտ դիստանցիա ես քաշում։
*Ես կարող էի կործանվել յուրաքանչյուր առանձին գրգիռից, որը հատուկ է ինձ։ Ես դրանք միշտ բախման եմ տարել իրար հետ։ Իմ ամենաուժեղ հատկությունը՝ ինքնահաղթահարումն է։ Բայց դա էլ մեծավ մասամբ նաև իմ պահանջն է - ես միշտ կանգնած եմ անդունդի եզրին։
Տող 34.
*Այն մարդը, որը ոչ մի անգամ դեռ չի մտածել փողի, պատվի, ազդեցիկ կապերի ձեռքբերման, պաշտոնների մասին, մի՞թե նա կարող է ճանաչել մարդկանց։
 
*Ես սիրո՛ւմ եմ [[երաժշտություն]]ը։ Չգիտեմ, շատ հաճախ ես այն նաև ատում եմ։ Բայց երաժշտությունը սիրում է ինձ, և բավական է`է՝ որևէ մեկը ինձ լքի՝ նա մի ակնթարթում նետվում է ինձ մոտ և ուզում է սիրելի լինել։
 
*Այդ ազնիվ բան է՝ ամաչել քո մեջ եղած լավագույնի համար, քանի որ միայն ինքդ ես դրան տիրում։
Տող 42.
*Ինչ ես տեսել եմ փոթորկալից ծովը և մաքուր լուսավոր երկինքը նրա վրա՝ այլևս չեմ հանդուրժում բոլոր անարև, ամպամած կրքերը, որոնք այլ լույս չգիտեն, քան կայծակը։
 
*Իմ աչքը տեսնում է ուրիշ մարդկանց իդեալները, և այդ տեսարանը ինձ հաճախ հիացմունք է պատճառում, իսկ դուք, կարճատեսներ, մտածում եք, թե այդ - իմ իդեալներն են։
 
*«Ընկե՛ր, ամենը, ինչ դու սիրում էիր, հիասթափեցրեց քեզ. հիասթափությունը ի վերջո դարձավ քո սովորությունը, և քո վերջին [[սեր]]ը, որը ղու կոչում ես «սեր ճշմարտության» հանդեպ, միգուցե հենց [[սեր]]ն է հիասթափության հանդեպ»։
Տող 61.
 
*Կար ժամանակ, երբ ես համակված էի ինքս իմ հանդեպ նողկանքով. 1876 թ.-ի ամռանը։ Մոլորության վտանգ, անմաքուր գիտական [[խիղճ]] մետաֆիզիկայի խառնուրդի կապակցությամբ, ինչ-որ ուռճացրած բանի զգացում, «դատավորության» ծիծաղաշարժ հավակնության։- Եվ այսպես, խելք հավաքել ու փորձել ապրել մեծագույն սթափությամբ, առանց մետաֆիզիկական նախադրյալների։ Ինձ օգնության հասավ «ազատ մի՜տքը» - սառույցով թրջոցներ։
Իմ նողկանքը մարդու հանդեպ չափազանց մեծացավ։ Նույն կերպ՝ հակադարձ նողկանքը իմ իդեալիզմի բարոյական ամբարտավանության հանդեպ։ Ես մոտեցա ողջ արհամարհելիին, ես իմ մեջ փնտրում էի հենց այն, ինչը արժանի է արհամարհանքի, ես ուզում էի չափավորել իմ խանդավառությունը։ Ես հանդես եկա մարդկության բոլոր մեղադրողների դեմ- ես նրանց և ինձ զրկեցի վերամբարձության իրավունքից։
Քննադատական պոռթկումը կյանք էր փնտրում:-
Հերոսականությունը այդուհետև հանգում էր ամենափոքրով բավարարվելուն, անապատով։
Տող 103.
*Ապրած և ապրող բոլոր եվրոպացիներից՝ Պլատոն, [[Վոլտեր]], Գյոթե,- ես տիրապետում եմ ամենալայն ընդգրկման հոգուն։ Դա կախված է հանգամանքներից, որոնք ոչ այնքան ինձ հետ կապ ունեն, որքան «իրերի էության», ես կարող էի դառնալ Եվրոպայի Բուդդան. ինչը, իհարկե, հնդկականի հակոտնյան կլիներ։
 
*Այժմ իմ մեջ Եվրոպայում ողջ բարոյական դատողության և [[աշխատանք]]ի սայրն է։
 
*Քանի դեռ քեզ թշնամաբար են վերաբերվում՝ դու դեռ քո ժամանակը չես հաղթահարել, նրան չի տրված տեսնել քեզ - այնքան որ բարձր ու հեռու պետք է լինես դու նրա համար։
Տող 141.
*Այդ սիրտն է, որ ոգեշնչում է. և այդ ոգին է, որ սրտապնդում է և վտանգի մեջ դարձնում սառնասիրտ։ Ախ, այս լեզո՛ւն։
 
*Սոսկ մարդն է աշխարհը մտածելի դարձնում - մենք տակավին զբաղված ենք դրանով, և եթե նա մի անգամ այն հասկացել է՝ նա զգում է, որ այն այնուհետև իր ա ր ա ր ու մ ն է- ախ, և ահա նա ստիպված է ս ի ր ե լ իր արարչագործությունը, ինչպես ցանկացած արարիչ։
 
*Ճանաչողի գերագույն արիությունը ի հայտ է գալիս ոչ այնտեղ, որտեղ նա զարմանք և սարսափ է հարուցում,- այլ այնտեղ, որտեղ ճանաչողությունից հեռու մարդիկ նրան ստիպված են ը ն կ ա լե լ իբրև մակերեսային, ցածր, վախկոտ, անտարբեր մի բան։
 
*Ճանաչմանը հատուկ այդ լավ, սրբին, խիստ զգացումը, ինչից դուք ամենևին չեք ուզում ձեզ համար ոչ մի առաքինություն ստեղծել, շատ առաքինությունների ծաղիկն է. Բայց «դու պետք է»-ն, որից այն ծլարձակելէ, այլևս հնարավոր չէ տեսնել, նրա արմատը հողի տակ է։
Տող 210.
*«Հավանաբար ինչ-որ դև է հայտնագործել բարոյականությունը, որպեսզի մարդկանց չարչարի [[հպարտություն|հպարտությամբ]], իսկ մի ուրիշ դև այն մի օր կվերցնի նրանցից, որպեսզի նրանց տանջի ինքնարհամարհանքով»:
 
*Բարոյականությունը այժմ պատրվակ է ավելորդների և պատահականների համար, հոգով և ուժով աղքատ զեռունի համար, ինչը չ պ ե տ ք է ապրեր,- բարոյականությունը այդքանով գթասրտություն է. քանզի այն ասում է յուրաքանչյուրին՝ «դու, համենայն դեպս, ինչ-որ միանգամայն կարևոր բան ես»,- ինչը, իհարկե, կեղծիք է։
 
*Որևէ էակի գոյության պայմանները, որքանով որ դրանք մի «պիտի» են ներկայացնում, նրա բարոյականությունն են։
Տող 260.
*Չարը և մեծ էֆեկտը ցնցում են մեգ և ցիրուցան են անում ամեն ինչ, որ մեր մեջ կա հեղգ ու չնչին, ձեզ հարկավոր է նախ փորձել, թե դուք չե՞ք կարող արդյոք մեծ դառնալ։
 
*Չի կարելի արհամարհելի մարդուն մ ի բառով կապել սարսափելի մարդու հետ։
 
*Որպեսզի արգելակի հարկ լինի՝ նախ և առաջ անի՛վ է հարկավոր։ Բարիները արգելակն են. նրանք պահում են, նրանք կանգնեցնում են։
Տող 276.
*Ես բոլոր մարտիրոսներին խորհուրդ եմ տալիս խորհել, թե այդ վրեժի ծարավը չէ՞, որ նրանց հասցրել է ծայրահեղության։
 
*Հարկավոր չէ բարոյականություն (առավել ևս՝ բարոյագիտություն) փնտրել այն գրողների մոտ, որոնք բարոյական թեմաներով են գրում. բ ա ր ո յ ա խ ո ս ն ե ր ը մեծավ մասամբ մոռացված, տառապող, անզոր, վրեժխնդիր մարդիկ են,- նրանց միտումը ուղղված է մի կտոր երջանկության. հիվանդներ, որոնք երևակայում են, թե առողջացման մեջ են։
 
*«Լուրջ», «խիստ», «բարոյական» - դուք այսպես եք կոչում նըրան։ Ինձ նա թվում է չար և անարդար ինքն իր հանդեպ՝ միշտ պատրաստ մեզ պատժելու դրա համար և մեզ առջև դահճին խաղալու - և դժգոհելով, որ մենք այդ նրան թույլ չենք տալիս։
Տող 334.
*Սեփական հակումները և հակակրանքները մեկնաբանել իբրև իր պարտքը - «բարիների» մեծ անմաքրությո՜ւնը։
 
*Կարելի է պատկերացնել վսեմաբարո մի ստություն, որի մեջ մարդը իր սեռական հակումը գիտակցում է սոսկ իբրև երեխաներ բեղմնավորելու պ ա ր տ ք։
 
*Յուրաքանչյուր ողբի մեջ առկա է վրեժը։
[[File:Nietzsche Olde 05.JPG|144px||thumb|left|Սեփական հակումները և հակակրանքները մեկնաբանել իբրև իր պարտքը - «բարիների» մեծ անմաքրությո՜ւնը։։]]
*Ամեն արարք շարունակում է արարել հենց մ ե զ, այն հյուսում է մեր գույնզգույն զգեստը։ Ամեն արարք ազատ է, սակայն զգեստն անհրաժեշտ է։ Մեր վերապրումը - ահա մեր զգեստը։
 
*Բավական է մենք միայն մի քայլ անցնենք մարդկային բարության միջին չափը, և մեր արարքները անվստահություն են առաջացնում։ Առաքինությունը ընկած է հենց «մեջտեղում»։
Տող 352.
*Մերձավորների հանդեպ կարեկցանքը և զգացմունքի նրբանկատությունը բարոյականության շարքը դասելը (կամ անգամ բուն բարոյականությունը համարելը) սնափառության նշան է, եթե ընդունենք, որ դու բնույթով կարեկից և նրբանկատ ես,- ուրեմն՝ հպարտության և հոգու ազնվականության պակաս։
 
*Որ դուք կարեկից եք՝ ես ընդունում եմ. ապրել առանց կարեկցանքի՝ կնշանակեր հոգով և մարմնով հիվանդ լինել։ Սակայն կարեկից լինելու հ ա ն դ գ ն ու թ յ ու ն ունենալու համար հարկավոր է մեծ միտք և ոգի ունենալ։ Քանզի ձեր կարեկցանքը վնասակար է ձեզ համար։
 
*Գոյություն ունեն շատ դաժան մարդիկ, որոնք լոկ չափազանց վախկոտ են դաժանության համար։
Տող 382.
*Կինն ու հանճարը չեն աշխատում։ Կինը ցայժմ եղել է մարդկության գերագույն շքեղությունը։ Այն բոլոր պահերին, երբ մենք մեր լավագույնն ենք անում, մենք չենք աշխատում։ [[Աշխատանք]]ը սոսկ միջոց է, որը տանում է այդ պահերին։
 
*Իմ ուղղությունը արվեստում, շարունակել ստեղծել ոչ թե այնտեղ, որտեղով ձգվում են սահմանները, այլ այնտեղ, որտեղ տարածվում է մարդու գ ա լ ի ք ը։ Հարկավոր են կ ե ր պ ա ր ն ե ր, որոնցով հնարավոր լինի ապրե՜լ։
 
*Խե՜ղճ արվեստագետներ։ Ի՞նչ է ուզում այս խաժամուժը ձեզնից։ Ոչ թե քար-քարի վրա կառուցվելով խոյանալ, այլ փուլ գալ և փռվել։
Տող 390.
*Ի՞նչ օգուտ ոգին [[Ազատություն|ազատ]] դարձնելուց, եթե այն թռչել չգիտի։
 
*Հմայիչ ստեղծագործությո՜ւն։ Բայց ինչ անտանելի է, որ նրա հեղինակը մշտապես հիշեցնում է մեզ, որ դա ի ր ստեղծագործությունն է։
 
*Նա սովորել է արտահայտվել,- բայց այդ պահից ի վեր նրան այլևս չեն հավատում։ Հավատում են միայն կակազողին։
Տող 435.
 
==Ա==
Առաջինը, ինչն այստեղ անհրաժեշտ է, կյանքն է. ոճը պետք է ա պ ր ի։
==Բ==
Ոճը պետք է համաչափ լինի ք ե զ՝ նկատի ունենալով այն միանգամայն որոշակի անձնավորությանը, ում դու ուզում ես վստահել։ (Կ ր կ ն ա կ ի հ ա ր ա բ ե ր ա կ ց ու թ յ ա ն օրենքը)։
==Գ==
Նախքան գրելու իրավունքը պետք է ճշգրիտ իմանալ՝ «սա ես կարտահայտեի և կկատարեի այսպես և այսպես»։ Գրելը պետք է ընդօրինակություն լինի։
Տող 445.
Զգո՜ւյշ եղեք պարբերության հետ։ Պարբերության իրավունք ունեն միայն այն մարդիկ, որոնք նաև խոսքի մեջ երկար շնչառություն ունեն։ Մեծամասնության համար պարբերությունը սեթևեթանք է։
==Զ==
Ոճը պետք է ապացուցի, որ հ ա վ ա տ ու մ ես քո մտքերին և դրանք ոչ միայն մտածում, այլև զգում ե ս։
==Է==
Որքան վերացական է [[ճշմարտություն]]ը, որը ուզում ես սովորեցնել, այնքան ավելի պետք է նախ զգացմունքները դրանց գայթակղես։
Տող 537.
*Լաբիրինթոսային մարդը երբեք [[ճշմարտություն]] չի փնտրում, այլ միշտ միայն Արիադնեին,- ինչ էլ որ նա ինքը ասի մեզ այդ մասին։
 
*Որ բարձունքում եմ ես ապրո՞ւմ։ Ինքս ինձ բարձրանալով`բարձրանալով՝ ես երբեք չեմ հաշվել դեպի ինձ տանող սանդուղքների թիվը։ Որտեղ վերջանում են բոլոր սանդուղքները՝ այնտեղ սկսվում է իմ տունը։
 
*Կան տվող բնավորություններ, կան հետ տվողներ։
Տող 563.
*Մենք սկսում ենք իբրև ընդօրինակողներ և ավարտում ենք նրանով, որ ընդօրինակում ենք ինքներս մեզ,- դա վերջնական մանկությունն է։
 
*«Ես այդ արդարացնում եմ, քանզի ե ս էլ նույն կերպ կվարվեի» - ահա պատմական ուսուցումը։ Ես սարսափո՜ւմ եմ։ Այդ նշանակում է՝ «ես հանդուրժում եմ ինքս ինձ - եթե այդպե՜ս է»։
 
*Այն անձանց, որոնց օգնությունից օգտվել ես մի ձեռնարկի ժամանակ, որը չի հաջողվել, հարկավոր է կրկնակի վարձատրել։
Տող 585.
*Կա մի խստություն, որը կուզենար հասկացված լինել իբրև ուժ։
 
*Մարդ երբեք չի ունենում, քանզի մարդ երբեք չ կ ա։ Մարդ շարունակ շահում է կամ կորցնում։
 
*Ով գիտի, թե ուր է գնում, նաև գիտի, թե որն է իր համընթաց քամին։
Տող 643.
*Հղկել ոճը՝ նշանակում է հղկել մտքերը - և ոչ ավելին։
 
*Ամենայն անցյալ մի գիր է՝ հարյուրավոր իմաստներով և մեկնություններով և, արդարև, մի ճանապարհ դեպի բ ա զ ու մ գալիքները, սակայն ով գալիքին մի իմաստ է տալիս՝ նա նաև անցյալին է մ ի մեկնություն սահմանում։
 
*Չոր է կարեկցանքը մեծի, ինչպես ձեռքսեղմումը հսկայի։