«Ռուդոլֆ Շտայներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up oգտվելով ԱՎԲ
Տող 7.
=== Ազատության փիլիսոփայություն ===
 
* Անհնար է ամբողջովին հասկանալ մարդուն, եթե նրա մասին դատելիս հիմքում դրվում է տեսակի հասկացությունը: Ըստ տեսակի դատողություններ անելիս ամենամեծ համառությունը դրսևորվում է այն դեպքում, երբ խոսքը մարդու սեռի մասին է: Տղամարդը կնոջ, կինը տղամարդու մեջ գրեթե միշտ չափազանց շատ բան են տեսնում մյուս սեռի ընդհանուր բնութագրից և չափից քիչ բան`բան՝ անհատականից: Գործնական կյանքում դա տղամարդկանց ավելի քիչ է վնասում, քան կանանց: Կնոջ սոցիալական դիրքը մեծ մասամբ այն պատճառով է այդքան անարժան, որ շատ կետերում, որտեղ պիտի լիներ այդպիսին, պայմանավորված է ոչ թե առանձին կնոջ անհատական հատկություններով, այլ ընդհանուր պատկերացումներով, որոնք կազմվում են կնոջ բնական խնդիրների և պահանջների մասին: Կյանքում տղամարդու գործելակերպն ուղղորդվում է նրա անհատական ընդունակություններով և հակումներով, մինչդեռ կնոջ գործունեությունը պետք է բացառապես պայմանավորվի այն հանգամանքով, որ նա հենց կին է: Կինը պետք է լինի տեսակային որակի, ընդհանուր-իգականի ստրուկը: Քանի դեռ տղամարդիկ են բանավիճում, թե արդյո՞ք կինն «իր բնական հակվածությամբ» ընդունակ է այս կամ այն մասնագիտության, այսպես կոչված կանանց հարցը դուրս չի գա իր տարրական փուլից: Պետք է կնոջը թողնել դատելու, թե կինն իր բնությամբ ինչ կարող է կամենալ: Եթե ճշմարիտ է, որ կանայք պիտանի են միայն այն կոչման համար, ինչ նրանց տրված է հիմա, ապա նրանք հենց իրենցով հազիվ թե հասնեն որևէ այլ կոչման: Բայց նրանք իրեն պիտի կարողանան վճռել, թե ինչն է համապատասխանում իրենց բնությանը: Ով երկյուղում է, թե մեր սոցիալական վիճակը կցնցվի, եթե կինն ընդունվի ոչ թե որպես տեսակային մարդ, այլ անհատ, նրան պետք է առարկել, որ սոցիալական այն վիճակը, երբ մարդկության կեսը վարում է մարդուն անվայել գործողություն, խիստ կարիք ունի բարելավման:<ref name="freedom">{{cite book |author=Ռուդոլֆ Շտայներ|title=Ազատության փիլիսոփայություն|editor=Հրաչյա Ստեփանյան, Արա Գուրզադյան|publisher=Սարգիս Խաչենց|ISBN=99930-59-00-6|year=1998|page=}}</ref>
 
*Մարդն ազատ է միայն, եթե իր կյանքի ամեն մի ակնթարթին ի վիճակի է հետևելու ինքն իրեն: Բարոյական արարքը այն դեպքում է միայն ''իմ'' արարքը, եթե այս ըմբռնմամբ կարող է անվանվել ազատ: Այստեղ նախ խոսքն այն մասին է, թե ինչ նախադրյալների դեպքում է կամեցված գործողությունն ընկալվում որպես ազատ: Թե ինչպես է զուտ էթիկապես ըմբռնված ազատության գաղափարը իրականանում մարդու էության մեջ, ցույց կտրվի ստորև:<ref name="freedom" />
 
* Ազատությունից կատարված գործողությունը ոչ թե բացառում է բարոյական օրենքները, այլ ներառում դրանք: Միայն թե այդ գործողությունն ավելի բարձր է կանգնած սոսկ օրենքների կողմից թելադրված գործողությունից: Ինչո՞ւ պետք է սիրուց կատարված իմ գործողությունն ավելի քիչ ծառայի համընդհանուր բարօրությանը, քան գործողությունը, որ կատարել եմ ''միայն'' այն պատճառով, որովհետև համընդհանու բարօրությանը ծառայելը ես ընկալում եմ որպես պարտք: Սոսկ պարտքի հասկացությունը բացառում է ''ազատությունը'', որովհետև չի կամենում ընդունել անհատականը, այլ պահանջում է վերջինիս ենթարկումը համընդհանուր որևէ նորմի: Գործողությունների ազատությունը մտածելի է միայն էթիկական ինդիվիդուալիզմի դիրքից:<ref name="freedom"/>
 
* Բարոյապես ''ազատ'' մարդկանց համար բարոյական թյուրըմբռնումը, բախումը բացառված է: Միայն բարոյապես անազատը, որ հետևում է բնական մղման կամ ընդունված պարտադիր պատվիրանի, միայն նա է վանում իրենից դիմացինին, եթե սա չի հետևում նույն բնազդին և նույն պատվիրանին: Գործելու հանդեպ սիրո մեջ ''ապրել'' և օտար կամեության նկատմամբ դրսևորվող ըմբռնողությամբ թողնել, որ ''ուրիշն'' էլ ''ապրի''՝ սա է ազատ մարդկանց հիմնական մոտեցումը: Նրանք չգիտեն այլ ''պիտոյություն'' բացի այն, ինչի հետ ինտուիտիվ ներդաշնակության մեջ է մտնում իրենց կամեությունը: Թե յուրաքանչյուր առանձին դեպքում նրանք ինչպես կկամեն, նրանց կհուշի սեփական գաղափարային կարողությունը:<ref name="freedom" />
 
* Ազատ լինել նշանակում է գործողության հիմքում ընկած պատկերացումները (դրդապատճառները) բարոյական երևակայությամբ սեփական անձից ելնելով որոշարկել կարողանալ: Ազատությունն անհնար է, եթե ինձանից դուրս գտնվող ինչ-որ բան (մեխանիկական պրոցես կամ սոսկ եզրահանգված արտաշխարհային աստված) է որոշարկում իմ բարոյական պատկերացումները: Այսպիսով, ես միայն այն դեպքում եմ ազատ, երբ ''ես'' ինքս եմ այդ պատկերացումների հեղինակը, ոչ թե երբ ''կարող եմ'' իրագործել մեկ ուրիշ էակի կողմից իմ մեջ դրած դրդապատճառները: Ազատ էակ է նա, ով կարող է ''կամենալ'', ինչ ինքն է ճշմարիտ համարում: Ով այլ բան է անում, քան ինքն է ուզում, նրան այդ այլ բանին մղում են մոտիվներ, որ իր մեջ չեն: Նման մեկը գործում է անազատորեն:<ref name="freedom" />
 
* Որոշ հանգամանքներում կարելի է մարդուն դրդել հրաժարվելու այն բանի իրագործումից, ինչ ինքն է կամենում: Բայց կարգադրել, թե նա ինչ ''պիտի'' անի, այսինքն՝ կամենալ այն, ինչ մեկ ուրիշն է ճշմարիտ համարում և ոչ թե ինքը, հնարավոր է միայն այն դեպքում, երբ նա իրեն ''ազատ'' չի զգում:
Տող 24.
=== Լեզվի երեք գոյակերպերը հասարակության մեջ ===
 
* Որպես օրինակ վերցնենք հետևյալը. գերմաներենում գլուխն անվանում են Kopf, ֆրանսերենում՝ tête, իտալերենում՝ testa և այլն: Սակայն ի՞նչ է վկայում այդ փաստը: Թե՛ մարդու և թե՛ կենդանու գլուխը մենք անվանում ենք այն նույն հիմունքով, ինչ կաղամբի գլուխը՝ ելնելով առարկայի կլոր, գնդաձև լինելու հանգամանքից: Այսպիսով, այն, ինչը գերմաներենում նշանակում է «գլուխ», ոճավորված է ձևի հարաբերությամբ: Tête, testa բառերը կազմված են «վկայություն տալու» (մի բան վկայելում հաստատելու) հարաբերությամբ: Այստեղ մարդկային օրգանիզմի նույն անդամը մատնանշելու համար ընդունված է բոլորովին այլ հայեցակետ: Գերմաներենում ոտքը կոչվում է Fuss, ինչը հարաբերակցվում է «հուն», «ակոս» գաղափարների՝ հողի վրա ոտքի թողած հետքի հետ. սա է այն տեսանկյունը, որով մենք՝ գերմանացիներս, ներայացնում ենք մարդկային օրգանիզմի այս անդամը: Այնինչ ֆրանսերեն pied բառը կապված է կանգնեցնելու՝ գետնի վրա կանգուն վիճակով պահվելու մատնանշման հետ, ինչը բոլորովին այլ բան է: Ուստի բառի հետ ունեցած տարբեր արժեքները բխում են տարբեր հայեցակետերից: Միևնույն իրերը, միանգամայն որոշակի ենթահիմքերից ելնելով, նշանակելու այսձտգման շնորհիվ ժողովրդի բնավորության մե տպավորվում է այն ենթագիտակցականը, որը սովորաբար գրեթե չի գրավում մարդու ուշադրությունը:
* ... Դա հենց այն է, ինչը հոգու համար հանդես է գալիս որպես հարաբերակցություն լեզվի հետ՝ շատ ավելի ներքնային մի բան, քան մարդու՝ լեզվի հետ ունեցած առօրեական, սովորական, ընդհանուր հարաբերությունը: Հոգին ներքնորեն շատ լավ է զգում այդ տարբերությունը, երբ ոտքը մի դեպքում մատնանշվում է ինչ-որ բանի վրա կանգնելու, իսկ մի այլ դեպքում՝ հողին հետք թողնելու հիմունքով: Հոգին զգում է այդ ամենը արտաքնապես՝ վերացականորեն, մինչդեռ մարդն ընկալում է միայն բառի հարաբերությունը մարմնի որոշակի անդամի հետ: Իր լեզվազգացողությամբ հոգին ներքնորեն շատ է մերձենում այն գոյաձևին, որը նրան հատուկ է ապամարմնավորված վիճակում: Եվ այն, ինչ մարդն իր սովորական կյանքում բազմիցս առիթ է ունենում ընկալելու որպես լեզվի եզակիություն, լեզուն պատում է լոկ մակերեսային շերտի տեսքով: Իսկական բանաստեղծն ըստ էության միայն նա է, ով օժտված է լեզվի այդ ներքնային շերտի ավելի նուրբ զգացողությամբ: Իսկական բանաստեղծը նա է, ով իսկապես համավերապրում է լեզվի իմագինատիվ կողմը, ճիշտ այնպես, ինչպես ճշմարիտ նկարիչ կամ քանդակագործ ըստ էության ոչ թե նա է, ով պարզապես նկարում կամ քանդակում է, այլ նա, ով գիտե ապրել գույների և ձևերի աշխարհում:<ref>Էդվարդ Աթայան, Անկախության Իմաստը, Հոդվածներ և թարգմանություններ, Սարգիս Խաչենց, Փրիթինֆո, Երևան, 2010, 127-128, ISBN 978-99930-59-79-0: Լեզուն և սոցիալական կյանքի եռանդամությունը
(Հատվածներ «Լեզվի երեք գոյակերպերը հասարակության մեջ» դասախոսությունից, 1919թ.)
</ref>